Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. Հայաստանում չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել հենց Հայաստանի ուժերով

Մեր երկրի ապագայի հարցում ես լավատես եմ երկու պատճառով. «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի Ամանորի ուղերձը:

Մենք ցանկանում ենք, որ այս տարի Դուք ոչ թե սպասեք, այլ ինքներդ այդ հրաշքը ստեղծեք՝ ինչպես Ձեր կյանքում, այնպես էլ մեր երկրում. Մանե Թանդիլյան

Թող այս Նոր տարին Ձեզ բերի այն ուժն ու համարձակությունը, որն անհրաժեշտ է Ձեր ամենափոքր երազանքներից մինչև ամենամեծ նպատակներն իրականություն դարձնելու համար։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս ազատ է ու իրավազոր եւ չպետք է փողոց դուրս գա «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով. Ալեն Սիմոնյան

Եկեք արձանագրենք, որ անցնող տարին մեր երկրի եւ մեր ժողովրդի համար շատ լավ ու դրական էր. Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր:

Այս Ամանորը մենք չենք նշում։ Մենք այն դիմավորում ենք՝ պայքարը շարունակելու վճռականությամբ. AntiFake.am

Այս իշխանությունը Ամանորը տոնում է քաղաքական գերիներով։ Մինչ պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են գրում, մեր ընկերները գիշերում են խցերում։ Մինչ խոսում են «ժողովրդավարությունից», բանտարկում են մեդիագործիչներին, քաղաքական գործիչներին, սրբազաններին։ Մինչ խոսում են «խաղաղ ապագայից», կործանում են խոսքի ազատությունը։

Այլապես միշտ է Եռաբլուրում օդը ծանր լինելու

Շիրմաքարերին դաջված Հերոսների դեմքերը՝ ծիծաղկոտ ու տխուր, լուրջ ու հանգիստ, հպարտ ու խոհուն, քեզ են նայում։ Ու բոլորի հայացքներում կա մի ընդհանրություն՝ պահանջ ողջերիս՝ տեր կանգնել Հայոց հողին, գերությունից ազատել Արցախ աշխարհը, այլապես միշտ է Եռաբլուրում օդը ծանր լինելու։

Ո՛վ Հայր, ձեռքերուդ մէջ կ’աւանդենք մեր վիրաւոր Սուրբ Եկեղեցին, որպէսզի Տէր դառնաս անոր մշուշապատ ներկային ու ապագային, այնպէս ինչպէս պահպանած ես զայն անցեալին դժոխքի դռներու բոլոր մոլեռանդ յարձակումներէն

Որքա՜ն կարիքը ունինք զօրանալու հոգեպէս, մանաւանդ մեր ներկայ ժամանակներուն երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը եւ Հայաստանի կառավարութիւնը ծանր ընդբախումներու մէջ են մտեր ու անլուծելի թնճուկի վերածուած վիճակով դէմ յանդիման կը թողուն համայն մեր ազգը։ Տխուր ենք պատահածներէն ու շփոթած՝ դողդոջ սիրտերով կը սպասենք որ խաղաղ լուծումներ աւետէ մեզի 2026ը: Կարիքը ունինք զօրանալու, որպէսզի կարենանք մխիթարել մեր եկեղեցւոյ զաւակները, իրենց տալով խորհրդաւոր սպեղանին՝ աղօթքը եւ Աստուծոյ Խօսքը, դարմանելու համար անոնց վէրքերը։

2026-ը պարզապես օրացույցի հերթական թիվը չէ։ Դա մի տարի է, որի ընթացքում «հետո»-ն կարող է դառնալ վտանգավոր շքեղություն. Մեսրոպ Առաքելյան

Գուցե և ճիշտ են գիտնականների այն պնդումները, որ ժամանակն արագացել է։ Նայելով օրացույցին՝ դժվար է նրանց հետ վիճել։ Երկուշաբթիները թռնում են ուրբաթների արագությամբ, իսկ ամիսները՝ ինչպես ինստագրամյան սթորին:

Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ, որ ձեր մշտարթուն եւ հանապազ աղոթարարն եմ Պարգեւատու Տիրոջ մոտ. Միքայել սրբազան

Հանգամանքների բերումով հեռու եմ ձեզնից ոչ այնքան տարածությամբ, որքան ֆիզիկապես. անարդարացիորեն փակ են դռները, արգելքի տակ՝ խոսքերը, վերահսկողության ներքո՝ տեղաշարժը, բայց ոչ երբեք զգացմունքները՝ իմ հայրական սերն ու օրհնանքն առ ձեզ, մտածումները, բարեմաղթանքներն ու ցանկությունները:

Մեր ճանապարհին կրած մարդկային կորուստները մշտապես հիշեցնում են մեր առաքելության բարձր գինը. ՆԳ նախարար

Խաղաղությունը մեր պետականության կայուն զարգացման առանցքային պայմանն է։ Միայն խաղաղ միջավայրում են հնարավոր խորքային բարեփոխումները, ուժեղ պետական ինստիտուտների ձևավորումը և քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը։ Մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով՝ ի նպաստ Կառավարության խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման:

2026 թվականին մենք կենտրոնանալու ենք հենց ընդդիմության անելիքների վրա. Էդմոն Մարուքյան

Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը լավ գիտի՝ ինչ է անում, սակայն մեծ հարց է, թե արդյո՞ք ընդդիմությունը գիտի իր անելիքը։

