Օրվա լրահոսը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների
Հայրական մեր պատգամն է ձեզ, որ նույն նախանձախնդրությամբ շարունակեք ներդնել ձեր ջանքերը՝ նորանոր նախաձեռնություններով առավել կենսունակ ու աշխույժ դարձնելու երիտասարդաց միությունների գործունեությունը՝ ի զորացումն Հայրենի մեր Երկրի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի։
Հունգարական ընտրությունները պետք է հետաքրքրեն նաև Հայաստանի ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան
Հունգարիայի ընտրություններին հետևելու 3 պատճառ։ Այսօր Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը ոչ միայն ներպետական է, այլև եվրոպական և անգամ գլոբալ։ Առաջին հայացքից մեզ չհետաքրքրող այս իրադարձությանը, սակայն, Հայաստանից հետևելու 3 պատճառ կա։ Առաջինը։ Վիկտոր Օրբանը դեռևս 2012 թ․ից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թույլ է տվել անարգանք և խաբեություն՝ Ադրբեջանին արտահանձնելով
«Բոլորս Դավիթ ենք, բոլորս այս պահին անազատության մեջ ենք»․ լուռ ակցիա՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
«Թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են եկեղեցում իրենց կյանքը փրկել, բայց չի ստացվել։ Նույնը հիմա է՝ դու կարող ես գտնվել եկեղեցում, խաղաղ կանգնած լինել, բայց գան քեզ հրեն, հետո հայտնվես բանտում»։
«Երեք գերեզման եմ թողել Արցախում, օդի ու ջրի պես պետք է, որ արտաշիրմում տեղի ունենա»․ արցախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
«Էդ կարծում եմ՝ ստեղ քննարկելու հարց չէ, այդտեղ նրբություններ կան, կարծում եմ՝ տեսախցիկների առաջ չխոսենք»,- ասաց Փաշինյանը։
Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվան նվիրված մրցույթ-խաղը՝ «Նավասարդյանական ասպետն» անցկացվեց արդեն 10-րդ անգամ
Մեր ժողովրդի լավագույն զավակներից Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվան նվիրված մրցույթ-խաղը և իր անվան կրթօջախում անցկացնելը նախաձեռնել է նույն դպրոցի տնօրենի տեղակալ Աննա Դավթյանը 2016 թվականին։
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։ Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Տավուշի և
«ՀայաՔվեի» երիտասարդներն՝ ի աջակցություն Դավիթ Մինասյանի
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման երիտասարդները Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ակցիա են կազմակերպել՝ հաջակցություն Ծաղկազարդի օրը եկեղեցում Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից բռնության ենթարկված և հետագայում կալանավորված Դավիթ Մինասյանի։ Ակցիային մասնակցող երիտասարդները խորհրդանշական քայլ են կատարել՝ կապել են իրենց ձեռքերը՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով դպրոցական տղայի ապօրինի կալանքի դեմ։ «ՀԱՅԱՔՎԵ»
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Ապրիլի 12-ին, ժամը 09:42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Արմեն Եղիազարյանը մասնակցելու է ԱԺ ընտրություններին՝ «Միասնության Թևեր» շարժման կազմում
Բրայթ Տուր ընկերության համահիմնադիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հայրենակիցներ և ընկերներ, երկար խորհելուց հետո որոշել եմ անմասն չմնալ Հայաստանում ընթացող պրոցեսներից և մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Որպես անհատ մասնակցելու եմ «Միասնության Թևեր» շարժման կազմում և իմ ներդրումն եմ ունենալու այս ապազգային իշխանությունից ձերբազատվելու գործում։
Հաստատվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը
Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը: Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի
Իրանը մեզ համար աշխարհաքաղաքական հավասարակշռության առանցք է։ Երբ այդ առանցքը դառնում է անկայուն, Հայաստանը հայտնվում է ճնշման տակ․ Դավիթ Անանյան
Այսօր աշխարհը մտնում է նոր վերադասավորումների փուլ։ Ովքեր ունեն սթափ միտք և ռազմավարական խորություն՝ դիմանում են։ Ովքեր ապրում են օրվա հարմարություններով՝ կորուստներ են կրում` գրեթե միշտ անվերադարձ։
Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրանի շուրջ պատերազմը կարող է շարունակվել․ Արտակ Զաքարյան
Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:
Սոցիալական ինժեներները փնտրում են «ճեղքեր» մարդու բնավորության մեջ․ ՀՀ-ում մեծ տարածում ունեցող և հանցագործների կողմից հաճախ կիրառելիների օրինակները
Նմանատիպ օրինակները բազմազան են, պարզապես պետք է պահպանել վարքագծի պարզ կանոններ, որպեսզի չդառնալ հանցագործության զոհ։
Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության․ Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամում գրում է․ Իսլամաբադում Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության։ Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են եղել։ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ համաձայնություն չի կայացվել հատկապես միջուկային հարցում։ Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև
Ռուսաստանում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը
«Քննիչները վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը»։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետության քննչական վարչությունից։ Խոսքը ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) քրեական գործի մասին է: Քննությունը վերսկսել են 2026
Լուսինե Խառատյան․ «Կարևոր է ստեղծել նոր նարատիվներ, որոնք մյուս կողմին չեն ներկայացնում որպես հակահումանիստ»
Անհրաժեշտ է ձևավորել նոր նարատիվներ, որոնք չեն հանգեցնի հակառակ կողմի հակահումանիզմին։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում գտնվող գրող և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձագետների հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում։ «Կարևոր է ստեղծել նոր նարատիվներ, որոնք մյուս կողմին չեն ներկայացնում որպես հակահումանիստ, այլ
Իրանի մարտավարությունը կարող է ավելի ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը, այդ թվում՝ Կովկասի ուղղությամբ. «Հայացք Երևանից»
ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա երկար սպասված հարձակումը անակնկալ չէր։ ԱՄՆ-ի վճռական նվիրվածությունը իրանական խնդրի ռազմական լուծմանը արդեն իսկ ակնհայտ էր ԱՄՆ-Իսրայել նախորդ ռազմական հարձակման ժամանակ։ Միակ նորությունն այն է, որ այս անգամ աշխարհը անմիջապես բախվեց բոլորովին այլ ռազմական իրավիճակի։ Անցյալ տարվա տասներկուօրյա պատերազմի համեմատ, Իրանի ռազմական դիմակայության ներկայիս փուլը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ
Գերիների հարցը պետք է լինի մեր օրակարգի առաջնահերթություններից մեկը՝ ոչ միայն որպես քաղաքական պահանջ, այլ որպես մարդկային պարտք․ Աշոտ Դանիելյան
Այդ քաղաքականությունը ոչ միայն քայքայում է համազգային միասնությունը, այլև թույլ է տալիս թշնամական ուժերին շարունակել ազգային արժանապատվության ոտնահարման, նվաստացման և ժողովրդի կրած պարտության շղթայի հարատևումը։ Պետք է այդ շղթան կտրել։
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին․ Հայաստանի իշխանությունների կողմից հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը
Լռությունը այսօր դառնում է հանցակցության ձև։
44-օրյային առնչվող բացառիկ փաստաթղթեր ոստիկանների, ՔԿ հիմնարկների ծառայողների հետ կապված. դասալքության և դիրքերը թողնելու դեպքերը․ «168 ժամ»
Այն, ինչ նկարագրվում է այստեղ, հաստատում է այն պնդումները, որ պատերազմի օրերին կարևոր ուղղություններում կատարյալ բարդակ է տիրել, կամ՝ կազմակերպված անկազմակերպվածություն։
Փաշինյանից ժողովրդի դժգոհությունը կրկնապատիկ, եռապատիկ ավելին է, քան Սերժի օրոք էր․ «Հայացք Երեւանից»
Այդ մարդը, պարզապես, վարկանիշի սով ունի եւ զգում է, որ հողը ոտքերի տակից գնում է: Դա էլ նրան դարձրել է անտանելիորեն ջղաձիգ, ինչը փորձում է մեղմել, այսպես կոչված, ներկուսակցական մարզային այցերով:
«Գուցե Սամվել Կարապետյանն ունենա նվազագույն քաղաքական հնարավորություն մասնակցելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը․ նիստը՝ ապրիլի 15-ին»․ Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանն ասաց․ «Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի, քաղաքական հետապնդման առաջին դատական նիստը, որի շրջանակներում մենք կունենանք հնարավորություն խափանման միջոցի հարցի քննարկման»։
Քննարկել է Հայաստան-Ավստրիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը:
Երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկների առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր․ Անահիտ Ավանեսյան
Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում
Հայաստանին շնորհվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունների մշտական անցկացման իրավունքը
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև ապրիլի 11-ը։ Մրցաշարին մասնակցում է 22 երկրի ավելի քան 500 մարզիկ։ Մրցումներն անցկացվում են Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։
Մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները․ Քրիստինե Վարդանյան
Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ
Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերումը հերթական ապացույցն է մշակութային ոչնչացման քաղաքականության․ Հովիկ Ավանեսով
Սոցալական ցանցերի և լրատվամիջոցների մշտադիտարկումը բացահայտում է ոչ թե պարզապես հերթական վանդալիզմի դեպք, այլ համակարգված, նպատակային և ցինիկ քաղաքականություն, որի էությունը մշակութային ոչնչացումն է։ Ակնհայտ է դառնում, որ Բաքվի բռնապետական վարչակարգը հետևողականորեն իրականացնում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության վերացման ծրագիր՝ փորձելով ոչ միայն ֆիզիկապես ջնջել արժեքները, այլ նաև վերացնել դրանց գոյության հիշողությունը։ Ժամանակավորապես բռնազավթված
Սփյուռքի համայնքների կազմակերպվածությունը պետք է միասնական ուժի և զորության վերածենք՝ հանուն ազգի ու հայրենիքի շահերի պաշտպանության. Գարեգին Բ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը։ Այս պահին կողմերը քննարկված հարցերի արդյունքների հիման վրա փոխանակման նպատակով կազմում են իրավական արձանագրություններ։ Իրանական ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել իրանական պատվիրակության աշխատանքային քննարկումից։ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ-երը


















































