Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն կասեցրել է Sputnik V-ի հաստատումը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաստատումը կասեցվել է՝ մինչև կրկին չստուգվի Sputnik V արտադրող ձեռնարկությունը Այս մասին հայտարարել է Պանամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավարի տեղակալ Ժարբաս Բարբոսան: Ըստ նրա՝ պատվաստանյութ արտադրողները պետք է հաստատեն, որ պատվաստանյութեր արտադրող ձեռնարկությունը համապատասխանում են արտադրության լավ չափանիշներին: Արտակարգ օգտագործման Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը

Հայաստանի լրագրողների հավաքականը՝ ֆուտբոլի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի լրագրողական ֆուտբոլային հավաքականը Լիտվայի Դրուսկինկայ քաղաքում մասնակցել է ԶԼՄ թիմերի միջեւ անցկացվող ավանդական՝ 16-րդ միջազգային մրցաշարին: Մեր  գործընկերները վաստակել են 19 միավոր եւ երկրորդ անգամ նվաճել արծաթե մեդալներ: Այս տարի մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Լատվիայի, Լեհաստանի, Մոլդովայի եւ Լիտվայի  լրագրողական ինը թիմեր: Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի փոխանցմամբ, որը մասնակցել է մրցաշարին, Հայաստանի լրագրողների

Մալաթիայում գործող «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ոստիկանության գեներալ-մայորի դեմ հաղորդում է ներկայացրել, որ նա իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք

Մալաթիայում գործող «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ոստիկանության գեներալ-մայորի դեմ  հաղորդում է ներկայացրել, որ նա իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ  66-ամյա Հմայակ Ամիրյանը, ով հայտնել է, որ Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու հետ կապված իր հետ վիճաբանության մեջ է մտել

«Նախ ցինիկ եք, որ քեֆ-ուրախություն եք անում, երկրորդը՝ ստախոս եք, բա ասում եք՝ կորոնավիրուս է, ինչի՞ եք իրար գլխի հավաքում». Գեղամ Նազարյան

Պարզ օրինակ բերեմ՝ պատկերացրեք Հայաստան- Իտալիա 9:1 խաղից հետո, կամ Հայաստան-Գերմանիա 6:0 հաշվից հետո ֆուտբոլի ֆեդերացիան ասեր՝ բոլորիդ հրավիրում ենք գունագեղ տոնակատարությամբ մեր ֆուտբոլիստներին ոգեշնչելու համար, ի՞նչ կանեիք: Առնվազն կծեծեիք, չէ՞, կասեիք՝ հո դուք աննորմա՞լ չեք, էս ի՞նչ եք անում: Լավ, դա ֆուտբոլ է դեռ, էլի կարանք ծիծաղենք, անցնենք: Բայց սա երկիր է, ողբերգություն է:

Հայաստանը հաղթեց Լեւոն Հայրապետյանի հուշամրցաշարի թիմային պայքարում

«Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում անցկացվեց սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված մարզաձեւի երախտավոր, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Լեւոն Հայրապետյանի հիշատակին:   Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ: Ըստ քաշային կարգերի, հաղթող ճանաչվեցին: Տղամարդիկ. 58 կգ՝ Նարեկ Դալլաքյան, 64 կգ՝ Արամ Աղաջանյան, 71 կգ՝ Անդրանիկ Նաղդալյան (բոլորն էլ՝ Հայաստան), 79 կգ՝ Էրեկլե Օձելաշվիլի, 88

Շիրակի մարզի ՔՊ-ականներից մարզպետն ամենացանկալի թեկնածուն է․ փոխվարչապետը՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասին

Գյումրի ժամանած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր, խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին, նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում ունի թեկնածուները։ Իշխող կուսակցությունը, ըստ Պապիկյանի, նպատակ ունի մասնակցել ակտիվ քարոզարշավի ու բոլոր համայնքներում ունենալ «ծանրակռիշ ներկայացվածություն»։ Անդրադառնալով Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին առաջադրելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ նա այս տարածաշրջանում ՔՊ-ի համար

