Լրահոս
Օրվա լրահոսը

«Էթում էիր բունկեր ի՞նչ էիր անում, գնայիր առաջին գիծ, լրիվ լցված էիք բունկերներում, ես կանգնած եմ եղել իմ զինվորի կողքին, Օմարում». Գագիկ Մելքոնյան

Սեպտեմբեր 16,2021 20:45

«Հիմա բոլորը բան են գցում, թե վարչապետն է մեղավոր, վարչապե՜տ, վարչապե՜տ: Վարչապետի վրա գցելով՝ ո՞ւր ենք գնալու: Հեսա քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, արդեն սկսվում է ու այս բոլոր հարցերը դուրս է գալիս ջրի երես»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Մեր դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանն ասում է, որ իշխանության կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը ոչ մի հարցի պատասխան չի տալու, այդպես շեղելու եք հանրությանը, այ երբ որ դա լիներ ընդդիմության ձեռքում, ընդդիմությունը կարող էր օբյեկտիվ լինել ու ջրի երես հանել՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Հիմա այդ քննիչ հանձնաժողովում կան ընդդիմության ներկայացուցիչները, կան արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչները, այսինքն, ժողովրդական բան է վայելելու, ժողովո՛ւրդն է լինելու այդտեղ: Ի՞նչ տարբերություն ընդդիմությունի՞ց կլինի ղեկավարը, դա թուղթ չի, որ ստորագրենք, ասենք, ստորագրողն ընդդիմությունից լիներ՝ լավ կստորագրեր: Ո՛չ, բոլորս իրար հետ գնանք տեսնենք՝ ինչի՞ց ստացվեց»:

Աչքակապություն է լինելու, մեր հարցերի պատասխանները պատերազմի հետ կապված այդտեղ չենք ստանալու՝ մեր այս դիտարկմանը Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ուրեմն ես վստահորեն ասում եմ՝ այսքան ուժեր են մասնակցելու: Արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները բոլորն արդեն իրենց թեկնածությունը տվել են, որոնք օբյեկտիվ ձեւով կկանգնեն կխոսեն: Լրագրողներից էլ կլինեն, բոլոր տեղերից կլինեն: Այդ հանձնաժողովը կտա հարցերի պատասխանը՝ ովքեր են փախել դիրքերից, ովքեր են իրանց կրակել, որ չմասնակցեն պատերազմին, ինքնախեղում է եղել: Այդ ամեն ինչը ջրի երես է հելնելու, հո խոսալով չի՞ պատերի տակ: Այդ ամեն ինչն իր պատասխանները կտա: Դրա համար ես չեմ վռազում անեմ հայտարարություններ, որ հետո բան չլինի: Չնայած ես այնտեղ եմ եղել, ես գերազանց գիտեմ ինչ է կատարվել այնտեղ»:

Փոխանցեցինք՝ ասում են՝ բարձիթողի վիճակ է եղել, փնթի կառավարում, նույնիսկ չեն ջոկել, թե թշնամին որ կողմից է կրակում, մեր հրետանին որ կողմից է եղել, օրինակ, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն էր պատմում՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Դե Ռուստամի եղբայրն այնտեղ է եղել, տեսել է»: Հարցին՝ դո՞ւք էլ եք նույն վիճակը տեսել ՝ նա պատասխանեց. «Ոչ: Մենք կազմակերպել ենք պաշտպանությունը ու մինչեւ նոյեմբերի 25-ը մենք կանգնել ենք, հյուսիսային թեւը պահել ենք, մինչեւ հրաման է եղել իջնելու՝ իջել ենք: Մենք գնացել ենք օգնել ենք, կազմակերպել ենք պաշտպանությունը, հարձակումը: Հրամանատարական կազմը զգացել է մեր շունչն իր թիկունքում: Էդ որ իրենք ասում են՝ մենք գնացինք, մեզ չընդունեցին, էս արեցին, էն արեցին, գեներալների մասին է խոսքը, մեզ չթողեցինք բունկեր մտնեինք…Էթում էիր բունկեր ի՞նչ էիր անում, գնայիր պատերազմի դաշտ՝ առաջին գիծ, այնտե՛ղ գնայիր կազմակերպեիր, բունկերում ի՞նչ էիր անում: Ու լրիվ լցված էիք բունկերներում, բունկերներում ի՞նչ էիք անում, ես կանգնած եմ եղել իմ զինվորի կողքին Օմարում: Բունկեր չեմ մտել: Հրամանատարների կողքը նստել եմ հրամանատարական կետում, երբ որ կարիքը զգացվել է»: Դիտարկմանը, որ մարդիկ ասում են՝ ջոկատները կազմել էինք, օրերով սասում էինք, չէին տալիս հրաման, որ գնայինք սահման՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Դրա համար կգա ժամանակը, այդ ամեն ինչը կպարզվի, թե այդ ջոկատներին ինչի չընդունեցին, այդ ջոկատներն ինչի՞ եկան, հետ փախան, զենքը ուր թափեցին, զենքերը որտեղ գցեցին, ինչ արեցին: Գետավանում երեւի մի հազար միավոր զենք էր թափած, ովքե՞ր էին դրանց թափողները: Կգա ժամանակը՝ այդ ամեն ինչը կպարզվի ու փառք Աստծո, մեր տղերքից էլ կարան խոսան՝ զինվորները, սպայական կազմը, բոլորն էլ կխոսեն: Կասեն՝ ով իրենց հրաման տվեց, ով ասեց, որ հողը հանձնված է, ինչի՞ եք կանգնում: Ո՞վ ասեց՝ փախեք: Այս ամեն ինչի ասողներն էլ կան»:

