Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների.

Հոկտեմբեր 14,2021 21:21

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ:

Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր  պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:

Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին:

Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031