Օրվա լրահոսը

«ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ, Երևան-Գյումրի մայրուղի) հայտնաբերվել են խախտումներ։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների

«Ճանապարհների լավ վիճակը լրացուցիչ գայթակղություն է արագ վարելու, զգույշ եղեք»․ Փաշինյանը՝ ողբերգական ավտովթարի առիթով

Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր զգույշ լինել ճանապարհներին, ևս մեկ ավտովթար տեղի ունեցավ։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ։

«Դուք իմ աստվածն եք». ասել է Ճապոնիայի վարչապետը հարվածային գործիքների վարպետ Յան Փեյսին

Deep Purple խումբը հաճույքով հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին՝ Ճապոնիա ժամանելուն պես։ Լինելով հարդ ռոքի և հևի մետալի մշտական երկրպագու՝ Տակաիչին հաճախ է նշում, որ Deep Purple-ը իր ամենասիրելի խմբերից մեկն է։ Նա նույնիսկ խմբին ասել է, որ դեռ տարրական դպրոցում գնել է նրանց «Machine Head» ալբոմը։ Միջնակարգ դպրոցում Deep Purple-ի տրիբյուտ խմբում ստեղնաշարային

ՀԱՊԿ-ում որոշակի կանոնադրական խմբագրումներն էլ չեն խանգարի, սակայն կառույցի արդյունավետությունը կախված է անդամ երկրների հարաբերություններից․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ։ Սա նաև այն ակնհայտ իրողության արտահայտումն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է գրված կառույցի կանոնադրությունում, փոխգործակցության հիմքում, առաջին

Մյուս ուժերը, ովքեր փորձում են Նիկոլի հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ, այս կամ այն պատճառաբանությամբ տեսանելի չեն եղել նախորդ շրջանում․ Սևակ Նազարյան

Մի տեսակ տպավորություն են փորձում ստեղծել, որ «Հայաստան» դաշինքը խանգարում է մյուս ուժերին Նիկոլից փրկել երկիրը: Շատ կարճ կասեմ. «Հայաստան» դաշինքը ձևավորած բոլոր ուժերը առնվազն 20 թվից սկսած բացահայտ պայքարի մեջ են Նիկոլի ու նիկոլիզմի դեմ` փողոցում ու խորհրդարանում: Մյուս ուժերը, ովքեր փորձում են Նիկոլի հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ, այս կամ

ՆԳՆ ոստիկանության մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 մարդ

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան`  մասնակցելու Շանհայում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին: Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ ԴՄԱ Գլխավոր ժողովում ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է:

Սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։ Ինչպես և ենթադրվում էր, այն գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արաղչին, փոխնախարար Թախթ-Ռավանչին, ԱԽ քարտուղար Զոլղադրը, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ահմադիանը, Կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնյաներ ու տեխնիկական մասնագետներ։ Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ դեմ

Անժելա Էլիբեգովա․ Երկու կողմից էլ խաղաղության օրակարգը իշխանություններն իրենց «մոնոպոլիայի» տակ են վերցրել․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի աջակիցներից կազմված հայտնի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան․ հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։ «2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը եւ անմիջական փոխազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ։ Ըստ APA-ի,

Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: ՆԳՆ-ից մեզ հայտնեցին. «Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և

«Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար». «Հրապարակ»

Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի

«Հիբրիդայինը»՝ բլեֆների շարքից

Մինչեւ մեկ շաբաթ առաջ իշխանությունների, նրանց սպասարկող «արեւմտամետների» եւ հ/կ-ների սիրված խոսքն էր «հիբրիդային պատերազմը», որը Ռուսաստանը վարում է մեր երկրի դեմ՝ Փաշինյանի վերարտադրությանը խոչընդոտելու համար: Այդ լեգենդի տակ ԵՄ-ն իշխանություններին 12 միլիոն եվրո է տվել: Հավանաբար, դրանք «ռեալիզացնելու» համար նույն հ/կ-ները «փաստերի ստուգումներ» են անցկացնում եւ բացահայտում, թե ինչպես են չարամիտ կրեմլյան քարոզիչները սուտ

Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ․ «Փաստ»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 479-Ն որոշման մեջ։ 2025 թվականի նոյեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումներ ընդունելու համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն,

«Փորձություններից պետք չէ վախենալ, քանի որ դրանք կան, որպեսզի մենք առավել զորեղ դառնանք»

Արագածոտնի թեմում շարունակվում են միասնական աղոթքներն ու ժամերգությունները: Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու մեր հավատավոր զավակները կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի Արագածավան համայնքում: Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Ժամերգությունից առաջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում Հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ հայրենիքի համար նահատակված հերոսների համար, ապա թափորով՝ «Քրիստոս Յարեաւ» ավետաբեր շարականը երգելով հոգեւորականաց

Միջազգային համակարգում ինքնասահմանափակումը չի երաշխավորում փոխադարձ համարժեք արձագանք, այլ պարզապես փոխում է բանակցային մեկնակետը․ «Փաստ»

Սահմանները հաճախ ընկալվում են որպես պատմական հիշողության, քաղաքական հույզերի կամ քարտեզային վեճերի դաշտ։ Սակայն իրական աշխարհում սահմանները չեն գործում որպես գաղափարներ. դրանք գործում են որպես հաշվարկներ, և այդ հաշվարկների հիմքում միշտ նույն գործոնն է՝ քաղաքական կամ տնտեսական շահը։ Սահմանների բաց կամ փակ լինելը երբեք չի որոշվում միայն մեկ երկրի կամ մեկ ղեկավարի կամքով։ Այն ձևավորվում

Նարեկ Կարապետյանն իրենց ընտրացուցակի մասին. «Կուսակցականությունը եւ թայֆայականությունը պետք է վերանան»

Իսկ դիտարկմանը, որ ցուցակում կան մարդիկ, որոնք ժամանակին Քոչարյանի թիմից, ՀՀԿ-ականների շրջապատից են եղել, մինչդեռ, «Ուժեղ Հայաստանը» հստակ հայտարարում էր, որ նախկիններ չեն լինելու, նոր մարդիկ, նոր ուժեր ու դեմքեր են լինելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Դուք չնկատեցիք, որ ցուցակում կան նաեւ ՔՊ-ի հետ աշխատած մարդիկ։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Հայաստանի ամերիկյան համալսարան է այցելել

Գործերի հավատարմատար Ալենը Հայաստանի ամերիկյան համալսարանում զրուցեց նաև ուսանողների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ 250-ամյա հոբելյանի կապակցությամբ տարվա ընթացքում «Ազատություն 250» խորագրի ներքո կազմակերպվող միջոցառումները։

«Ես շատ եմ գնահատում ՔՊ կուսակցության ղեկավարների հարգանքը ընտրությունների նկատմամբ, երբ տեսնում եմ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Ալավերդու ընտրված քաղաքապետին». Նարեկ Կարապետյան

Փարատելով «Առաջինի լրատվականի» լրագրողի արտահայտած զարմանքը՝ կապված Սամվել Կարապետյանի՝ արհեստական բանականության միջոցով ելույթների հետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մենք մոտ հինգ նամակ ենք գրել դատախազություն՝ հարցնելով, արդյո՞ք ազատ է մեր առաջնորդի խոսքի իրավունքը, Սամվել Կարապետյանը որպես կողմ իրավունք ունի՞ տեսաուղերձի։ Եթե պատասխանները տեսնեք, ձեզ պետք է չորս իրավաբան, որպեսզի մեկնաբանի։ Եվ չորս իրավաբաններից ոչ մեկը նույն կերպ չի մեկնաբանել պատասխանները։ Մեր իրավական համակարգին և դատախազությանը կոչ եմ անում, որպեսզի նորմալ պատասխան գրի՝ «թույլատրվում է»։

«25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները

Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։

Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. «Հետք»

Կառավարությունը ծրագրում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ներդրումային ֆոնդից վերցնել վերջինիս ունեցած 3,7 մլրդ դրամը (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 9,8 մլն դոլար) եւ փոխանցել պետբյուջե:

Բրյուսելում առաջին անգամ կայացել է հայկական ընթրիք և գինու համտես, որը որը համախմբել է դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչների

Միջոցառումը բացեց ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ ընդգծելով, որ «Cercle Gaulois»-ը խորհրդանշական վայր է, որտեղ միախառնվում են բարեկամությունը, մշակույթը և բազմազանությունը։ Իր ելույթում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացմանն աջակցած Ժերոմ Վրիգհեմին և ակումբի անդամ գործարար Անտոն Աքայանին՝ նշելով, որ նրանց ներդրումը վճռորոշ էր միջոցառման հաջողության համար։

«Մենք տեսանք, թե ինչպես տիկին Կալլասը մեկնեց Ադրբեջան, ինչպես մինչ այդ դա արել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես ամեն ինչ նորմալ է». Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

««Գերիների թեման մեզ համար վճռորոշ թեմա է (…) Եվրոպական խորհրդարանն այժմ արդեն հստակ դիրքորոշում ունի (…)։ Բայց մեր ողբերգությունն այն է, որ Եվրոպական հանձնաժողովը մեզ չի հետևում». Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամի

Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին

Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2026 թվականի ապրիլի 15-17-ը։

«Մեր երկրի գլխավոր հարցը ներքին խնդիրները լուծելն է, մեր երկրի ուժն ամրապնդելը։ Իսկ երկրի ուժն ամրապնդելու համար մեզ շատ կարևոր է՝ չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ». Նարեկ Կարապետյան

«Մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է չլինի հակառուսական, պետք է չլինի հակաիրանական, այլ պետք է տարածաշրջանային երկրների հետ կազմի երկարաժամկետ, խաղաղ ու համագործակցային զարգացման մոդել, լավ հարաբերություններ ունենա։ Մենք պետք է մեր տարածաշրջանը հակադրությունների ֆոնին չնայենք։ Մենք պետք է լավ հարաբերությունների, տնտեսական զարգացման ֆոնին նայենք։ Դա լիբերալ արտաքին քաղաքական մոդելի գլխավոր տարրերից է». Նարեկ Կարապետյան

«Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։ Փեզեշքիանը նշել է, որ գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը, որը ցուցաբերել է ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի ընթացքում։

Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16․34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչը ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մնացորդը և հեռացել։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անգամ հարուցված քրեական վարույթի պայմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակում է մնալ տեղեկությունը տնօրինող մարմին

Դատարանը իրավաչափ է համարել Վարչական դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ ՆԳՆ-ն պարտավոր է ապահովել տեղեկատվության ազատության իրավունքը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և օրենքով սահմանված ժամկետներում տրամադրել պահանջված տեղեկությունները։

Եթե թմրամիջոցների իրացումը տեղի ունենա տելեգրամյան ալիքներով, ապա պատիժ կնախատեսվի ոչ թե 3-6, այլ՝ 4-8 տարի ազատազարկում

Նախագիծ՝ միտված տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը

«Սրանց կռիվը Աստծո դեմ է։ ՔՊ-ում վոժդն ինչ ասում է, ուսապարկերը հետևից սկսում են կրկնել». Խաչիկ Մանուկյան

«Ես շատ ուզում եմ, որ Իրանը կարողանա վերջնական հաղթանակ ունենալ և ցույց տալ, որ ազգերն իրենց ինքնությունը պիտի պահեն, պիտի կարողանան իրենց դարավոր մշակույթների կրողը լինել և նոր արարումների գնալ։ Մենք հիմա մեզանում էլ դա տեսնում ենք։ Սրանց կռիվը Աստծո դեմ է։ ՔՊ-ական խմբակը հետաքրքիր է։ Վոժդն ինչ ասում է, ուսապարկերը հետևից սկսում են կրկնել։ Ինքնուրույն մտածողություն չունեն։ Սրանց մեջ որևէ մեկը չգտնվեց, որ ասի. «Արա, դե չի կարելի». Խաչիկ Մանուկյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930