Օրվա լրահոսը
Ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի
Ինչո՞ւ են հիմա շինարարական աշխատանքներ ընթանում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում. պարզաբանում է տնօրենը
Երբ հուշահամալիրն ու թանգարանը կառուցել են, ջրահեռացման համակարգ չի կառուցվել, պարբերաբար խնդիր ենք ունեցել: Վարչական շենքի տանիքից ջուրը ներս էր լցվում, երբ անձրեւ էր գալիս, նաեւ անձրեւաջրերը այս ամբողջ տարիների ընթացքում հուշահամալիրից ներս են լցվել, քանի որ չի եղել ջրահեռացման համակարգ:
Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում, որ նա միտումնավոր, դիտավորյալ կերպով չի օգտագործել միակ, թեկուզ և տեսական հնարավորությունը պատերազմը կանխելո՞ւ. Տաթևիկ Հայրապետյան
Ափսոս են մեր մարդկային կյանքերը, որոնք զոհելուց հետո մեզ պետք է հեքիաթներ պատմեն, որ դա արել են՝ հանուն «անկախության»՝ իրականում մեր պետությունը դնելով Ադրբեջանից ուղղակի կախվածության մեջ․․․
Զելենսկի. Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար։
1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ թիմային երկրորդ տեղ՝ աշխարհի առաջնությունում
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանը եւս երկու մեդալ նվաճեց: 63 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (87 կգ) արժանացավ բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ 98 միավորով թիմային պայքարում
Գովելի է, որ մեր երկրները ցուցաբերում են փոխադարձ աջակցություն և համերաշխություն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում․ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Զելենսկիին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Պետական տոնի՝ Անկախության օրվա տոնի կապակցությամբ։ «Օգոստոսի 24-ի՝ Անկախության օրվա առթիվ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր միջոցով՝ ողջ ուկրաինական ժողովրդին, հղում եմ ամենաանկեղծ շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքները։ Ադրբեջանա-ուկրաինական միջպետական հարաբերությունները բխում են այն մեծ համակրանքից, որ մեր ժողովուրդները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը: Լիահույս եմ, որ մեր համատեղ
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Աշխատաժողովի մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով։ «Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի
Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել
Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։ Փրկարարները տուժածին մոտեցրել են
Որպես հարկատու՝ ՀԷՑ-ի հետ կապված վճարելու ենք նաեւ տույժ ու տուգանք Սամվել Կարապետյանին. Նինա Կարապետյանց
Արի ու տես՝ մարդիկ խնդիր են ստեղծել, հետո էլ պետբյուջեից գումարներ են հատկացնում իրենց ստեղծած խնդիրները լուծելու համար. Կարապետյանց
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը
Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։ Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ելույթով հանդես է եկել ՀՀ
Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։ Նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։ Այցի ավարտին պաշտպանության նախարարը
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ դրա գործնական իրագործումը
Մոսկվայի «Կենտրոնական մանկական աշխարհում» հելիումի բալոն է պայթել. կա զոհ
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Մոսկվայի Լուբյանկայի «Կենտրոնական մանկական աշխարհում» հելիումի բալոն է պայթել։ Նախնական տվյալներով՝ 6 մարդ տուժել է, ևս մեկը զոհվել։ Պայթյունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ «Շոկոլադնիցա» սրճարանի մոտ։ Պայթյունից հետո ծուխ է բարձրացել։ Այցելուներից մեկը մարել է այրվող տղամարդուն։ Դրանից հետո բոլոր մարդկանց և ԿՄԱ աշխատակիցներին տարհանել են։ Կենտրոնական մանկական խանութը
Վաղարշապատի համայնքապետի ՔՊ-ական Ժ/Պ-ն՝ ընդդիմադիր գործչի քեռակնոջը պաշտոնից ազատելու մասին
Համայնքապետի Ժ/Պ-ն հերքում է ընտրություններից առաջ քաղաքական «մաքրություն» սկսելու մասին լուրերը
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում` Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան սպասվում է
Հռչակագրի չեղարկումը հավասարազոր է ազգային ինքնության համար մղվող պայքարի մերժմանը․ ԱԺԲ
Հազարամյակներ շարունակ՝ սկսած Հայկ նահապետից, անկախության գաղափարը մեր ժողովրդի ուղեկիցն է եղել։ Նրա հայտնի խոսքերը՝ «Չեմ կամենում բռնակալի ծառայել», արտահայտում են այն արժեքները, որոնք դարավոր պայքարի ընթացքում ձևավորել են մեր ժողովրդի ինքնությունը։ Այս շարունակականությունը հասնում է մեր օրեր և այս ամենն ամրագրված է նաև 1990 թ. Հռչակագրում, որը հիմքն էր նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման
Բրայլյան դիդակտիկ նյութեր՝ սահմանափակ կարողություններով անձանց հասարակություն ինտեգրելու ծրագրի շրջանակներում
Սահմանափակ կարողություններով անձանց հասարակություն ինտեգրելու ծրագրի շրջանակներում տարիներ առաջ Սամվել և Կարեն Կարապետյանները կուրություն և տեսողական խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրեցին բրայլյան դիդակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատվերով արտադրվել էին Լեհաստանում: «ՄԵՐ ՁԵՎՈՎ»
