Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորել է Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների վեր հանումը, դրանք ժողովրդին ներկայացնելը. «Ապառաժ»

Սեպտեմբեր 23,2021 17:45

«Ապառաժ». Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է քննարկում՝ Արցախում տիրող քաղաքական իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղիների մասին թեմայով:

Քննարկումը հրավիրվել է ՀՅԴ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ՝ կոմիտեության մի խումբ անդամների մասնակցությամբ: Քննարկման մասնակիցները կիսվել են իրենց մտահոգություններով, խոսել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների, դրանց հանգուցալուծման գործում ՀՅԴ դերակատարության մասին:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը կարևորել է ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների վեր հանումը, դրանք ժողովրդին ներկայացնելը: Նրա խոսքով՝ պետք է կանխել Պաշտպանության բանակի կազմալուծումը, Արցախի ճանաչման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար արտոնյալ պայմաններ սահմանել:

Սերգեյ Շահվերդյանը անհրաժեշտ է համարել սթափորեն առկա, պրակտիկ խնդիրների գույքագրումը: «Լայնածավալ պայքար է սկսվել Արցախյան խորհրդանիշների դեմ, բնակչության շրջանում հուսահատություն է նկատվում անվտանգության հետ կապված խնդիրների և սոցիալական անարդարության պատճառով: Անհրաժեշտ է բոլոր խնդիրները վեր հանել և մեր հնարավորության սահմանում ներազդել իրադարձությունների վրա»,- ասել է Ս.Շահվերդյանը:

Քննարկման մասնակիցները կարևորել են բռնազավթված տարածքների բնակիչների համար բնակարանների կառուցման, տրամադրման հետ մեկտեղ, վառ պահել իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու հավատը: Նաև շեշտվել է Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր մակարդակներում կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930