Օրվա լրահոսը

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Մինասյան

«Ազգային ճակատ». Ուղերձս հղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր  կհասկանան. հասկացողներին Աստված պահապան Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, ընդդիմադիր դաշտում գտնվող մեր պատգամավորների հետ միասին մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից և ստեղծենք արժանապատիվ հայրենիք։ Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում։ Աշխարհի բոլոր պատերազմները հայրենիք ունենալու և տեսակը պահելու համար են, և կայանում են այն ազգերը

«Սպասում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցով զարգացում կլինի, բայց այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ»․ Բագրատ էստուկյան

«Եթե Ալիեւը համաձայնի, Թուրքիան պետք է ցանկանա հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Անցյալում դեպքեր եղան, երբ մենք պարզ տեսանք Ալիեւի մեսիջները։ Օրինակ՝ որոշ ընկերություններ ուզեցին Ստամբուլ-Երեւան կամ  Վան-Երեւան չվերթներ կազմակերպել, բայց Ալիեւը հակազդեց, եւ դա չիրականացավ»։

Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց

Մենք ոչ միայն ձեւակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետեւանքով զոհեր չունենք սկսած 2024 թվականի մարտից, արդեն ավելի քան 22 ամիս։ Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ

«Տարեմուտը հրավեր է նորոգվելու, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները». Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ (31 դեկտեմբերի, 2025 թ.) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ Անցնող տարին

«Առավոտը» նոր տարում կշարունակի անել այն, ինչ փորձել է անել միշտ՝ լսել տարբեր ձայներ, բայց չկորցնել սեփականը

2026-ը լինելու է ընտրությունների, որոշումների եւ պատասխանատվության տարի։ Տարի, երբ հասարակության համար առավել կարեւոր են լինելու ոչ թե աղմկոտ հայտարարությունները, այլ փաստարկված խոսքը, ոչ թե արագ եզրակացությունը, այլ գիտակցված ընտրությունը։

Թող տարբերությունները չբաժանեն, այլ ուժեղացնեն մեզ՝ որպես ժողովրդավարական և հասուն հասարակություն. ՀՀ նախագահի ուղերձը

Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կարողացան արձանագրել կարևոր ձեռքբերումներ, ամրապնդել պետական կառույցները և շարունակել զարգացման ճանապարհը։

Արման Թաթոյան. Հայաստանում չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել հենց Հայաստանի ուժերով

Մեր երկրի ապագայի հարցում ես լավատես եմ երկու պատճառով. «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի Ամանորի ուղերձը:

Մենք ցանկանում ենք, որ այս տարի Դուք ոչ թե սպասեք, այլ ինքներդ այդ հրաշքը ստեղծեք՝ ինչպես Ձեր կյանքում, այնպես էլ մեր երկրում. Մանե Թանդիլյան

Թող այս Նոր տարին Ձեզ բերի այն ուժն ու համարձակությունը, որն անհրաժեշտ է Ձեր ամենափոքր երազանքներից մինչև ամենամեծ նպատակներն իրականություն դարձնելու համար։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս ազատ է ու իրավազոր եւ չպետք է փողոց դուրս գա «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով. Ալեն Սիմոնյան

Եկեք արձանագրենք, որ անցնող տարին մեր երկրի եւ մեր ժողովրդի համար շատ լավ ու դրական էր. Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր:

Այս Ամանորը մենք չենք նշում։ Մենք այն դիմավորում ենք՝ պայքարը շարունակելու վճռականությամբ. AntiFake.am

Այս իշխանությունը Ամանորը տոնում է քաղաքական գերիներով։ Մինչ պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են գրում, մեր ընկերները գիշերում են խցերում։ Մինչ խոսում են «ժողովրդավարությունից», բանտարկում են մեդիագործիչներին, քաղաքական գործիչներին, սրբազաններին։ Մինչ խոսում են «խաղաղ ապագայից», կործանում են խոսքի ազատությունը։

Այլապես միշտ է Եռաբլուրում օդը ծանր լինելու

Շիրմաքարերին դաջված Հերոսների դեմքերը՝ ծիծաղկոտ ու տխուր, լուրջ ու հանգիստ, հպարտ ու խոհուն, քեզ են նայում։ Ու բոլորի հայացքներում կա մի ընդհանրություն՝ պահանջ ողջերիս՝ տեր կանգնել Հայոց հողին, գերությունից ազատել Արցախ աշխարհը, այլապես միշտ է Եռաբլուրում օդը ծանր լինելու։

Ո՛վ Հայր, ձեռքերուդ մէջ կ’աւանդենք մեր վիրաւոր Սուրբ Եկեղեցին, որպէսզի Տէր դառնաս անոր մշուշապատ ներկային ու ապագային, այնպէս ինչպէս պահպանած ես զայն անցեալին դժոխքի դռներու բոլոր մոլեռանդ յարձակումներէն

