Օրվա լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են «երրորդ ուժի» մասին Իրանի հայտարարությանը
Ցավոք, տարիներ շարունակ, մենք բարեկամական իրանական պետությունից այդքան կտրուկ քննադատություն մեր սահմանների մի մասի օկուպացիայի մասին չենք լսել»,- ասել է Աբդուլլաևան:
Խնձորիկ գյուղի 1889թ. երկրաշարժը
Վերին Խնձորիկ հայկական գյուղը Արեւմտյան Հայաստանի, Էրզրումի (Կարինի) նահանգի Էրզրումի գավառի, Թորթումի գավառակում էր, Էրզրումից 60 կմ հեռու, 1600 մ բարձրության վրա: Նրա մոտ էր նաեւ Ներքին Խնձորիկ հայաբնակ գյուղը: Վերին Խնձորիկ գյուղը կործանվել է 1889թ. հուլիսի 21-ին աղետալի երկրաշարժից, որը ուղեկցվել է նաեւ Զիարեթ լեռան հրաբխով, երբ 215 բնակչից 130-ը զոհվել են: Այդ երկրաշարժն
Երևանից եկող դրական ազդակները հույսեր են ներշնչում. Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմ գործընթաց է, և վերջին դրական ազդակները մյուս կողմից հույսեր են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման ուղղությամբ»,- ասել է Աբդուլլաևան:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ Իրանը Սյունիքում ավիաբազա է ստեղծում
Թույսուզօղլուն նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ շեշտելով, որ այն Լաչինի միջանցքին համարժեք պետք է կյանքի կոչվի
Պատերազմի զոհերի թիվը 3788 է. անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. ՔԿ
Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Աղջիկներն օգտագործված թղթին նոր կյանք են տալիս
Վարդենիկցի Արծվիկն ու Մարիան` Մալիշկայից, հետաքրքիր նախաձեռնություն են սկսել «ԷկոՀաբ» հիմնադրամը 2020 թվականին կազմակերպել էր դասընթացներ, որոնց մասնակցող երիտասարդները պետք է առաջարկեին իրենց բիզնես գաղափարները։ Արծվիկը եւ Մարիան այդ դասընթացի մասնակիցներից են։ Արծվիկը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է, իսկ Մարիան՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից։ Դասընթացի ժամանակ ունեցել են միեւնույն գաղափարը՝ գրված եւ օգտագործված թղթերին
«Գեներալները պետք է խոսեն»․ Ռոբերտ Քոչարյան
Քոչարյանի պնդմամբ՝ այս պատերազմում բանակին մենակ են թողել
Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում
Նկատենք, որ զորավարժությունները կսկսվեն տարածաշրջանում Իրանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների ֆոնին:
«Անձը քնել-արթնացել է ու հայտնել, որ 50% բաժնեմաս է փոխանցել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին»․ պաշտպան
Եթե անգամ քննիչներն ու դատախազներն ասեն, որ երբեք ոչ մի հովանավորչություն չի եղել, այդ դեպքում նրանք չեն ունենա իրենց ասածի ապացուցողական բազան
Ալիևների ընտանիքը 694 միլիոն դոլարի անշարժ գույք ունի Բրիտանիայում. «Պանդորայի փաստաթղթեր»
https://www.occrp.org/ru/home/37-ccblog/ccblog/15261-650
Չինական իմաստնության հզոր լիցքերը
Երեւանի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան չինական լեզվի ուսուցմամբ դպրոցում Հայաստանում ՉժՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի մասնակցությամբ տեղի ունեցավ «Չինական իմաստնություն. ասացվածքներ, առածներ, ասույթներ» գրքի շնորհահանդեսը։ Այն ներկաներին ներկացրեց գիրքը կազմողը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ ընդգծելով, որ դրանցում խտացված է չինական ժողովրդական իմաստնությունը 14 թեմատիկ ուղղություններով. «Մարդն ամենարժեքավորն է, որ կա
Հայ դատի գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ հասնելու իրենց քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը. կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր
ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հիմնական աշխատանքների ամփոփագիր (սեպտեմբերի 8–30, 2021թ.) ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի hիմնադրումից (սեպտեմբերի 2) կարճ ժամանակ անց “Sosé & Allen’s Legacy” հիմնադրամը Հայ դատի Կենտրոնական խորհրդին կատարեց նպատակային նվիրատվություն՝ ուղղված Արցախի նորահաստատ գրասենյակի գործունեության ապահովմանը։ Նվիրատու հիմնադրամն առաջիկա հինգ տարիների ընթացքում հոգալու է նաև
Պարգևավճարների մասով խնայած գումարներով քաղաքապետարանը բարձրահարկ շենքերում կտեղադրի վերելակներ, որոնք հնարավորություն կտան սայլակներով տեղաշարժվել
«Կանենք ամեն ինչ, որ իրենք կարողանան ազատ տեղաշարժվել: Լուծելու ենք խնդիրները կետային, լուծելու ենք ամբողջովին». Հայկ Մարության
Գարգառի հացի գաղտնիքը
