Օրվա լրահոսը
Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից. ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական
Գյուղատնտեսության զարգացման այլընտրանքային հնարավորություններ Սյունիքում
Սյունիքում 44-օրյա պատերազմը փոխել է կյանքի տրամաբանությունը, ներկան ու ամենակարեւորը՝ ապագան, հատկապես տնտեսական զարգացման առումով։ Մինչ պատերազմ մարզում լայն թափ էր առել ոչխարաբուծությունը, սակայն արոտավայրերի մեծ մասի կորստից հետո մարդիկ ստիպված են վերանայել գյուղատնտեսության զարգացման ուղղությունները։ Այլընտրանքն այնպիսի ճյուղերի ընտրություններն է, որոնք քիչ ծախսատար են, արոտի կարիք չկա ու նաեւ եկամտաբեր են։ Նման ուղղություններից են,
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Շուրջ 30 բռնցքամարտիկներ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ ավարտել են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Մարզիչը տեղեկացրել է, որ հավաքի ընթացքում մարզիկները բարձրացրել են ընդհանուր եւ հատուկ ֆիզիկական պատրաստվածության որակները: Մասնագետի խոսքով, հավաքականը հաջորդ հավաքը կսկսի սեպտեմբերի 26-ին՝ Օլիմպավանում եւ կշարունակի մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ այս անգամ շեշտը դնելով տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելու վրա: Հայաստանի
«Գործող ընթացակարգերը շատ դեպքերում սահմանափակում են որակյալ կադրեր ներգրավելու հնարավորությունը»
Ազգային ժողովում քննարկվեցին կրթությանն ու մշակույթին վերաբերող հետազոտության արդյունքները Սեպտեմբերի 23-ին «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների հետ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի ներկայացմամբ՝ հետազոտության աշխատանքներն իրականացվել են երկու ամսում:
Երկու գեներալ, երկու ճակատագիր
Կարդալով ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի խոսքերը․ «Երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր», հիշեցի ոչ այնքան հեռավոր՝ 2008թ․։ Օպերայի հրապարակում հավաքված ամբոխին, այսօրվա վարչապետ կոչեցյալ, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆանատը, խոսափողի մեջ ղժղժում էր․ «Լե՛-վոն, Լե՛-վոն» , և ամբոխը ոգևորված նրան ձայնակցում էր։ Սակայն, մոտենում է Լևոն Տեր-Պետրոսյանն ու հանդիսավոր
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահին
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով: Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպես և երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես
Հայաստանի շախմատիստները չեն փայլում Շարժայում
ՄԱԷ-ում շարունակվող շախմատի 4th Sharjah Masters ICC-2021 միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչ գրոսմայստերները առանձնապես աչքի չեն ընկնում հաջող մասնակցությամբ: Յոթերորդ տուրից հետո Տիգրան Հարությունյանը 4,0 միավորով 60 մասնակիցների մեջ ընթանում է 23-րդ հորիզոնականում, Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը 3,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 30-րդ եւ 34-րդ տեղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տարածաշրջանային կայունության հաստատման համար կարևոր է՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը. Արարատ Միրզոյանը՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարարին
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների հանդիպումը Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը,
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում:
Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը. Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության
Փաշինյանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255
«Ճանապարհը պետք է հետ վերցնել Ադրբեջանից․ եթե հիմա եղավ խաղաղության պայմանագիր, կորած ենք»․ Հրանտ Բագրատյան
Բա երկրի ղեկավարն ինչի՞ համար է։ Թող նման խնդիր դնի ու լուծի
Վահրամ Դումանյան. «Առանց լաբորատոր ապահովվածության դժվար է պատկերացնել որակյալ բարձրագույն կրթությունը և գիտությունը»
Հայ-Ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը: Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք
Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը
Այսօրվանից «Մատչելին՝ զեղչով» աշնանային առաջարկի շրջանակներում Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոնների լայն տեսականին՝ հատուկ պայմաններով: Սեպտեմբերի 23-ից բոլոր սմարթֆոնների, ինչպես նաև 30 000 դրամ և ավելի արժողությամբ աքսեսուարների համար գործում է 5% զեղչ՝ կանխիկ գնման դեպքում: Մասնավորապես, Alcatel 1S 2021 թվականի
Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ՌԴ գլխավոր դատախազի ջանքերը
Ղազախստանում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև
Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի
Գողթանիկում, երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը մասամբ փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ավարտել են բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների տեղակայման առաջին փուլի աշխատանքները: Դրանք իրականացվել են ոչ ստանդարտ ձևաչափով՝ համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման ժամանակահատվածում: Չնայած այդ ամենին, գործընկերներին հաջողվել է համակարգել գործընթացն ու հասնել արդյունքի: Նախորդ
«Մեկն էլ կարող է պաստառի վրա առյուծ նկարի կամ էլ Նիկոլայ թագավորի նկարը խփի, արգելք չկա»․ Գյումրիում Պուտինի լուսանկարների հայտնվելու մասին
Հանձնաժողովի նախագահն ասում է, որ այստեղ անելիք ունի լեզվի պետական տեսչությունը, քանի որ պաստառներ վրա ռուսերեն թարգմանություն էլ կա։
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:
ԱԱԾ պահեստազորի սպան` Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Վարդևան Հակոբյանի ղեկավարած «Գրոմ սեքյուրիթի» ընկերության միջոցով միությունն արդեն իսկ աշխատանքներ է տանում ԱԱԾ պահեստազորում գտնվող ծառայողներին հանրապետությունով մեկ աշխատատեղերով ապահովելու ուղղությամբ:
Համայնքները միավորելով՝ խորհրդային շրջաններից մոտ 20-ը կվերականգնվի. Գնել Սանոսյան
Համայնքները խոշորանալուց հետո, ընդհանուր առմամբ, կունենանք 78 համայնք՝ այդ թվում՝ Երեւանը:
Կարևորել է Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների վեր հանումը, դրանք ժողովրդին ներկայացնելը. «Ապառաժ»
ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի խոսքով՝ պետք է կանխել Պաշտպանության բանակի կազմալուծումը, Արցախի ճանաչման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար արտոնյալ պայմաններ սահմանել:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը
Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը
«Եվս 2 փաստաթուղթ կա․ անհանգստացած է Իրանը, որը կարող է զոռով զորք մտցնել ՀՀ»․ Հրանտ Բագրատյան
Իրանում շատ վրդովված են եւ կարող է թքեն ՀՀ իշխանության վրա ու ասեն, որ չեն թույլատրում Ադրբեջանին տալ իր ճանապարհներից մեկը
Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել ՀՀ Անկախության օրվա միջոցառմանը․ հայտարարություն
Պետականության ավանդույթներն ամրապնդելու ընձեռված հնարավորությունները մերժելով՝ ՀՀ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը
Բայրամովը կրկին հայտարարել է, թե պատրաստ են կարգավորել հարաբերությունները Երևանի հետ
Հաավիստոն իր հերթին ընդգծել է եռակողմ հայտարարության իրականացման կարևորությունը և հավանություն տվել Ադրբեջանի այդ տրամադրվածությանը:
Զրո հանդուրժողականություն՝ ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին
Զրո հանդուրժողականություն՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար
Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են ՀՀ Անկախության օրը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։ Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։ ՀՀ ՊՆ
Վարչապետին ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը
Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ` մեր երկրների ներուժին համապատասխան: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ


















