Որքա՜ն կարիքը ունինք զօրանալու հոգեպէս, մանաւանդ մեր ներկայ ժամանակներուն երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը եւ Հայաստանի կառավարութիւնը ծանր ընդբախումներու մէջ են մտեր ու անլուծելի թնճուկի վերածուած վիճակով դէմ յանդիման կը թողուն համայն մեր ազգը։ Տխուր ենք պատահածներէն ու շփոթած՝ դողդոջ սիրտերով կը սպասենք որ խաղաղ լուծումներ աւետէ մեզի 2026ը: Կարիքը ունինք զօրանալու, որպէսզի կարենանք մխիթարել մեր եկեղեցւոյ զաւակները, իրենց տալով խորհրդաւոր սպեղանին՝ աղօթքը եւ Աստուծոյ Խօսքը, դարմանելու համար անոնց վէրքերը։

2026-ը պարզապես օրացույցի հերթական թիվը չէ։ Դա մի տարի է, որի ընթացքում «հետո»-ն կարող է դառնալ վտանգավոր շքեղություն. Մեսրոպ Առաքելյան

Գուցե և ճիշտ են գիտնականների այն պնդումները, որ ժամանակն արագացել է։ Նայելով օրացույցին՝ դժվար է նրանց հետ վիճել։ Երկուշաբթիները թռնում են ուրբաթների արագությամբ, իսկ ամիսները՝ ինչպես ինստագրամյան սթորին:

Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ, որ ձեր մշտարթուն եւ հանապազ աղոթարարն եմ Պարգեւատու Տիրոջ մոտ. Միքայել սրբազան

Հանգամանքների բերումով հեռու եմ ձեզնից ոչ այնքան տարածությամբ, որքան ֆիզիկապես. անարդարացիորեն փակ են դռները, արգելքի տակ՝ խոսքերը, վերահսկողության ներքո՝ տեղաշարժը, բայց ոչ երբեք զգացմունքները՝ իմ հայրական սերն ու օրհնանքն առ ձեզ, մտածումները, բարեմաղթանքներն ու ցանկությունները:

Մեր ճանապարհին կրած մարդկային կորուստները մշտապես հիշեցնում են մեր առաքելության բարձր գինը. ՆԳ նախարար

Խաղաղությունը մեր պետականության կայուն զարգացման առանցքային պայմանն է։ Միայն խաղաղ միջավայրում են հնարավոր խորքային բարեփոխումները, ուժեղ պետական ինստիտուտների ձևավորումը և քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը։ Մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով՝ ի նպաստ Կառավարության խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման:

2026 թվականին մենք կենտրոնանալու ենք հենց ընդդիմության անելիքների վրա. Էդմոն Մարուքյան

Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը լավ գիտի՝ ինչ է անում, սակայն մեծ հարց է, թե արդյո՞ք ընդդիմությունը գիտի իր անելիքը։

«Որպեսզի բոլորիս վիշտը մեղմանա, մեզ հաղթանակ է պետք։ 2026-ի մաղթանքը դա է»․ Քրիստինե Վարդանյանը Եռաբլուրում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Եռաբլուրում մոմավառության ժամանակ ասաց․ «Մեզ համար հայրենիքը սկսվում է այստեղից»։

2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը. Սուրեն Պապիկյան

Նոր տարին մեր ընտանիքներին թող բերի խաղաղություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն, իսկ մեզ՝ միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար։

«Մեր հոգու պարտքն է ամեն տարի Ամանորից առաջ գալ Եռաբլուր»․ ՀՅԴ երիտասարդներ

Ըստ ՀՅԴ «Նոր սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետ Կոլյա Ավետիսյանի՝ արդեն 2020-ից հետո սփյուռքի երիտասարդները հասկացան, որ հայրենիքը Հայաստան ասելով ու երգելով չեն պահում, պետք է գանք Հայաստան։

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Սամվել Կարապետյանի նկատմամբ նման սահմանափակում առկա չի եղել նույնիսկ կալանքի պայմաններում

Դատարանը սահմանափակել է Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը և կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով:

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող դիտարկվել որպես երկկողմ կամ տարածաշրջանային խնդիր. Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, վանական համալիրները, պատմական հուշարձանները, ձեռագրերը և ոչ նյութական մշակութային արժեքները, որոնք ունեն անկասկած համամարդկային նշանակություն, ներկայումս գտնվում են ամբողջական ոչնչացման և համակարգված աղավաղման բարձր ռիսկի ներքո։ Միջազգային հանրության շարունակական և էական քայլերի բացակայության պայմաններում այս վտանգը օրեցօր դառնում է առավել իրական և անդառնալի։

Մոմավառություն՝ Եռաբլուրում․ Ամանորի նախաշեմին տասնյակ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցում

Գառնիկ Դանիելյանը մաղթեց, որ 2026-ը իրապես լինի ուրախության, ձեռքբերումների, առանց քաղբանտարկյալների, առանց Բաքվում գտնվող պատանդառված անձանց տարի։

Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում. Մկրտիչ Եպիսկոպոս

Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ

Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»․ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23 Իմ

Տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ

Տարին բարդ էր ու հագեցած իրադարձություններով, բայց լրահոսի մեջ եղել են նաև պահեր, որոնք մեզ ժպիտ են պարգևել, հպարտության առիթ տվել կամպարզապես հուզել։ Aravot.am-ն առանձնացրել է տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ ։ 1️⃣․ Տարվա ընթացքում հպարտանալու առիթներ տվեց Լևոն Արոնյանը։ Հուլիսին Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour»

Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից

Չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք, մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը: Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031