Լոռու մարզի Գարգառ գյուղը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, ոչ ավանդական բույսերի մշակությամբ, պատմամշակութային կոթողներով եւ իհարկե՝ ավանդական փռի հացով: Ասում են` գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները եւ Հարությունյանները: Գարգառը (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ), հիմնադրվել է 1790-ական թվականներին։ Գյուղ մտնելուն պես աչքի են ընկնում մայթեզրին դրված բանջարաբոստանային կուլտուրաները եւ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ վերաքննիչը չբավարարեց նրա բողոքը
Կքննարկենք նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում այլ խափանման միջոցի կիրառման համար միջնորդության ներկայացման հարցը
ՄԻՊ արտահերթ զեկույցներն արտացոլված են ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի գանգատում
Գանգատում առանձին տեղ է հատկացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2020 թվականի պատերազմի ընթացքում։
Երևանի խամաճիկների պետական թատրոնը բեմադրել է տիկին Նունե Սարգսյանի «Թզուկ Մզուկը» հեքիաթը
Բեմադրության հեղինակ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանի մտահղացմամբ ներկայացման ընթացքում հնչում է նաև դասական երաժշտություն. այս մոտեցումը կիրառվել էր նաև «Քաչալ ոզնին» ներկայացման ժամանակ:
Բաքվում ոստիկանը 8 անգամ կրակել և կյանքից զրկել է ամուսնու դեմ բողոք ներկայացնելու համար բաժանմունք եկած կնոջը. JAMnews
«Սա է Ադրբեջանը։ Կանանց սպանությունները քաղաքական են»
«Ոստիկաններն իրենց դժվարին ծառայությունից մեկնեցին ավելի դժվար ծառայության, որ կյանք արժի». մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը
2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հայ ժողովրդի հերթական փորձությունն էր։ Հայ ազգը հերթական անգամ պետք է վերահաստատեր իր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։ Հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու շինարարը,
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք, արձանագրվել է մահվան 25 դեպք
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ:
Օֆշորներում թափառող հայկական հանքերը. «Հետք»
Փաստորեն, Հայաստանում կատարելիք ներդրումների մասին հնչեղ հայտարարություն անելուց տարիներ անց նախկին ներդրողներից մեկը պարզ ասում է, որ այդպիսի թվեր հնչեցնելը խելամիտ չէր
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան: Նախարար Միրզոյանին օդանավակայանում դիմավորեց ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա․ Հաղիղիանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Արման Ավագյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտերին
Եվ եթե այստեղ էլ հաղթի, բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նիկա Կենչաձեի հետ:
«Ֆինանսական, ժողովրդագրական, ռազմական կարողությունների դիսբալանսից բացի, հայերը պատժվել են իրենց կործանարար ինքնավստահության համար». Jamnews
Ռուսաստանն ուղղակի չցանկացավ ռիսկի տակ դնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները՝ այլ տեղերում
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ
Անճար վիճակում՝ Խաչատուրովը հայհոյում էր, ասում՝ սրանք հիմար են, մեզ պարտության կտանեն. Իշխան Սաղաթելյանի վավերագրության 2-րդ մասը
Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ազատամարտիկների միությունում հանդիպեցի Սերժ Սարգսյանին։ Նոր էինք սկսել զրույցը, սկսեցին ակտիվ ռմբակոծել, մի «սնարյադ» էլ ընկավ շենքից քիչ հեռու, անվտանգության աշխատակիցները մտան սենյակ, խնդրեցին իջնել նկուղ, Սերժ Սարգսյանն ասաց` բան չկա, նորմալ է և շարունակեցինք զրույցը։ Իմիջիայլոց, հարվածի (պայթյունի) ժամանակ նույնիսկ աչքերը չթարթեց…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Լիտվա և հույս ունի, որ այն արդյունավետ կլինի: «Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո
Պատգամավորների և ԱԺ նախագահի գրասենյակի պարգևատրումները գերազանցել են 60 մլն դրամը․ «Հետք»
Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով, իսկ ԱԺ աշխատակազմի 503 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: ԱԺ աշխատակազմից հրաժարվում են հայտնել, թե որքան է կազմել խորհրդարանի պարգևատրման ընդհանուր գումարը՝ պատճառաբանելով, թե աշխատակցի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնական տվյալ է եւ այն տրամադրելու համար անհրաժեշտ է նրա
Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում դրվագներ է հրապարակել Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանից։ «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված խաչքար է բացվել
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառուցների ղեկավարների, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս, ներկա գտնվել զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վահագն Ասատրյանի հիշատակին


















































