Օրվա լրահոսը

Մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն. Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

Մեզ համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որն ընդհանրապես նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։

Մահացել է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը

Sputnik Արմենիա. Մահացել է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը։ Անահիտ Կարապետի Թոփչյանը ծնվել է 1947 օգոստոսի 21–ին, Արթիկում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1998 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա պատմվածքները

«Առաջարկել ենք ադրբեջանցի նկարիչների գործերի փոխանակում, բայց Ադրբեջանը չի համաձայնել»

Մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող եւ չպահպանող ժողովուրդ են «Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, որն օրերս Երեւանում էր՝ մասնակցելու Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովին։ Վերջինիս ընդունած կոմյունիկեում, ի դեպ, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ եւ անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին եւ դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու

«ՀՀ-ում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի հետագա թողարկման համար արդեն կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթացը»․ փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանը «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի ժամանակ ասաց, որ ՀՀ-ն ձեռք է բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ:

Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրություն

 Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին: «Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի

«Կառավարությունը մեզանից փող է մուրում, եւ մենք տալիս ենք, ուրեմն պետք է նաեւ լսեն մեզ»․ Գլենդելում ցույց կանեն

Գեւորգ Աճեմյանը նաեւ շեշտեց, որ Գլենդելի ցույցի կազմակերպիչը Քրիստինե Հալաջյանը չէ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Մհեր Գրիգորյան․ «Միջանցքի հարցը չի քննարկվում»

Փոխվարչապետի կարծիքով՝ ցանկացած հնարավորություն, որը կայունացնում է իրավիճակը եւ խաղաղություն է բերում տարածաշրջանում, պետք է օգտագործել

ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցությունը մեզ համար շարունակում է մնալ տնտեսության վերականգնման հիմնական երաշխիքներից մեկը. Մհեր Գրիգորյան

Ցանկանում եմ ընդգծել, որ 2019 թվականին առաջին անգամ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2,0 մլրդ դոլարի շեմը:

«ՀՀ նախագահը կարող է օրենքը չստորագրել եւ հակասահմանադրական ճանաչել ու դիմել ՍԴ, եթե վաղը մտնեն, երկու ընթացակարգով այդ օրենքը ընդունեն»

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ համայնքների խոշորացման մասին «Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես է մեկնաբանում, բայց ՍԴ-ի որոշումը հետեւյալն է՝ համայնքի ղեկավարին ու ավագանուն տեղական հանրաքվե անելն արգելելը հակասահմանադրական է, պետք է կառուցակարգեր մշակվեին, օրենքը պետք է փոխվի, լինեն այնպիսի կառուցակարգեր, որ համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվե անխոչընդոտ կարողանան իրականացնել»,- «Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

«3 տարի այս մարդիկ պատրաստել են թաղումը այս պետականության եւ այս ժողովրդի». Անդրանիկ Միհրանյան

«Թուրքական կողմը ցեղասպանության հարց չէր դնում, պրոտոկոլների ժամանակ ասում էր՝ գոնե մի փոքրիկ շարժում ղարաբաղյան հարցում, որպեսզի Բաքուն մեզ չմեղադրի, որ նրանց թողել ենք խաղից դուրս ու դավաճանում ենք իրենց՝ մի փոքրիկ առաջ գնալ ադրբեջանական առաջարկներին: Բայց հիմա, երբ դու արդեն պարտվող ես ու թույլի վիճակից, ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, կլինեն ամենախիստ պահանջները»:

Հայաստանի Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում, ժամը 10։30-ին։

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1667 աճյուն

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 14 ելք: Շաբաթվա ընթացքում գրանցված հրդեհների դեպքերից ամենախոշորը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային թաղամասում՝ «Կոբրա» բարձունքի հարևանությամբ:

Ո՞ր երկրները կարող են ունենալ մեծ ռազմավարություն

44-օրյա մարտական գործողությունների ընթացքում կրած պարտությունն ու դրա հետեւանքներն առաջնահերթ խնդիր են դարձնում այնպիսի իրատեսական ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կընձեռի հաղթահարել առկա մարտահրավերները եւ քայլեր ձեռնարկել հասարակության զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման համար: Այս համատեքստում հոդվածում քննվում են մեծ ռազմավարության հիմնավորման հետ կապված հարցերը, ո՞ր երկրները կարող են ունենալ մեծ ռազմավարություն եւ ի՞նչ դեր կարող է

Ալեքսեյ Օվերչուկ․ «Միջանցքների հարցը չի քննարկվում»

ՌԴ փոխվարչապետը վստահեցնում է՝ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցը

Դանակահարության հետևանքով ՀԲԸՄ 2 անդամներ են մահացել

ՀԲԸՄ Հոլանդիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀԲԸՄ-ի Հոլանդիայի վարչության անդամ և Կանանց հանձնախմբի նախագահ տիկին Մարալ Տեր-Մովեսյանը և Կանանց հանձնախմբի անդամ տիկին Ծնունդ Քարդանակյանը մահացել են դանակահարության հետևանքով:

Մհեր Գրիգորյան․ «Այս պահին սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններ են ընթանում»

Փոխվարչապետի տեղեկացմամբ՝գազի գնի ձեւավորման հարցում Հայաստանում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս եւ փոխըմբռնում

Նորայր Նորիկյան. Փաշինյանի «գաղտնի» առաջարկությունն ու Էրդողանի «բացահայտումը»․ ով ինչ խնդիր է լուծում

Շատ լուրջ ուսումնասիրման ու վերլուծությունների կարիք կա՝ հասկանալու համար, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ինչո՞ւ է ընտրվել Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու առաջարկը ներկայացնելու գաղափարը, մանավանդ որ այն կարող էր փոխանցվեր նաև Ռուսաստանի նախագահի միջոցով՝ հաշվի առնելով Պուտին-Էրդողան հարաբերությունների բնույթը։

Ալեքսեյ Օվերչուկ․ «Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ ընդլայնելու ապրանքաշրջանառության ծավալները»

Երեւանում ընթանում է «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումը

Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան

Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ:

Մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու

Ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերի եւ հարցերի՝ հայտնում եմ, որ փաստաբանական պալատի մասով իմ դիրքորոշումը հետեւյալն է. 1) Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, «Զարթոնք» կուսակցության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի եւ կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական

Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ուղղաթիռով

Մոտավոր հաշվարկներով՝ արդեն 400-500 հա տարածք է վառվել

Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ: Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները:  20 սեպտեմբերի 2021 թ., Երևան. Հայաստանում  անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում

Մեր ազգային էլիտան իտալացիների օրինակով կհովանավորի՞ երկրի հոգեւոր զարգացումը

«Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված օպերային բարիտոն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցին, որը վերջերս Դոն Կառլոյի դերերգով, ինչը համաշխարհային օպերային գրականության մեջ բարիտոնի համար ամենաբարդ պարտիաներից է, Վիեննայում մասնակցել է «Ճակատագրի ուժը» օպերային ներկայացմանը։ Արվեստագետը հայտնեց, որ ներկայացումն ընդգրկված էր Klosternoyburg փառատոնային ծրագրում։ Ընդ որում, բացօթյա փառատոնին օպերան ներկայացվել

Ստեփանակերտ-Վանք ճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ. 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն

✅2021թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին միմյանց են բախվել ԱՀ Մարտունի քաղաքի 1995թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen golf-3» և Ստեփանակերտ քաղաքի 1991թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը կողաշրջվել է, որի հետևանքով ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված Մարգարիտա Էլդարի Թադևոսյանը ստացած մարմնական

Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան

Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն: Այս մասին Իջևանի զորամասում հուշապատի բացման և խաչքարի օծման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա, մասնավորապես, ասել է. «Ընտրված չէ նա, ով ինքն իրեն է գովում, ընտրված է նա, ում տերն է գովում: Այսօրվա ավետարանական սուրբ գրային պատգամն է,

Նոր գիրք. «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ»

Օրերս «Հայաստան» հրատարակչությունը հրատարակել է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Լաուրա Մուրադյանի «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ» ուսումնասիրությունների եւ հոդվածների գիրքը, որը հեղինակը սիրով եւ կարոտով ձոնել է իր ծնողների՝ Գուրգեն Մուրադյանի եւ Ժենյա Դարբինյանի սուրբ հիշատակին: Գիրքն ինքնատիպ գրականագիտական շտեմարան է, որտեղ տեղ գտած

Իշխանությունը շարունակում է պառակտել և բարիկադավորել հասարակությանը, գուցե՝ մտածված. Այլընտրանքային նախագծեր

Իշխանությունը շարունակում է չհասկանալ կամ ձևացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում հաղթում է «Եդինայա Ռոսիան»

Ռուսաստանում կիրակի օրը տեղի ունեցած Պետդումայի ընտրություններում նախնական հաշվարկով հաղթում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Ժամը 10:00-ի դրությամբ այդ կուսակցությունն առաջատար է 195 շրջաններում, նրան հաջորդում է Կոմունիստական կուսակցությունը, երրորդ տեղում «Արդար Ռուսաստան. հանուն ճշմարտության» կուսակցությունն է: Տվյալները հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 85.05%-ի հաշվարկի արդյունքում:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Արտակ Զաքարյան. Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում

Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031