«Մենք ոչ թե ուզում ենք պարտադրել չպատվաստվել, այլ ներկայացնել ճշմարտությունը». քրիստոնյա բժիշկ

Մենք նեղ մասնագիտական աշխատանք ենք տանելու հասարակության հետ

Նոր՝ շքեղ ժամանման սրահ «Շիրակ» օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ը կսկսի թռիչքներ Գյումրիից. (Ֆոտոշարք)

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ այսօր պաշտոնապես բացվեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի նորակառույց ժամանման սրահը։ Պաշտոնյաները շրջայց կատարեցին նաև թռիչքադաշտում․ օդանավակայանի վազքուղին ևս նոր է։ Միայն վազքուղու համար նախատեսված ներդրումը կազմում է վեց միլիոն դոլար, իսկ ժամանման սրահինը՝ մեկ ու կես միլիոն դոլար։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ պատասխանատուների հաշվարկներով, այս ամենը հնարավորություն կտա ուղևորների թիվը տարեկան 250

«Էթում էիր բունկեր ի՞նչ էիր անում, գնայիր առաջին գիծ, լրիվ լցված էիք բունկերներում, ես կանգնած եմ եղել իմ զինվորի կողքին, Օմարում». Գագիկ Մելքոնյան

«Այդ ջոկատներին ինչի չընդունեցին, այդ ջոկատներն ինչի՞ եկան, հետ փախան, զենքը ուր թափեցին, զենքերը որտեղ գցեցին, ինչ արեցին: Գետավանում երեւի մի հազար միավոր զենք էր թափած, ովքե՞ր էին դրանց թափողները: Կգա ժամանակը՝ այդ ամեն ինչը կպարզվի ու փառք Աստծո, մեր տղերքից էլ կարան խոսան՝ զինվորները, սպայական կազմը, բոլորն էլ կխոսեն: Կասեն՝ ով իրենց հրաման տվեց, ով ասեց, որ հողը հանձնված է, ինչի՞ եք կանգնում: Ո՞վ ասեց՝ փախեք: Այս ամեն ինչի ասողներն էլ կան»:

Իրանցի վարորդները սպասում են իրենց դեսպանության միջամտությանը

Մոտ 80 մեքենա Գորիս–Որոտան ավտոճանապարհի տարբեր հատվածներում կայանված են

Անդրեա Վիկտորինը՝ Վահագն Խաչատուրյանին. «ԵՄ աջակցությունը շարունակական կլինի»

Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև

Ադրբեջանցիները ոչ միայն ճանապարհի, այլև կայանելու գումար են ուզում իրանցիներից (Տեսանյութ)

Իրանի տասնյակ բեռնատարներ կուտակվել են Կապանի Սյունիք բնակավայրի խաչմերուկում և Որոտանի հատվածում։ Վարորդները գումար չունեն, որ վճարեն ադրբեջանական անցակետում։ Հարցի անհապաղ լուծում են պահանջում։ Մանրամասները՝  Զանգեզուր TV-ի ռեպորտաժում։

Թոյվո Քլաարը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին: «Ադրբեջանական բանակը կանխել է, և կշարունակի կանխել հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից հնարավոր սադրանքները Ադրբեջանի տարածքում՝ Ղարաբաղում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահներ»,- ասել է Հասանովը Քլաարի հետ հանդիպմանը: Հասանովը նաև «անթույլատրելի» է համարել «իրավիճակը սրելու հայկական կողմից փորձերը»

«Մենք չենք կարող որոշել, որ Ադրբեջանի ոստիկանական կետերը չլինեն․ դա Ադրբեջանի անելիքն է»․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին

Այսօր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց  Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նոր ժամանման սրահի բացման արարողությանը։ Նրանք շրջայց կատարեցին նաև թռիչքադաշտում։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ կարծիք հայտնելով, որ «Շիրակ»  օդանավակայանը կդառնա  Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը։ Սուրեն

Մոսկվան Բաքվից ու Երևանից պատասխան է սպասում սահմանազատման առաջարկի վերաբերյալ

Մոսկվան Բաքվից ու Երևանից պատասխան է սպասում սահմանագծման հարցերով իր առաջարկվի վերաբերյալ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին: Իրավիճակի զարգաումը.. հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ սահմանագծման հեռանկարով»,- ասել

2020-ին կասետային ռումբերից տուժածների ամենամեծ թիվն արձանագրվել է ղարաբաղյան պատերազմում․ զեկույց

«Ազատություն» ռ/կ.  «Կասետային զինատեսակների մոնիթորինգ 2021» զեկույցը փաստում է, որ 2020 թվականին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատ տուժածները գրանցվել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 107 մարդ։ «Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը և դրանց լայնորեն դատապարտումը, ցույց է տալիս, որ նման զենքերի արգելումը ուժ է հավաքում։ Բոլոր երկրները պետք է դատապարտեն որևէ մեկի կողմից կասետային

Ստացվում է քողարկված եղանակով մեզ հարկադրում են պատվաստվել. Նինա Հակոբյան

Նունե Բակունցի հավաստմամբ, «դելտա» շտամի պարագայում 65-ից բարձրն արդեն միակը չէ, հիմնական հիվանդացողները 25-ից բարձր խումբն է:

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՇՏԱԲԻ ՊԵՏ-ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ ՄԱՀՀԻ-ում

Ստյոպա Սաֆարյանը, հետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանը և ՀՀ դեսպանը քննարկեցին Ինստիտուտի մոտեցումներն ու Հայաստանի պետական քաղաքականությունը հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ, Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերությունների ներկա վիճակը վերջին զարգացումների լույսի ներքո

Լին Թրեյսին շեշտեց ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ

Վստահ են՝ լավ օրինակ կդառնա մյուս համայնքների համար. Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները

Ծրագրի նպատակն է նաև բարելավել թափոնների կառավարման համակարգերը

Գյումրիում ևս Ռուսական տունը ռուսերենի անվճար դասընթացներ կկազմակերպի ոստիկանության ծառայողների համար

Շատերն են ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացներին, սակայն, իրենց պաշտոնական պարտականությունների պատճառով ոչ բոլորն են կարող հաճախել

Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

«Ինձ համար նշանակություն չունի` իմ պապը հրե՞շ է եղել, թե հրեշտակ». Թումանյանի եղբոր ակադեմիկոս թոռ

Գրականագետ Վանո Եղիազարյանը բացահայտել է Հովհաննես Թումանյանի եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը

Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ անչափահաս աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով

2021թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

 «Առաջնորդության դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում: Դասընթացի մասնակիցների մեծ մասը ունի բուհական կրթություն և արդեն իսկ աշխատում է մասնագիտական ոլորտում: Ուստի, թեմատիկ քննարկումը բավական խորացված էր. այն շոշափում էր առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակ և գործնական կիրառման

«Ամեն մարդ ինչ-որ մի բան գողացել է. 2002-ին մենք գցեցինք ականջի հետեւ ու այդ ԱԹՍ-ները ձեռք չբերեցինք, մենք քնեցինք». Գագիկ Մելքոնյանը՝ բանակում թալանի մասին

«Չկար ոչ մի բան: Երբ որ հիմա խոսում են արդեն, երբ որ հանձնված է արդեն առաջին գիծը, ասենք, Օմարի կողմից, Աղդամ, Հադրութ եւ մնացած տարածքները, հիմա իրենք խոսում են, որ այդ գծերը եղել են: Բայց հիմա, որ Մարտունին կա հլը, Մարտակերտը կա, գնանք տեսնենք՝ քանի՞ գիծ է կահավորված, քանի՞ պաշտպանական շրջան, քանի՞ գիծ է պատրաստ, որ կարողանա մարտնչի: Ամեն մեկը ինչ խոսում է, այդ խոսացողներին վերցրեք, ասեք՝ գնանք Մարտունի, տեսնենք քանի՞ գիծ է պատրաստ»:

Քերոլայն Քոքսը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ հուսալով, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը

Ալեն Սիմոնյանը նշեց՝ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անօրինական է համարել ֆրանսիական պատվիրակության այցը Արցախ

Պատգամավորի անունը ներառված է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքը մեր երկիր արգելված է Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու պատճառով:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031