Օրվա լրահոսը
Հայաստան ներմուծված շուրջ 6.5 տոննա քաշով բեռը ներկայացվել է որպես օգտագործված ապրանք. ՊԵԿ-ը հանցագործության հերթական դեպքն է բացահայտել
Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։
«Պահանջը արդարացի է». Համայնքների խոշորացման հարցում որոշ փոփոխություններ են անում
Գնել Սանոսյանն ասաց, որ բնակիչների հետ քննարկումից ու պատգամավորների կարծիքները լսելուց հետո նախագծի նախնական տարբերակում փոփոխություններ են կատարվել միավորման փնջերի հետ կապված:
«Շատերին ենք լսել, շատ նկարներ ու փաստեր ունեմ»․ նախարարը հրատապ հարց է համարում համայնքների խոշորացումը
Երկար տարիներ վտանգ ունենք, որովհետեւ սահմանամերձ համայնքները գնալով փոքրանում են, երիտասարդները գնում են
Հայաստան-Մեծ Բրիտանիա. անտեսված հարաբերություններ, հեռանկարներ և հնարավորություններ. Ռուբեն Մեհրաբյան
Հայաստանի քաղաքականությունների անհրաժեշտ դիվերսիֆիկացիայի կարևորագույն ուղղություններից է բրիտանականը։
Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը. Փաշինյան
Ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում:
«Նա իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր». մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը
Առանձին սեր ու համակրանք ուներ Շառլ Ազնավուրի հանդեպ: Ազնավուրի հեղինակած ու Ազնավուրի մասին գրեթե բոլոր գրքերը, որոնք հայերեն հասանելի են ընթերցողին, իրենց վրա ունեն Համլետ Գասպարյանի անխոնջ աշխատանքի կնիքը:
«Ձեզ ինչո՞ւ է թվում, թե հանրությունն ամեն ինչ պետք է իմանա»․ նախարարը մարզպետի հրաժարականի մանրամասները չի բացահայտում
Հրաժարական տվյալ դեպքում չի եղել։ Եղել է դիմում, որը չի ընդունվել․․․կարծել ենք, որ այդպես ճիշտ է
Համալսարանի կատարած լայնածավալ աշխատանքի արդյունքում՝ Արցախը դարձել է հայերենի թվայնացման ու տվյալագիտության կենտրոն
Մեքենայական թարգմանությունը, որն այժմ իրականացվում է բուհում, հասնելու է այնպիսի մակարդակի, որ անգլերեն գրված տեքստը թարգմանվի հայերեն, իսկ հայերեն գրված տեքստը փոխակերպվի հայերեն ձայնի:
Բացահայտելով հայ աղջիկների գիտական եւ տեխնոլոգիական ներուժը
«Արձագանքն այնքան դրական ու ոգեւորիչ էր, որ չենք կարող մեզ թույլ տալ այսքանով կանգ առնել»
Ռոնալդուն Forbes-ի վարկածով շրջանցել է Մեսսիին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով շրջանցել է Լիոնել Մեսսիին՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում: 2021/2022 մրցաշրջանում պորտուգալացին վաստակում է 106,6 միլիոն եվրո: ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդն է՝ 93,8 մլն. եվրո եկամուտով, իսկ եռյակը եզրափակում է Փարիզում արգենտինացու թիմակից, բրազիլացի Նեյմարը, որը վաստակում է 81 մլն. եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Քանիցս Հակոբին ասել եմ՝ կամ զբաղվիր բիզնեսով, կամ գյուղով․ որոշ բաներ է խոսել, որ չպետք է խոսեր»․ Գնել Սանոսյան
Ինչ վերաբերում է դատվելուն, նման խոսակցություն եղել է 2019թ․-ին, ապա ես ասել եմ՝ նա չի հավաքագրում հարկերը
eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին
24 սեպտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է eSIM տեխնոլոգիայի գործարկման մասին։ Այս նորամուծությունը թույլ է տալիս բաժանորդներին փոխարինել իրենց ֆիզիկական SIM քարտը թվային քարտով, կամ օգտվել միաժամանակ երկու ու ավել SIM քարտերից, նույնիսկ եթե հեռախոսը չունի մի քանի ֆիզիկական քարտ տեղադրելու հնարավորություն։ eSIM-ը աշխատում է տասնյակ ժամանակակից հեռախոսների և «խելացի
Կարեն Խաչանովը Մեցում չի հաղթահարել երկրորդ շրջանը
Երկրորդ շրջանում Խաչանովը 1 ժամ 25 րոպեում 3:6, 6:7 (2:7) հաշվով պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոջովչիկին:
