Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր՝ շքեղ ժամանման սրահ «Շիրակ» օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ը կսկսի թռիչքներ Գյումրիից. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2021 21:01

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ այսօր պաշտոնապես բացվեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի նորակառույց ժամանման սրահը։ Պաշտոնյաները շրջայց կատարեցին նաև թռիչքադաշտում․ օդանավակայանի վազքուղին ևս նոր է։

Միայն վազքուղու համար նախատեսված ներդրումը կազմում է վեց միլիոն դոլար, իսկ ժամանման սրահինը՝ մեկ ու կես միլիոն դոլար։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ պատասխանատուների հաշվարկներով, այս ամենը հնարավորություն կտա ուղևորների թիվը տարեկան 250 հազարից հասցնել 700 հազարի։

Այսօրվանից վերսկսվում են «Պոբեդայի» չվերթները։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերության կողմից արվող ներդրումները պատահական չեն․ իրենք տեսնում են օդանավակայանի ապագան։

«Օդանավակայանն անշուշտ պիտի ունենա իր մրցակցային առավելությունը և մեր պատկերացրածով՝ այս օդանավակայանը պիտի ծառայի որպես մեր երկրի երկրորդային օդանավակայան՝ հիմնական շեշտը դնելով բյուջետային ընկերությունների ներգրավման վրա»։

Aravot.am-ի այն հարցին էլ, թե կա՞ն շահագրգիռ ընկերություններ, որոնք կցանկանան «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց, որ արդեն իսկ մեծ թվով ավիաընկերություններ թռիչքներ իրականացնելու են, այդ թվում «Աէրոֆլոտ»-ը՝ Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը, որը նախադեպային է լինելու «Շիրակ» օդանավակայանի համար։

«Ավիաընկերությունների հետ մեր քննարկումներն անընդհատ բնույթ են կրում, չենք դադարում բանակցել իրենց հետ՝ ներկայացնելով թե՛ Գյումրին, թե՛ «Զվարթնոց»-ը։ Ես կարծում եմ, որ ապագայում մենք կունենանք լավ ցուցանիշներ, միակ խնդիրն, անշուշտ, այն անկանխատեսելիությունն է մեր ոլորտում, որը պայմանավորված է համաճարակով, իսկ դա միայն մեզանով չէ, այլ աշխարհով մեկ է»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930