Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Oգոստոսի 25-30-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում,
Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը
25-ը օգոստոսի, 2025թ., Երևան. Տասնյակ պատանիներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում էին՝ ամառը տեխնոլոգիական փորձառությամբ անցկացնելու: Ամփոփվեց Թումո ճամբար 2025-ը, որի աջակիցների թվում արդեն երկրորդ անգամ Team Telecom Armenia-ն էր: Թումո ճամբար 2025-ը համախմբել էր պատանիների ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իսպանիայից: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ճամբարին մասնակցում էին Արցախից տեղահանված
«Իշխանության ներկայացուցչի կողմից տեղի է ունեցել կուսակցական քարոզ, որի մասին բարձրաձայնումը հանգեցրել է ԱԺ ամառային դպրոցից հեռացման։ Փաստը սա է»
ԱԺ ամառային դպրոցի կազմակերպչական թիմը ընդհանուր թյուրիմացությունը փորձում է որպես իմ կողմից կեղծիք ներկայացնել հանրությանը՝ փորձելով սևացնել ինձ ու ստեղծել տպավորություն, որ տարիքային մեծ տարբերություն կա իմ ու մյուս մասնակիցների միջև։ Նշեմ, որ ես ընդամենը 17 տարեկան եմ:
«Սուտ խոսելը լավ բան չէ: Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4 բեռնատար». Գևորգ Պապոյանն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի ահազանգին
«Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»։
Կապանում դեսպանաժողովին Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվող հնարավորություններին
Կապանում դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումով։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով
Բժիշկ-ֆիզիոթերապեւտի առաջարկած ինքնատիպ բուժումն ու մեթոդները՝ կոսմետոլոգիական բարդությունների բուժման ժամանակ
Դինա Զախարովան նվիրում է վստահություն եւ ներշնչում ուժ
Արձանագրված 3.9% գնաճի ազդեցությունը աշխատողների եկամուտների և կենսամակարդակի վրա
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝ հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի
Սիմոն Բաբայան. Տվել եմ համաձայնություն՝ թեկնածությունս առաջադրելու փաստաբանների պալատի նախագահի առաջիկա ընտրություններին
Ակներև է, որ փաստաբանական ինստիտուտը ստիպված է լինում դիմակայել նաև արտաքին ճնշումներին:
Փաշինյանի այս պնդման երրորդ շերտը կրկին բոլոր պոպուլիստական շարժումներին բնորոշ պայքարն է գիտության և կրթության դեմ. Տիգրան Գրիգորյան
Կրկին դասական պոպուլիստական խոսույթի հետ գործ ունենք, որը մի քանի հիմնական բաղադրիչ ունի։
Հանդիսատեսը ներկայացման վերջում սիրո չափաբաժին է տանելու իր հետ. Արմեն Մարգարյան
Հրազդանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման պրոդյուսեր Շահեն Փանոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես Հրազդանում կամերային թատրոն ունենալու իր եւ շատերի երազանքը վերջապես իրականություն դարձավ: «Ինստիտուտի տարիներից մտածել եմ, որ Հրազդանում պետք է կամերային թատրոն լինի: Այն ժամանակ համագործակցել եմ դրամատուրգ Գեւորգ Կարապետյանի հետ (հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հայրն է), ով ինձ համար ուսուցիչ է եղել արվեստի բնագավառում, ռեժիսուրայի, դրամատուրգիայի եւ գրականության մեջ առհասարակ: Նա միշտ երազում էր թատրոնի մասին, ես ասում էի, որ իր երազանքը իրականություն կդարձնեմ, կունենանք Հրազդանի կամերային թատրոն այն վայրում, որտեղ ստեղծագործում էինք:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը թիմային հաշվարկում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը թիմային հաշվարկում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա
Ռուսաստանը «զգալի զիջումների» է գնացել Ուկրաինայի հետ բանակցվող խաղաղության շուրջ. Վենս
«Ազատություն». Ռուսաստանը «զգալի զիջումներ» է կատարել Ուկրաինայի հետ բանակցվող խաղաղության շուրջ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: NBC-ի հետ զրույցում նա վստահություն է հայտնել, որ այս հարցում առաջընթաց կա, չնայած կոնֆլիկտի ավարտի նշանների բացակայությանը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զիջումների թվում է նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների տրամադրումը, որոնք կպաշտպանեն ապագա ռուսական ագրեսիայից։
Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. anvtangsnund.am
Ի վերջո, ինչու՞ է պետական վերահսկող մարմինն այս ամենի մասին հայտնում 3 և 5 տարի ուշացումով, երբ նշված մթերքը վաղուց արդեն սպառվել է։ «Այսինքն՝ սպասել են, որ ամբողջ թունաքիմիկատներով և անհամապատասխան սննդամթերքը սպառվի և իրազեկել են այդ մասին, երբ հանրությունն այլևս պաշտպանության որևէ գործիք չուներ»
Ստեփանակերտում ոչնչացվել է Արցախի հերոս Աշոտ Գուլյանի հուշարձանը
Մշակութային ժառանգության լավագույն պաշտպանությունը Արցախի ժողովրդի անքակտելի վերադարձի իրավունքի ապահովումն է։
Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին։ Իրապես դա այնպիսի մի պատվաբեր գնահատական է, որը պարտավոր է գիտենալ յուրաքանչյուր կրթված հայ. Լևոն Տեր-Պետրոսյան
«Դա վկայությունն է այդ իմաստուն եւ աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագման»
Ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի
Ինչո՞ւ են հիմա շինարարական աշխատանքներ ընթանում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում. պարզաբանում է տնօրենը
Երբ հուշահամալիրն ու թանգարանը կառուցել են, ջրահեռացման համակարգ չի կառուցվել, պարբերաբար խնդիր ենք ունեցել: Վարչական շենքի տանիքից ջուրը ներս էր լցվում, երբ անձրեւ էր գալիս, նաեւ անձրեւաջրերը այս ամբողջ տարիների ընթացքում հուշահամալիրից ներս են լցվել, քանի որ չի եղել ջրահեռացման համակարգ:
Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում, որ նա միտումնավոր, դիտավորյալ կերպով չի օգտագործել միակ, թեկուզ և տեսական հնարավորությունը պատերազմը կանխելո՞ւ. Տաթևիկ Հայրապետյան
Ափսոս են մեր մարդկային կյանքերը, որոնք զոհելուց հետո մեզ պետք է հեքիաթներ պատմեն, որ դա արել են՝ հանուն «անկախության»՝ իրականում մեր պետությունը դնելով Ադրբեջանից ուղղակի կախվածության մեջ․․․
Զելենսկի. Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար։
1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ թիմային երկրորդ տեղ՝ աշխարհի առաջնությունում
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանը եւս երկու մեդալ նվաճեց: 63 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (87 կգ) արժանացավ բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ 98 միավորով թիմային պայքարում
Գովելի է, որ մեր երկրները ցուցաբերում են փոխադարձ աջակցություն և համերաշխություն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում․ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Զելենսկիին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Պետական տոնի՝ Անկախության օրվա տոնի կապակցությամբ։ «Օգոստոսի 24-ի՝ Անկախության օրվա առթիվ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր միջոցով՝ ողջ ուկրաինական ժողովրդին, հղում եմ ամենաանկեղծ շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքները։ Ադրբեջանա-ուկրաինական միջպետական հարաբերությունները բխում են այն մեծ համակրանքից, որ մեր ժողովուրդները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը: Լիահույս եմ, որ մեր համատեղ
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Աշխատաժողովի մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով։ «Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի
Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել
Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։ Փրկարարները տուժածին մոտեցրել են
Որպես հարկատու՝ ՀԷՑ-ի հետ կապված վճարելու ենք նաեւ տույժ ու տուգանք Սամվել Կարապետյանին. Նինա Կարապետյանց
Արի ու տես՝ մարդիկ խնդիր են ստեղծել, հետո էլ պետբյուջեից գումարներ են հատկացնում իրենց ստեղծած խնդիրները լուծելու համար. Կարապետյանց
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը
Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։ Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ելույթով հանդես է եկել ՀՀ
Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։ Նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։ Այցի ավարտին պաշտպանության նախարարը
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ դրա գործնական իրագործումը
Մոսկվայի «Կենտրոնական մանկական աշխարհում» հելիումի բալոն է պայթել. կա զոհ
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Մոսկվայի Լուբյանկայի «Կենտրոնական մանկական աշխարհում» հելիումի բալոն է պայթել։ Նախնական տվյալներով՝ 6 մարդ տուժել է, ևս մեկը զոհվել։ Պայթյունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ «Շոկոլադնիցա» սրճարանի մոտ։ Պայթյունից հետո ծուխ է բարձրացել։ Այցելուներից մեկը մարել է այրվող տղամարդուն։ Դրանից հետո բոլոր մարդկանց և ԿՄԱ աշխատակիցներին տարհանել են։ Կենտրոնական մանկական խանութը
Վաղարշապատի համայնքապետի ՔՊ-ական Ժ/Պ-ն՝ ընդդիմադիր գործչի քեռակնոջը պաշտոնից ազատելու մասին
Համայնքապետի Ժ/Պ-ն հերքում է ընտրություններից առաջ քաղաքական «մաքրություն» սկսելու մասին լուրերը