Կներկայացնեն սեփական փորձը, կքննարկեն հիվանդությունների հայտնաբերման և բուժման արդի մոտեցումները. մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողովը
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, ընդհանուր մանկաբուժությանը, նեոնատոլոգիային, մանկական ներզատաբանությանը եւ մանկական սրտաբանությանը: Այն կազմված է Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ: Հաշվի առնելով համավարակի պայմանները՝ միջազգային համաժողովը կազմակերպվել է հիբրիդ ձեւաչափով՝ սահմանափակ թվով մասնակիցներ դահլիճում
Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար. Փաշինյան
Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ:
«Ֆիլմերը մեծ ազդեցություն ունեն մարդկանց միավորելու առումով». ԱՄՆ դեսպանատան մշակույթի կցորդ
Նիդերլանդների դեսպանն ու ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդը հայերեն խոսեցին կինոյի մասին
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախում գործելու է միայն մեկ նոտարական տարածք
Նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստան՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:
«Ալիեւի ասածն անակնկալ չի․ ՀՀ-ն 3 անգամ մերժել է պատերազմը կանգնեցնելու առաջարկը»․ Արթուր Ղազինյան
Քանի որ Ալիեւն ասել է, որ առաջարկը Պուտինից եղել է Փաշինյանին, սա արդեն բարձր արժանահավատություն ունի
Լեւոն Արոնյանը կմասնակցի հեղինակավոր հեռավար մրցաշարի
Վաղը մեկնարկում է շախմատի 2021 Meltwater Champions Chess Tour Finals եզրափակիչ մրցաշարը, որին հեռավար կմասնակցեն տասը ուժեղագույն գրոսմայստերներ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Վլադիսլավ Արտեմյեւը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Յան-Կշիշտոֆ Դուդան: Յուրաքանչյուր տուրում մրցակիցները կխաղան չորսական պարտիա (15 րոպե + 10 վայրկյան), որտեղ հաղթողին կգրանցվի
«Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ «սիրախաղի» մեջ է Էրդողանի եւ Ալիեւի հետ»․ Ագնեսա Խամոյան
Նիկոլ Փաշինյանը եւս չհերքեց այդ տեղեկությունը, չասաց, որ Էրդողանը ստում է
Բենզինը լցրել էր դռան վրա, կրակայրիչով հրկիզել դուռն ու դիմել փախուստի. Վանաձորի բնակչին մի շարք հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել
Տղամարդը պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան ու ծնողներին և սպառնացել սպանել նրանց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ԿԳՄՍ նախարար. «Մենք լրացուցիչ հավելավճար չենք ստացել»
Վահրամ Դումանյանն ասում է, որ դպրոցներում հավելավճար տրամադրելու համար հատուկ որոշում չի եղել
Կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906-ը: Ցավոք, երեկ արձանագրվել է
Բազում համայնքում խոշորացման հետ կապված հանրային լսումներ տեղի չեն ունեցել
Այստեղ բնակիչները դեմ են այս նախագծին: Նրանք կարծում են, որ խոշորացումը ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն է ունենալու իրենց վրա:
Արման Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։
«Հույս ունենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների». Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղարն ասում է՝ նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի
Ստեղծարար Հայաստան «ARTBOX» ինկուբատորը հզոր ուժ կհաղորդի ստեղծարար բիզնես նախագծերին
Արվեստի ոլորտի 25 նախաձեռնություն կընդգրկվի ինկուբացիոն ծրագրում
«Հերթական կեղծիքը․ բազմազավակ ընտանիքներին մինչեւ հիմա չեն տալիս խոստացած 100 հազար դրամը»․ Աննա Մկրտչյան
Ամեն ամիս նրանց հետ են ուղարկում՝ ասելով, թե հաջորդ ամիս են ստանալու


















































