Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջնորդը՝ Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Սեպտեմբեր 23,2021 22:33

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ, Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Ղուլունցը։ Նա փոխարինել է 5 տարի համայնքը ղեկավարած Ներսես Շադունցը։ Վերջինս  չի առաջադրվել հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղ համայնքի ավագանու անդամների ընտրություններին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պետական կառավարման եւ ՏԻՄ համակարգում երկարամյա, բարեխիղճ աշխատանքի համար պատվոգիր հանձնեց Շադունցին։

Ի դեպ, նորանշանակ պաշտոնակատար Դավիթ Ղուլունցը  Սյունիքի մարզպետի քրոջ որդին է, առաջիկա  ավագանու ընտրություններին գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական 35 հոգանոց ցուցակը։ Ղուլունցը մասնագիտությամբ իրավաբան է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում գրանցված է որպես անհատ ձեռներեց։

«Քաղաքացիական պայմանագրի» հետ ուժերը չափելու է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Վերջինս ներկայացրել է 20 թեկնածուից բաղկացած ցուցակ, բայց գրանցվել են 13 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Արավուսի վարչական ղեկավար 58-ամյա Արգամ Հովսեփյանը։

Դավիթ Ղուլունցի լուսանկարը նրա ֆեյսբուկյան էջից:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930