Օրվա լրահոսը

ԱԺ-ն 3 թեկնածուներից Հովսեփ Բեդեւյանին ընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր

Մյուս թեկնածուները շատ քիչ թվով «կողմ» ձայներ էին ստացել

ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%

2021թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում։

Վահրամ Դումանյանը Միխայիլ Շվիդկոյի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի

1.500.000 դրամ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչներին

Տ. Ավետիքյանը և Վ. Աղազարյանը 2021 թվականի հուլիսի 30-ին Ս. Գևորգյանից շորթմամբ ստացել են պահանջված կաշառքի գումարից 1.200.000 ՀՀ դրամը` միաժամանակ պայմանավորվելով մնացած` 300.000 ՀՀ դրամը ստանալ հետագայում, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ավագանու «Իմ քայլի» անդամը Հայկ Մարությանին հորդորեց աշխատանքի ընդունել 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած տղաներին

Ըստ Երեւանի քաղաքապետի, իրենց աշխատակազմի պարգեւավճարները՝ 1,5 միլիարդ դրամ, կուղղվեն պատերազմում տուժած ընտանիքների կարիքներին:

Վարչապետը և «Գազպրոմ»-ի վարչության նախագահը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր

Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. դատարանում կուսումնասիրեն ապացույցները

Ռոբերտ Քոչարյանն արդեն երրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին:

Ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառելով մահ

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 2-րդ մասով

ԵԱՀԿ Մինսկի խմբին տալ պատժամիջոց կիրառելու եւ հաշտարար դատավորի մանդատ. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դիմել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ՝ առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մանդատի վերաիմաստավորման եւ լիազորությունների ընդլայնման ճանապարհով վերակենդանացնել Արցախի հարցի շուրջ բանակցությունները: Դիմումում ամրագրվում է նաեւ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ մանդատն ունի Մինսկի խումբը: Սա ՀԴԿ-ում անհրաժեշտ են համարում՝ Հայաստանում ստեղծված ներքին եւ արտաքին ճգնաժամը հաղթահարելու

Ըստ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները

Համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին 2019 թվականի համեմատ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը (դոլարային արտահայտությամբ) կաճի 2.1%-ով, փոխադարձ առևտրի աճը կկազմի 15%, երրորդ երկրներ արտահանումը կավելանա 9.3%-ով, ներմուծումը կնվազի 3.0%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական սալդոն կկրճատվի՝ 5.8 մլրդ ԱՄՆ դոլարից դառնալով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար։

«Չայզամիի մասի՞ն է խոսքը… Ըստ Սովետական միության քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի կազմում». Էդուարդ Աղաջանյան

«ՔՊ-ն, որպես նախընտրական խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարեւորությամբ ու սահմանել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու պատրաստակամություն: Մենք գնում ենք այդ ճանապարհով եւ պատրաստվում ենք նաեւ չտրվել սադրանքներին: Դրանք կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ եւ անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ ստացել է դրա համար ժողովրդի մանդատ»:

Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում. Մարության

Վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական

«Ինչի՞ չեն բողոքում, որ Ալեն Սիմոնյանը անձնական վարորդ ունի, կարող էր ինքն էլ նստել ղեկին եւ գնար, չէ՞». Հրաչյա Հակոբյան

Մի փոքր տրամաբանությունից զուրկ եմ համարում ասել, որ ա՛յ ունի անձնական բժիշկ: Անձնական բժիշկ ունի, որը գտնվում է իր հիվանդանոցում, աշխատավայրում եւ Աստված ոչ անի, միգուցե տարին մեկ անգամ լինի նրա կարիքը: Ես որեւէ բան այդտեղ չեմ տեսնում:

ԱՆ նախարարի հրամանը և օրենքում փոփոխությունների նախագիծը հակասում են ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները. հայտարարություն

Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը

Դեմկուսը «քաղաքական թեսթավորում» կանցկացնի. Արամ Սարգսյան

ԱԺ-ին առաջարկվում է՝ ճանաչել Արցախի հանրապետության ձեւավորման օրինականությունը

Վարչապետը ներկայացրել է միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը

Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

«Ֆիզգորոդոկի» բնակիչներից մի քանիսը հրավիրվեցին քաղաքապետարան. 4 անձ բերման է ենթարկվել

Ըստ ոստիկանության, «Ֆիզգորոդոկի» բնակիչներին բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

Մակրոնի ֆեյսբուքյան էջում դարձյալ հայերեն գրառում է արվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ֆեյսբուքյան էջում դարձյալ հայերեն գրառում է արվել. «Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»։

Արամայիս Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. 31 ընտրողի տվել է ընդհանուր շուրջ 180.000 դրամ արժողությամբ կաշառք՝ սննդամթերքի տեսքով. ՀՔԾ

7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ucom-ի աշխատակիցները պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Նման մեդալով պարգևատրվում են այն անձինք, ովքեր ծանրակշիռ ավանդ են ունեցել ԼՂՀ տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը։ Ավելի ուշ՝ սույն թվականի սեպտեմբերի 2-ին, ՀՀ արտակարգ

«Եթե մեր ազգը աչքերը չբացի, ՀՀ-ից բան չի մնա. կգնաք Եվրոպա, Ռուսաստան, գլուխը կախ կքայլեք». Վլադիմիր Պողոսյան

Ըստ Վլադիմիր Պողոսյանի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովն աշխատելու է բանակի դեմ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ես չեմ ասել, թե հոկտեմբերի 27-ի պատվիրատուներն ու բոլոր հանցակիցները բացահայտված են»․ Գագիկ Ջհանգիրյան

Այո, իմ գզրոցներում որեւէ այլ բան չկա այդ քրեական գործի մասին

«Այդ մարդը մաքսիմալ շատ մարդ է ուզում իրեն հանցակից սարքել». Դավիթ Սահակյանցը` Փաշինյանի մասին

Նիկոլը չի ամաչում, որ մարդիկ հաշտվել են պարտության եւ Սյունիքը կորցնելու հետ

Այգի նվիրենք սահմանային գյուղին. «Շիրակ կենտրոնի» նոր բարեգործական նախաձեռնությունը

Հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավան գյուղը նախկինում համարվել է հացի շտեմարան։ Սակայն խորհրդային միության փլուզումից հետո հացահատիկի դաշտերը ամբողջությամբ անջրդի են մնացել և երաշտ տարիներին ամենամեծ վնասն է կրում գյուղը։

Բերման ենթարկեք քաղաքապետին, որ 2 տարի խուսափում է նայել մեր աչքերին. «Ֆիզգորոդոկի» բնակիչներ

«Ֆիզգորոդոկի» բնակիչները փակեցին Երեւանի քաղաքապետարանին հարակից փողոցը:

ԱԺ-ն Մարիամ Գալստյանին ընտրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Մարիամ Գալստյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 66 պատգամավոր

Կարճաղբյուրում էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դիրքը բարձր-լեռնային է: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաև Քարվաճառի հետ։ Գյուղի կենտրոնական փողոցները տարիների շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով: Բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամասը: Խնդիրը լուծելուն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու և Վայրի բնության և մշակութային արժեքների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031