«Որպեսզի բոլորիս վիշտը մեղմանա, մեզ հաղթանակ է պետք։ 2026-ի մաղթանքը դա է»․ Քրիստինե Վարդանյանը Եռաբլուրում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Եռաբլուրում մոմավառության ժամանակ ասաց․ «Մեզ համար հայրենիքը սկսվում է այստեղից»։

2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը. Սուրեն Պապիկյան

Նոր տարին մեր ընտանիքներին թող բերի խաղաղություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն, իսկ մեզ՝ միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար։

«Մեր հոգու պարտքն է ամեն տարի Ամանորից առաջ գալ Եռաբլուր»․ ՀՅԴ երիտասարդներ

Ըստ ՀՅԴ «Նոր սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետ Կոլյա Ավետիսյանի՝ արդեն 2020-ից հետո սփյուռքի երիտասարդները հասկացան, որ հայրենիքը Հայաստան ասելով ու երգելով չեն պահում, պետք է գանք Հայաստան։

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Սամվել Կարապետյանի նկատմամբ նման սահմանափակում առկա չի եղել նույնիսկ կալանքի պայմաններում

Դատարանը սահմանափակել է Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը և կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով:

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող դիտարկվել որպես երկկողմ կամ տարածաշրջանային խնդիր. Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, վանական համալիրները, պատմական հուշարձանները, ձեռագրերը և ոչ նյութական մշակութային արժեքները, որոնք ունեն անկասկած համամարդկային նշանակություն, ներկայումս գտնվում են ամբողջական ոչնչացման և համակարգված աղավաղման բարձր ռիսկի ներքո։ Միջազգային հանրության շարունակական և էական քայլերի բացակայության պայմաններում այս վտանգը օրեցօր դառնում է առավել իրական և անդառնալի։

Մոմավառություն՝ Եռաբլուրում․ Ամանորի նախաշեմին տասնյակ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցում

Գառնիկ Դանիելյանը մաղթեց, որ 2026-ը իրապես լինի ուրախության, ձեռքբերումների, առանց քաղբանտարկյալների, առանց Բաքվում գտնվող պատանդառված անձանց տարի։

Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում. Մկրտիչ Եպիսկոպոս

Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ

Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»․ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23 Իմ

Տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ

Տարին բարդ էր ու հագեցած իրադարձություններով, բայց լրահոսի մեջ եղել են նաև պահեր, որոնք մեզ ժպիտ են պարգևել, հպարտության առիթ տվել կամպարզապես հուզել։ Aravot.am-ն առանձնացրել է տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ ։ 1️⃣․ Տարվա ընթացքում հպարտանալու առիթներ տվեց Լևոն Արոնյանը։ Հուլիսին Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour»

Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից

Չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք, մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը: Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր

Ի՞նչ սպասելիքներ ունի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 2026թ․-ից

Սյունիքի մարզպետը 2025թ-ը վատ տարի չի համարում ու համոզված է՝ 2026թ,-ը ավելի լավ է լինելու

Մենք այստեղ ենք արժևորելու մարդուն, ով հավատում է իր գաղափարին, միտքը դարձնում է նպատակ, անխոնջ, երբեմն աննկատ. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխությանը։ Նախարար Միրզոյանը մրցանակը հանձնել է Արտաշատ քաղաքում գործող «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր Արարատ Վիրապյանին: 💬 Մրցանակը հանձնելիս Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք այստեղ ենք արժևորելու մարդուն, ով հավատում է իր գաղափարին, միտքը դարձնում է նպատակ, անխոնջ, երբեմն աննկատ, բայց

2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին. Վասիլիս Մարագոս

«Ես տեսնում եմ հայ ժողովրդի ձգտումը դեպի ավելի բարեկեցիկ, ապահով և անվտանգ ապագա: Մենք ձեզ հետ ենք այս ճանպարհին», – նշել է Մարագոսը:

Երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է․ Ռոբերտ Ամստերդամ

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Մենք ողջունում ենք և երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա նրան տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ։ Սա նշանակալի առաջընթաց է մեր` արդարության համար պայքարում։ Այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից

«Ադրբեջանից ներկրված ցորենն ու բենզինը մեր ներքին պահանջարկում սիմվոլիկ նշանակություն ունեն, սա ավելի շատ քաղաքական PR ակցիա է, որի շահառուն օրվա իշխանական խմբակն է»

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ -Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ալիեւին պարբերաբար շնորհակալություն է հայտնում, քանի որ Ադրբեջանը դեպի Հայաստան ցորենի ներկրման արգելքն է վերացրել, արդեն նավթամթերք է վաճառում Հայաստանին։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։ -Նախ արձանագրենք, որ մեր երկիրը՝ որպես անկախ պետություն, տասնամյակներ շարունակ որեւէ խնդիր չի ունեցել

Բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել

Յակոբ Բագրատունին Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պարզած տեսակէտները ու որդեգրած կեցուածքները՝ Հայաստանի իշխանութեան ապազգային քաղաքականութեան, Սուրբ Էջմիածնի ներքին կեանքի պառակտման նկատմամբ

Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 31 Դեկտեմբեր 2025-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի այցելեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ու յանուն Բիւրոյին խորհրդակցութիւն մը ունեցաւ Վեհափառ Հայրապետին հետ՝ Հայաստանը եւ Սփիւռքը յուզող հարցերուն շուրջ: Բագրատունի Վեհափառ Հայրապետին պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումները, յատկապէս Սուրբ Էջմիածինը ներքնապէս պառակտելու ձգտող

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031