Հարցրեցինք՝ կա՞ն այդ մասին ցուցմունք տվողներ արդեն՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Իհարկե: Հիմա ինձ շատ մարդիկ ասում են՝ այսինչ տեղում այսինչ մարդը ասեց՝ փախեք: Լրիվի անուն-ազգանունները կան»:

Հարցին՝ այդ մարդիկ կապ ունե՞ն նախկին իշխանությունների հետ ու ընդհանրապես ինչո՞ւ պետք է այդպիսի դավաճանական քայլ անեն, ասեն՝ փախեք՝ Մելքոնյանը պատասխանեց. «Դա կերեւա, հայտնի դեմքեր են ու կերեւա՝ որտեղից է եկել այդ հրամանը, ովքեր սկսեցին այդ գործողությունները կատարել: Մեր մոտ՝ Օմարի թեւում էլ այդ խոսակցությունները սկսեց գնալ: Կամաց հերթով բոլոր տեղերում էլ գնացել են այդ խոսակցությունները, մի տեղում չի եղել, բայց հիմնականում Ջաբրայիլի թեւն է եղել ու այդքան զորք ենք մենք իջացրել այնտեղ, այդքան համալրում է գնացել այնտեղ»:

Զենքերը թափելու հետ կապված Մելքոնյանը Արթուր Վանեցյանի անունն էր տվել: Նա էլ դիմել էր դատարան՝ իրեն զրպարտելու համար: Հարցրեցինք՝ ԱԺ-ում հանդիպում եք իրար միջանցքներում, փորձե՞լ եք այդ հարցը առերես լուծել՝ հանդիպելով՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Իրենք դիմել են դատարան, ես էլ դատարանում կապացուցեմ իմ ասածը: Ես իրանց հետ ոչ մի բան չունեմ այստեղ խոսալու: Այստեղ գողական ռազբորկա կամ չգիտեմ ինչ չի: Դատարան է դիմել, ես էլ դատարանով կապացուցեմ»: Հարցին՝ ունե՞ք ապացույցներ՝ Գագիկ Մելքոնյանը վստահեցրեց. «Իհարկե, ունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. garo says:

    Իրան հարցրեք իսկ ինչի էիր դու Օմարում, երկրորդական ճակատում՞
    Ակնհայտա, որ թուրքերը իրանց բանակի ողջ ներուժը կենտրոնացեր էր հարավային թևում:
    Ինչի չես գնացել Շուշին պաշտպանելու՞

    Կամ եթե Օմարում ես, եղել ինչի հարձակողական օպերացիա չես կազմակերպել դեպի Խանլար Դաշքեսան՞ Ովա ասել որ պիտի մենակ պաշտպանվեինք՞
    Մենակ հպարտանում ես, թե Օմարը պահել ենք էն դեպքում, երբ էտ հատվածում հակառակորդը զորք չուներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930