Փաշինյանի անկարողությունը մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառն է, իսկ նրա փորձերը՝ վերաշարադրելու պատմությունը, միայն խորացնում են վերքը․ Վարդան Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին՝ ապարդյուն փորձելով արդարացնել իր աղետալի որոշումները։ Վերջին տարիների իրադարձություններին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական և գլխավոր պատճառը Փաշինյանի լիակատար անկարողությունն է։ Նրա պնդումը,
Այս մոլորեցնող քարոզչության դեմ պետք է պայքարի «Արագ արձագանքման խումբը»․ Գենադի Մնացականյան
Կարծում եմ՝ բոլորի համար արդեն պարզ է, որ 2026 թվականի նախընտրական քարոզարշավը սկսված է։ Հետևաբար, յուրաքանչյուր սուտ, որ հնչում է ՀՀ իշխանությունների հայտարարություններում կամ ուղերձներում, ավելի վտանգավոր է դառնում, և ընդդիմության կողմից պետք է անմիջապես հերքվի հնարավորինս հիմնավորված ու մատչելի բոլորի համար՝ մինչ կհասցնի թունավորել հայի միտքը։ Սակայն, կարծում եմ, դրանով պարտադիր չէ, որ զբաղվի
Հայտնաբերվել է Լոռու մարզի բնակչի դին, որը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է ցլիկի հարվածից․ Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։ Նշված հանդամասում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Մերուժան Հ.-ի դին։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել
Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս քաղաք, Ակսել Բակունցի տուն-թանգարան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։ Գորիսում նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին,
ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատել ազգային -պետական իշխանություն ունենալու եւ «Հյուսիս-Հարավ» ռազմավարական ուղղությունը զարգացման դեպքում․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախ եւ առաջ պետք է կապի «Հյուսիս-Հարավ» / Մոսկվա -Երեւան- Թեհրան/ ուղղության հետ։ Փաշինյանական ավանտյուրայի մասին շատ է խոսվել։ Խոսել են թե՛ փորաձագետները, թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ պետական այրերը։ Բոլոր լուրջ վերլուծությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ՀՀ-ն մոտեցնում է ոչ թե
Այցելեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ շնորհավորելու նրան 80-ամյակի, ինչպես նաև խորհրդարանի և Անկախության Հռչակագրի հոբելյանական 35-ամյա տարեդարձերի կապակցությամբ․ Ռուբեն Թորոսյան
Գերագույն խորհրդի պատգամավորներս այցելեցինք ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորելու նրան 80-ամյակի, ինչպես նաև, խորհրդարանի և Անկախության Հռչակագրի հոբելյանական 35-ամյա տարեդարձերի կապակցությամբ։ Հանդիպման ժամանակ կարծիքներ փոխանակվեցին երկրի այսօրվա մտահոգիչ իրավիճակի և այն հաղթահարելու հնարավոր ուղիների մասին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հետագայում նման հանդիպումների անցկացման մասին ի նպաստ մեր երկրում ժողովրդավարության, այդ թվում, օրինականության հաստատման գործին։
Արդյո՞ք Հայաստանի բանտերում հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է խնամքի մասնագիտացված ծառայություն
Ռոբերտ Սարգսյանը 18 տարի առաջ, երբ կալանավորվեց, 22 տարեկան էր, հիմա արդեն 40 տարեկան։ Իր ձեւակերպմամբ՝ «հիվանդությունների փունջը ստացել է բանտում»։ «2016 թ․-ին բանտում ստացա հաշմանդամության կարգ, սոցապի աշխատողները ինձ ասացին, որ չնայած 1-ին կարգ եմ, բայց 3-րդ կարգ են տալիս, քանի որ ցմահ դատապարտյալ եմ ու եթե 1-ին կարգ տան՝ կազատվեի»,-ասում է «Արմավիր» քրեակատարողական
Արդյո՞ք Վրաստանն ու Հայաստանը միասին ասելիք չունեն այս աշխարհում․ «Հայացք Երեւանից»
Երբեմն ուզում ես ինքդ քեզ հարցնել. արդյո՞ք Վրաստանն ու Հայաստանը միասին ասելիք չունեն այս աշխարհում։ Մենք արդեն սովորել ենք այն փաստին, որ Հարավային Կովկասի այս երկրներին բոլոր կողմերից դասախոսություններ են կարդում եւ հրամայում են իրականացնել ինչ-որ տեղերում ընդունված «համընդհանուր որոշումներ»։ Ամեն ոք, ով շատ ալարկոտ չէ, արտահայտում է իր «միակ ճիշտ» դատողությունները Հարավային Կովկասի հաղորդակցությունների
Կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է․ Հայտնի են դարձել ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները. Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա – Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները. դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը: Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի
Ալիեւը որդեգրել է համայն մարդկությանն անասելի աղետներ բերած ֆաշիստական Գերմանիայի նախադեպը. «Հայացք Երեւանից»
Ոչ առանց Իլհամ Ալիեւի գործուն աջակցության՝ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել, նույնիսկ, դպրոցական ծրագրերում ներառվել է հակահայ մի կեղծ տեսություն, ըստ որի՝ «պատմական հայեր» այլեւս չկան։ Այսօրվա հայերը, իբր, բոշաների (գնչուներ) հետնորդներն են, այսինքն՝ այս տարածքում ապրելու իրավունք չունեն։ Այս «տեսությունը» դատարկ տեղում չի առաջացել՝ ավելի վաղ Ալիեւն ի լուր աշխարհի, հայտարարել էր, թե Հայաստանի
Ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:15-ի սահմաններում ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳՆