Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրել են 35 տրանսպորտային միջոց. տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն է եղել

Սեպտեմբեր 22,2021 17:51 Share
Աջակցեք aravot.am-ին

2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ  3 վարորդ դիմակ չեն կրել: Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային մասնագետները, հաշվի առնելով վերջին օրերին COVID-19-ից մահվան դեպքերի աճը, վերահսկողությանը զուգահեռ՝ հանրային տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին կրկին իրազեկել են հակահամաճարակային կանոնները պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ ուղևորներն ու վարորդները պետք է պարտադիր դիմակ կրեն, մեքենաներում ապահովվի պատշաճ սանիտարական տեսքի ախտահանիչ հեղուկների առկայությունը, առհասարակ բացառվի գերբեռնված երթևեկությունը։

Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: