Օրվա լրահոսը

Քննարկել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումների հայեցակարգը

Ծաղկաձորում մեկնարկեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի բացման հանդիսավոր նիստը համակարգում էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։ Ելույթով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Սուրեն Ամիրյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 15 Հոկտեմբերի 2021, 1166 – Ա ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Ամիրյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք. ունենք մահվան 38 դեպք

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:

Վասակ Դարբինյանը եւ Վարուժան Օլքինյանը նշանակվեցին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ՀՀ վարչապետի որոշումներ ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վասակ Դարբինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։ ՎԱՐՈՒԺԱՆ ՕԼՔԻՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ

Փարիզի քաղաքային խորհուրդն Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքն անվանակոչվեց Հայաստանի անունով

Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։

Եթե ոստիկանությունը ոչ մի բան չանի, վաղը իրավախախտները, որոնց գան բերման ենթարկելու, կբերեն իրենց երեխաներին կկանգնեցնեն. Դանիել Իոաննիսյան. «Հրապարակ»

Դա, իհարկե, ծնողի պարտականությունն է, առաջինը ծնողն է դիմել ուժի, ոստիկանությունն այդտեղ առաջինը չէ ուժի դիմել։ Առաջինը ծնողն է ուժի դիմել, ոստիկանությունն էլ ի՞նչ պիտի աներ, պիտի պատասխան ուժ կիրառեր։

Լևոն Ադյանի կենսագրությունը գրականությունն էր

Ադրբեջանական գեհենից փրկված գրողը երբևէ չլռեց այս տարիներին` իր ակտիվ գործելաոճով, իր բազում հրապարակումներով, իր հեռավոր եզերքով, որոնցով դատապարտում էր դարավերջի ոճրագործությունը…
Նա օտարության մեջ մնաց որպես Մեծ արցախցի` իր մարդկային տեսակով, իր խոսքի ոճով, մեր ապրած պատերազմական դառնակսկիծ օրերը, մեր բոլոր կորուստներն իր սրտում կրելով։

Այս հարցում կառավարությանը չեն վստահում

«Սիրելի համաքաղաքացիներ, եթե դուք այդքան վստահում եք Փաշինյանին, եթե նրա ասածները ձեզ համար համարյա աստվածաշնչյան ճշմարտություններ են, ապա ի՞նչն է պատճառը, որ դուք չեք ուզում նրան լսել, երբ նա կոչ է անում պատվաստվել: Ոչ միայն բանի տեղ չեք դնում վարչապետի եւ մյուս պաշտոնյաների ասածները, այլ հակառակը՝ հավատում եք հակապատվաստումային քարոզիչներին, որոնց փաստարկները հաճախ անհեթեթ են»:

Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով՝ կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ու կարտոֆիլի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

Բարձր գնի պատճառով շատ գյուղացիներ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ էին սկսել, եւ հենց դաշտից նրանք թանկ գնով վաճառել են։

«Ռուսաստանն իրեն համարում է «առաջինը հավասարների մեջ» Մինսկի խմբի համանախագահների շարքում. վերլուծաբան Լորենս Բրոյերս

«Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ գործընթացում քննարկվում են ավելի փոքր ծավալի տակտիկական հարցեր, և այստեղ հնարավոր է անգամ գրանցվի առաջընթաց: Սակայն հակամարտության առանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու տեղի բնակչության անվտանգությունը, վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափին»,- ասում է Բրոյերսը:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. ԱՀ ՊՆ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի». Գեղամ Ստեփանյան

Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում։

«Այսօր էլ նոր մահ է գրանցվել կորոնավիրուսից». Արտակ Բեգլարյան

«Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին պահպանել բարձր զգոնություն, կիրառել անհատական պաշտպանության միջոցներ և պատվաստվել՝ հանուն իրենց և հարազատների առողջության ու կյանքի: Հ.Գ. Այսօր էլ նոր մահ է գրանցվել կորոնավիրուսից»: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյան

Այգի Գյումրիում, որի մոդելն օրինակ պիտի դառնա աշխարհի համար․ ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ծրագիրը սկսված է

Այսօր պաշտոնապես ազդարարվեց Գյումրու Շառլ  Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության այգու շինարարությունը։ Հիշեցնենք, որ տարածքը ներդրումներ կատարելու նպատակով տրամադրվել է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին, այն կառուցում է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» TUF բարեգործական հիմնադրամը։ Պաշտոնական միջոցառմանը մասնակցում էր Ռուբեն Վարդանյանը,  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրու

ԱՄՆ-ը, Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի խնդիրը». «Ամերիկայի ձայն»

Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարների հետ Պետդեպարտամենտում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կենտրոնացել էր Իրանի հարցի վրա: Բլինքենը հիշեցնում է, որ Բայդենի վարչակազմն արդեն ինն ամիս հստակ կերպով հայտարարում է, որ ԱՄՆ-ը նորից կմիանա միջուկային միջազգային ծրագրին, եթե նույնն արվի Իրանի կողմից: «Չնայած հատուկ ժամանակացույց չենք ներկայացնում, բայց անպատասխան մնացող ամեն անցնող օրվա հետ

Արցախի ՊԲ-ն հաստատեց, վիրավորում է ստացել վեց զինծառայող. «Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ հոկտեմբերի 13-ին հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական շարասյան վրա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ հոկտեմբերի 13-ին Սարսանգի ջրամբարի հատվածից հայկական կողմը կրակ է բացել  շինարարական տեխնիկա տեղափոխող ադրբեջանական շարասյան վրա, որը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շարժվում էր Մատաղիս-Գետավար-Վանք ուղղությամբ: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ռուսաստանի ՊՆ կայքում հաղորդագրությունը տեղադրվել է հոկտեմբերի 14-ին ժամը 19:00-ին:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ով

100-ից ավելի խաղողով բեռնված բեռնատարներ սպասում են իրենց հերթին․ բողոքի ակցիա Արմավիրի մարզում (տեսանյութ)

ԱԼՏ. Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր բողոքի հերթական ակցիան էին իրականացրել։ Խաղողի մթերման հերթը դեռ չի նվազում։ 100-ից ավելի խաղողով բեռնված բեռնատարներ, 5 օրից ավելի է, Լուկաշինում տեղակայված մթերող կազմակերպության դիմաց սպասում են իրենց հերթին։ Խաղողը որակազրկվել է, քաշը կորցրել, հյութը՝ ասֆալտով տարածվել։ Խաղողագործները փորձել են փակել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը։ Գյուղացիներն ասում են, որ մթերման գործընթացը դանդաղ

Ոստիկանների երեկվա արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ: Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան փաստաբանը նոր ահազանգով հայտնել է,

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ: Այսօր՝ 14.10.2021թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյան

Մեծ աղմուկ, իրարանցում Գյումրու քաղաքապետարանում․ աշխատակիցների բողոքն ու համայնքի ղեկավարի նորանշանակ ժ/պ-ի պարզաբանումը

Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստանում այն մասին, որ կադրային ջարդ է սկսվել Գյումրու քաղաքապետարանում․ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Ալբերտ Մարգարյանը Գյումրու համայնքի ղեկավարի ժ/պ նշանակվելու հենց առաջին օրը սկսել է կրճատումներ անել ու ազատված աշխատակիցներին ՔՊ-ականներով փոխարինել։ Նա, մասնավորապես աշխատանքից ազատել է հայեցողական պաշտոններ զբաղեցնող Լենա Ջիլավյանին, որը երկար տարիներ եղել է քաղաքապետարանի

Աննա Հակոբյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին

Աննա Հակոբյանը մասնակցել է Կանանց Եվրասիական երրորդ համաժողովին   Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով  կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում եւ խաղաղության հաստատման ճանապարհին:

«Տեղեկատվությունը», թե զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Ակնկալելով անաչառ

«Գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը». Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ ԳՄ նիստ է կայացել

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ընդգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում

Աղվան Հովսեփյանի փաստաբանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրայի» վերաբերյալ քրեական գործերը քննած քննիչներին ու դատախազներին. «Փաստինֆո»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդությունն արդեն ներկայացվել է ՀՔԾ։ Խնդիրն այն է, որ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի

«Բաքվի պուրակից հեռացվել են որոշ ցուցանմուշներ՝ սաղավարտներ, մանեկեններ». Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի դատարանում

Էլնուր Մամմադովը վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած միջնորդությունն անհիմն է և այն պետք է մերժվի:

Իրավապահները թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների.

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ: Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր  պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների: Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031