Օրվա լրահոսը

Գեւորգ Ղարիբյանը հաղթեց ամերիկացուն, սակայն ցավեցրեց մեջքը

Սակայն ամերիկացին կորցրածը հետ բերելու նպատակով դիմեց հունահռոմեական ըմբշամարտում արգելված հնարքի:

«Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի»

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված:

Քրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 48 անձ, որոնցից 25-ը դատի է տրվել. ամփոփում

Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:

Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Թագուհի Թովմասյանը՝ իր ու Իշխան Զաքարյանի՝ իշխանությունների հետ «խաղեր տալու» մասին

Հարցադրումները պատվիրակության այս կազմի հետ են կապված՝ ինչո՞ւ հենց նրանք, ինչո՞ւ են համաձայնել գնալ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում, երբ «Հայաստան» խմբակցությունից որեւէ մեկը չէր մեկնել:

«A» խմբում միայն Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն է բոլոր պարտիաներում հաղթանակ տարել

Նրանից կես միավոր պակաս վաստակել են հինգ շախմատիստներ, որոնց շարքում են Դավիթ Շահինյանն ու Լեւոն Բաբուջյանը:

Արման Թաթոյանը Իտալիայում միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապություն ու ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու իր առաջարկը

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է

«Շատ մտահոգիչ են Արցախից բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները». Տիգրան Աբրահամյան

Նա նշեց, որ այլընտրանքային ճանապարհի հետ ներկայումս աշխատանքներ տարվում են, դա մի քանի հարց լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության ամբողջական հարցը չի լուծելու:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է լրագրողների

Դմիտրի Մուրատովը ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիրն է, իսկ Մարիա Ռեսսան է ֆիլիպինյան ընդդիմադիր Rapple կայքի ղեկավարն է:

«Արդեն տեսնում են, թե իշխանությունները ոնց են սարսափում նույնիսկ փոքր բողոքից». Արծվիկ Մինասյանը՝ փողոցային պայքարի մասին

Սեյրան Օհանյանն ասաց. «Իշխանությունների մոտ շատ լավ ստացվում է փողոցներում, հրապարակներում, նույնիսկ Եռաբլուրում ձեւական թատերական տեսարաններ ձեւավորել, քան թե այդ նույն խստությունը իրականացնել՝ ՀՀ սահմաններն ամրապնդելու ուղղությամբ»:

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով:

Եվրախորհուրդը գնահատել է փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Հայաստանին արված առաջարկությունների կատարումը

Փորձագետների կոմիտեն նշում է, որ 2020թ. մայիսին «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունմամբ Հայաստանը իրավական հիմք ստեղծեց փոքրամասնությունների լեզուներով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար: Այնուամենայնիվ, ըստ իշխանությունների, ոչ մի երեխա նախադպրոցական կրթություն չի ստանում քրդերենով, հունարենով կամ եզդիերենով:

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների նոր՝ հերթական ընտրությունների նախապատրաստման միջոցառումները պատշաճ ձևով կատարված են. ԿԸՀ նախագահ

«Մարտունու շրջանի Հերհեր համայնքում գրանցած է համայնքի ղեկավարի 1, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում ղեկավարի ՝ 1, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում ղեկավարի՝ 2 և ավագանու անդամների՝ 5 (այստեղ առաջին անգամ անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ընտրություններ), Խաչմաչ համայնքում ղեկավարի՝ 2 թեկնածուներ»

«Հայաստանում լրագրողներն այսպիսի խոսքի ազատության մակարդակ չեմ հիշում երբ ունեցած կլինեն». Բաբկեն Թունյան

«Չեմ հիշում այսպիսի մակարդակ, երբ լրագրողներն ամենավերջին վիրավորական արտահայտություններն անեն պատգամավորների հասցեին, հետո գան, այդ պատգամավորների հետ նորմալ հարցազրույցներ անեն, հետո նորից գնան այդ պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ անեն»:

Կրակել է շների ու կատվի վրա, ներկայացել ոստիկանություն

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի է, չէ՞, հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։

Զինված ուժերում չծառայած Փաշինյանը կարող էր լինել վարչապետ, բայց Ղազինյանին չծառայած լինելու համար չե՞ք ընտրում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Վահագն Ալեքսանյանն ասաց. «Թե ինչու չենք ընտրում, այստեղ կարող ենք տրամադրել մոտ 6 ժամանոց վիդեո ֆորմատ մեր հանձնաժողովի նիստերից: Պատճառները շատ են, օրինակ, Արթուր Ղազինյանը չի ծառայել զինված ուժերում: Դրա հետ մեկտեղ Ղազինյանը չի տիրապետում տարրական ԶՈՒ-ին վերաբերող հարցերին»:

Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակվի. Ա1+

Փորձաքննությանը մասնակցելու է նաեւ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ պարզ լինի փորձաքննության եզրակացությունը։

«Ես չգիտեմ՝ նման եւ այլ շահարկումները ինչ-որ մեկի բարդո՞ւյթն են թե ոչ, բայց պատերազմի մասին պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում». Վահագն Ալեքսանյան

Դիտարկմանը, որ այստեղ քաղաքական միավորների հարց չէ, Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին է խոսքը, որը քաղաքական նկրտումներ այստեղ չունի՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ կոնկրետ այս դեպքում է, հարցում չտեսա հստակություն, եթե կա հստակ մեղադրանք, թող ներկայացնի, դրան հստակ պարզաբանում կտրվի»:

Կինոն լույսի շող է, թեեւ պատերազմները միայն էկրանին չեն

Այսօր գերպրկված նյարդերով մեր տարածաշրջանում մի տեսակ հերոսություն է համերգ, փառատոն, գիտական կոնֆերանս ու ցուցահանդես կազմակերպելը: Ու չնայած դեպրեսիվ իրականությանը, Հայաստանում կայանում են, օրինակ, Կոմիտասին նվիրված գիտաժողով-փառատոն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, դասական եւ ազգային երաժշտության համերգներ, որովհետեւ ի վերջո պետք է ֆանատիզմին հաղթի բանականությունը եւ միտքը չպարտվի տգիտությանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի հենց այդ

«Գորիսում լուրեր են տարածում, որ եթե ինչ-որ հրաշքով Առուշն այս ընտրություններում հաղթի, ապա նրան ազատ են արձակելու ու դրա դիմաց նա հրաժարական է տալու». Վահագն Ալեքսանյան

«Արմեն Խաչատրյանը եւ իր մյուս գործընկերները, որոնք արցախյան պատերազմի ժամանակ գումար էին վերցնում ԱԺ-ից, որ հասնեին Սյունիք եւ Արցախ, հարցականի տակ են դնում պարոն Առուշանյանի՝ մարտական գործողությունների մասնակցության հարցը»:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել

Ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր

Երկրաշարժերն Օշականում

Օշականը Հայաստանի ամենանշանավոր գյուղերից է: Այստեղ է ամփոփված հայոց գրերի գյուտի հեղինակ՝ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, ում գերեզմանի վրա 442-443 թթ. Վահան Ամատունին կառուցել է բազիլիկատիպ դամբարան-եկեղեցի։ Ինչպես պատմիչ Կորյունն է գրել, այն սքանչելի տաճար էր տաշած եւ քանդակված քարերով: Եվ սուրբ Մեսրոպի մահվան հաջորդ տարին իսկ սահմանվել է հատուկ տոն նրա հիշատակին ու գերեզմանը դարձել

Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա մեր թիմի ուժեղ կողմերից մեկն է. Խոակին Կապառոս

Գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։

Առատաշենի ամբուլատորիայում Իրանի քաղաքացիների են պատվաստել, որոնք, ըստ ոստիկանության՝ 10 օրից քիչ են մնացել ՀՀ-ում

Ըստ իրավապահների տեղեկությունների, Առատաշենի ամբուլատորիայում պատվաստման վերաբերյալ կեղծ տվյալներ են ներբեռնել համակարգ:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել հետաքննել ՀՀ և Արցախի հետ ԱՄՆ դիվանագիտության բազմակի, հիմնարար և կրկնվող ձախողումները

Հետաքննությունը կվերանայի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ ներքոշարադրյալ թերությունները վերացնելու ուղղությամբ․

Միայն ձեր շնորհիվ է, որ մեր վիրավոր հայրենիքը դեռ կանգուն է…

Անցած ամիսները ցույց տվեցին, որ մեզ համար հրաշքներ չեն կարող լինել եւ մեր փրկության միակ ճանապարհը երկրի ներսում առկա տարաձայնությունների հարթումն ու մեկ միասնական ուղու վրա կանգնելն է: Հայրենիքի նկատմամբ անսահման սերը մեր հերոսներին պարտադրեց անավարտ թողնել իրենց երկրային կյանքը եւ ժամանակից շուտ ոտք դնել երկնքի մշտական դրախտավայր՝ Տիրոջ կողքին: Մի տխրեք մեր առյուծ հերոսներ,

Անձրեւաջրերը խարխլել են 9 շքամուտք ունեցող շենքի հիմքը. բնակիչներն անհանգստացած են

«Մինչեւ հիմա ոչ մի լուծում չի եղել, ոչ մի պաշտոնական նամակ չենք ստացել, բազմիցս դիմել ենք եւ՛ լրատվամիջոցների, եւ՛ պաշտոնյաների, սակայն սայլը տեղից չի շարժվում: Բնակիչներն արդեն զզվել ու հոգնել են: Հիմա էլ երկրաշարժերը հաճախակի են դարձել, ընդ որում՝ եթե այս շենքում նախկինում այդքան ուժեղ չէինք զգում, էս վերջին շրջանում ինչպես մյուս բոլոր հին խարխլված շենքերի բնակիչները մենք նույնպես դուրս ենք թռչում»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031