Օրվա լրահոսը
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցով դիմել է Հաագայի դատարան
«Հայաստանի քաղաքականությունը և նրա կողմից էթնիկ զտումները, մշակութային ժառանգության ոչնչացումը և ադրբեջանցիների նկատմամբ ազգային ատելության հրահրումը պարբերաբար խախտում է ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Ադրբեջանի իրավունքները»,- ասվում է հայցում:
Լավրովն ու Դղիենը պատրաստակամություն են հայտնել Արցախի հարցը քննարկել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դղիենի հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում Արցախի հիմնախնդիրը: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղում կայունացման շուրջ «առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական որոշակի «առեւտրից» հետո Թուրքիան, այնուամենայնիվ, կհորդորի Ադրբեջանին՝ նստել Մինսկի խմբի բանակցային սեղանի շուրջ. «Հայաստանի Հանրապետություն»
Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիայի վերջնական որոշումները սովորաբար Ռուսաստանի օգտին չեն լինում:
Ալիևը կոչ է արել ՄԱԿ անդամ երկրներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը
Նրա խոսքով՝ խաղաղության և գործակցությանը նպաստող այդպիսի ոլորտ կարող են լինել տնտեսական նախագծերը: «Այդ համատեքստում Զանգեզուրի միջանցքը, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար»,- ասել է նա:
Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ
Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման աշխատանքների ընթացքի մասին:
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդի է. Shamshyan.com
Ըստ բժիշկների՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։
Փաշինյանը, լինելով թիվ մեկը պետական կառավարման համակարգում, պետք է բացառեր պատերազմը. Աշոտ Բլեյան. «Հրապարակ»
Նիկոլ ի մեղքը 2018-ին իշխանության գալով խաղաղության դոկտրինը չձեւակերպելն էր
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է արձանագրվել
Ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր
Հայաստանը կարող է լուրջ դերակատար լինել լոգիստիկայում. «Հայաստանի Հանրապետություն»
Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական եղբայրությունն է ուժեղանում, Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարն է հարցականի տակ դրվում, եւ, ի դեպ, վրացական ուղու այլընտրանքն էլ է կասկածի տակ։
Կարծում են՝ բանակի մարտունակությունը զինվորականին լավ սնունդ ու բարձր աշխատավարձ տալուց է կախված. Մովսես Հակոբյան. «Ժողովուրդ»
Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված
Յանձնուողական, պարտուողական, ապիկար գործելաոճը հիմա ալ կը շարունակուի՝ պարտութենէն գրեթէ մէկ տարի ետք. Ժագ Յակոբեան
Ի՞նչ Մնաց Ինքնիշխանութենէն եւ Գերիշխանութենէն
Ռուսաստանն անփոփոխ է
«Ես չափից դուրս շատ եմ սիրում Ռուսաստանը, որպեսզի անընդհատ տեսնեմ նրան աչքիս առաջ», – գրում էր աշխարհում ամենահայտնի եւ ամենասիրված ռուսներից մեկը՝ Պյոտր Չայկովսկին, որն իր 53-ամյա կյանքի 10 տարին (տարբեր ժամանակահատվածներն իրար գումարած) անցկացրել էր արտասահմանում: Ընդ որում, հանճարեղ կոմպոզիտորն իսկապես հայրենասեր էր, նվիրված էր իր պետությանն ու ցարին (ռուսների մեծամասնության համար այդ երկու
Էրդողանն իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. վերլուծաբան. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների միջև արձանագրվեց ուղերձների փոխանակում, որն ազդարարում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հերթական փորձի մասին, ասում է «Կովկասյան հրատարակության» հանդեսի խմբագիր, վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը հանդեսի կազմակերպած հերթական վեբինարի ընթացքում՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: Գամաղելյանը հիշեցնում է՝ հարաբերությունների կարգավորման այս փորձն առաջինը չէ. նախորդ բոլոր փորձերը,
Պարզվեց` անգամ հայրենիքի, պետության գոյությունը գերնպատակ չէ եւ մեզ` հայերիս, համախմբող գործոն չէ. «Հրապարակ»
Որովհետեւ ոմանք նախկիններին ավելի են ատում, քան մեր պետությանը սպառնացող թշնամուն
Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ
12 ժամ ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Ջրամատակարարումը կդադարեցվի ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 10.00-22.00
ՌԴ-ում կացության օրինական կարգավիճակ չունեցող ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն վերադառնալ. «Ժողովուրդ»
ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան։
«Անտարես» հրատարակչության տնօրենը հրաժարվել է պետական պարգևից. «Ազատություն» ռ/կ
