Օրվա լրահոսը
Ուսումնասիրել են 35 տրանսպորտային միջոց. տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն է եղել
Ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ 3 վարորդ դիմակ չի դրել
Ղազախում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել
Ականը պայթել է, երբ Մարդանովը տրակտորով հող էր փորում:
«Որոտանում պիտի անցկացնել համապատասխան ցույց՝ պաստառներով, որ Էրդողանը, Ալիևն իրավունք չունեն Զանգեզուրի միջանցք անուն տալ». Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան. «Սյունիքում ապրում է երեք հարյուր հազարից ավելի մարդ, այդքան մարդ պատրաստ է զինված պաշտպանել Սյունիքը: Մենք պիտի այս մարդկանց համապատասխանաբար զինենք, դիրքերը համապատասխան կառուցենք մինչև մենք ստանանք հնարավորություն գնալ ու նորից հետ շպրտել թուրքին»:
«Կյանքս՝ կյանքիդ գնով». բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։ ՀՀ ՊՆ
Ֆեյսբուքում գրառման համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Սոցիալական ցանցում հանրային դեմքերին ենթադրաբար ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու համար իրավապահ մարմինները օգտատերերին կարող են պատասխանատվության ենթարկել
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորեղբոր սպանության համար. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966թ. ծնված տղամարդու և նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջև, որի ընթացքում տղամարդը հայհոյել և փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին:
Ուրախալի է, որ անցած տարիներին Իրանի և Հայաստանի փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով. վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահը
Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում:
«Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու իմ անունն էլ լինի». ուրվագծեր հուշերից
Պարզապես իմացիր՝ դու հավերժ ներկա ես, դու հավերժ պատմության գրքի բոլոր էջերի հերոսն ես։
Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը. Արմեն Սարգսյան
«75 փառապանծ տարիներից հետո այսօր պետք է լրջորեն մտածենք, թե հաջորդ տարիներն ինչպիսին են լինելու: Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, որոնք պետք է առանցքային, ժամանակակից գիտության ուղղություններից լինեն,»
Լուսարձակների ուժգնությամբ, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին. Հասմիկ Պապյան
Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:
Գեղարքունիքի մարզում «Մարտական ծառայություն» մեդալներ են հանձնվել պատերազմի մասնակիցներին
Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց նաև պարգևի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
«Եթե Էդգար Ղազարյանը մի բանին դեմ է, ուրեմն դա լավ բան է, պետք է անել»․ Վիգեն Խաչատրյան
Ես խորապես համոզված եմ դրանում, որովհետեւ շատ եմ հետեւել պարոն Ղազարյանի՝ քաղաքական զարգացումների վերաբերյալ դիրքորոշումներին
Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում
2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի արդյունքում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Ո՞ւր եք գնում, դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը». Ղազինյանը դուռը շխկացրեց ու հեռացավ. նրան 4-րդ անգամ չընտրեցին
Անդրանիկ Քոչարյանը հորդորեց շանտաժ չանել, կոնսենսուսի գործիքով ընտրվել. «Թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ: Կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի: Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ եւս մեկ թեկնածու գտնի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք, ձեզ ազատագրման պրոցես ենք սկսում»:
Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց
Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։ Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով: 2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. Զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։ Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման
Պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող՝ Եղվարդում
Խաչքարը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
Խոշտանգումների դեմ պատշաճ պայքար չի տարվում, խոշտանգում իրականացրած պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ. ՀՔԱՎ
Ստացվում է, որ խոշտանգում կատարած անձը կրում է ավելի մեղմ պատիժ, քան սահմանված է խոշտանգում արարքի համար:
«Առանց մեր կարծիքը լսելու՝ մեզ տանում են դեպի միաձուլում»․ Դիմիդրովում դեմ են խոշորացմանը
Համայնքների սահմանների փոփոխություններ անելիս պետք է հաշվի առնել բնակիչների կարծիքը
Գործատուն կտուգանվի, բայց չի կարող չպատվաստված ու թեսթի արդյունք չներկայացրած աշխատողին գործից ազատել
Տեսչական մարմինը ֆիզիկական անձին կտուգանի 10-20 հազար դրամով, իրավաբանական անձին՝ 40-120 հազար դրամով:
Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»
Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ։
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը
Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:
«Վայքն ու Զառիթափը խոշորացնում են, որովհետեւ համայնքապետերը պաշտպանել են ընդդիմադիրներին»․ Էդգար Ղազարյան
Ուրիշ որեւէ բացատրություն չկա այդ երկու համայնքները խոշորացնելու
Լին Թրեյսին և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը այցելել են Սյունիքի մարզ
Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ
Անդրադառնալով Իրանը ՀՀ-ին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ ընդգծել եմ, որ Հայաստանը նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը. Արմեն Գրիգորյան
Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:
«Ինչու կոտորեցիք մեր հաղթական բանակի հզոր տղաներին». Խաչիկ Մանուկյան
Մեր տղաների պահած հողերը պատերազմի ավարտից հետո հանձնվեցին թշնամուն, որին փորձում են բարեկամ ներկայացնել
Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ռազմամթերքի պայթյունների արդյունքում Այգեստան համայնքի 32, Խնածախի 49 անձանց պատկանող գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում անհայտ անձանց կողմից դեռևս չպարզված հանգամանքներում անվտանգության կանոնների խախտմամբ չպայթված ռազմամթերքի պայթյունների արդյունքում ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 32, իսկ Խնածախ համայնքի 49 անձանց պատկանող գույքը վնասելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ
«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ` Թուրքիայի դպրոցներից մեկում
Նշվում է, որ այդ գրությունների հասցեատերերը քրդերն են:
Պատերազմի հերոս Արմեն Վարդանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ՝ Էջմիածնում
Սեպտեմբերի 21-ը Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ գնդապետ Վարդանյանի ծննդավայր Էջմիածնում տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ, որոնք մեկնարկեցին զոհված հերոսների պուրակից։ Արմեն Վարդանյանի ծննդյան 47-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց Էջմիածնի քաղաքապետարանում։ Ներկաները դիտեցին Արմեն Վարդանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ոստիկանության հասարակայնության հետ կապի
Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանության պետին, դատախազին եւ ՀՔԾ պետին
«Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները եւ ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:


















