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է պետական պարգևից՝ որը վարչապետի միջնորդությամբ Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահն էր պատրաստվում հանձնել Արմեն Մարտիրոսյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։ Մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի կաշկանդել իրեն. հենց այս միտքն է գործընթացին նախնական համաձայնություն տված Մարտիրոսյանին ստիպել հրաժարվել մեդալից, որով պարգևատրվելու մասին հրամանագիրը տեղադրված է նախագահականի կայքում։
Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ պետ
ՀՀ վարչապետի հրամանով,Արտաշես Խալաթյանը ազատվել էր Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից: Արդարադատության նախարարի հրամանով՝ Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության նախկին պետ Արտաշես Խալաթյանը նշանակվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության պետ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստան-Սփյուռք համագործակցության խնդիրներն են քննարկվել
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի հետ: Հիմնական
Ովքե՞ր Նորվեգիայում Հայաստանը կներկայացնեն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Նոյեմբերի 2-ից 10-ը Նորվեգիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական խորհուրդները որոշել, թե ովքեր են մեր երկիրը ներկայացնելու Օսլոյում: Ազատ ոճայինները մրցավայր կուղեւորվեն չորս մասնակցով. 61 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրիասյան, 79 կգ՝Արման Ավագյան: Հունահռոմեական ոճի ազգային հավաքականում ընդգրկվել են.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջնորդը՝ Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Նա նաեւ Սյունիքի մարզպետի զարմիկն է
Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից. ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական
Գյուղատնտեսության զարգացման այլընտրանքային հնարավորություններ Սյունիքում
Սյունիքում 44-օրյա պատերազմը փոխել է կյանքի տրամաբանությունը, ներկան ու ամենակարեւորը՝ ապագան, հատկապես տնտեսական զարգացման առումով։ Մինչ պատերազմ մարզում լայն թափ էր առել ոչխարաբուծությունը, սակայն արոտավայրերի մեծ մասի կորստից հետո մարդիկ ստիպված են վերանայել գյուղատնտեսության զարգացման ուղղությունները։ Այլընտրանքն այնպիսի ճյուղերի ընտրություններն է, որոնք քիչ ծախսատար են, արոտի կարիք չկա ու նաեւ եկամտաբեր են։ Նման ուղղություններից են,
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Շուրջ 30 բռնցքամարտիկներ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ ավարտել են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Մարզիչը տեղեկացրել է, որ հավաքի ընթացքում մարզիկները բարձրացրել են ընդհանուր եւ հատուկ ֆիզիկական պատրաստվածության որակները: Մասնագետի խոսքով, հավաքականը հաջորդ հավաքը կսկսի սեպտեմբերի 26-ին՝ Օլիմպավանում եւ կշարունակի մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ այս անգամ շեշտը դնելով տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելու վրա: Հայաստանի
«Գործող ընթացակարգերը շատ դեպքերում սահմանափակում են որակյալ կադրեր ներգրավելու հնարավորությունը»
Ազգային ժողովում քննարկվեցին կրթությանն ու մշակույթին վերաբերող հետազոտության արդյունքները Սեպտեմբերի 23-ին «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների հետ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի ներկայացմամբ՝ հետազոտության աշխատանքներն իրականացվել են երկու ամսում:
Երկու գեներալ, երկու ճակատագիր
Կարդալով ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի խոսքերը․ «Երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր», հիշեցի ոչ այնքան հեռավոր՝ 2008թ․։ Օպերայի հրապարակում հավաքված ամբոխին, այսօրվա վարչապետ կոչեցյալ, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆանատը, խոսափողի մեջ ղժղժում էր․ «Լե՛-վոն, Լե՛-վոն» , և ամբոխը ոգևորված նրան ձայնակցում էր։ Սակայն, մոտենում է Լևոն Տեր-Պետրոսյանն ու հանդիսավոր
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահին
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով: Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպես և երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես
Հայաստանի շախմատիստները չեն փայլում Շարժայում
ՄԱԷ-ում շարունակվող շախմատի 4th Sharjah Masters ICC-2021 միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչ գրոսմայստերները առանձնապես աչքի չեն ընկնում հաջող մասնակցությամբ: Յոթերորդ տուրից հետո Տիգրան Հարությունյանը 4,0 միավորով 60 մասնակիցների մեջ ընթանում է 23-րդ հորիզոնականում, Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը 3,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 30-րդ եւ 34-րդ տեղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































