Օրվա լրահոսը

«Եթե արտաքսված չէ հակադաշնակցական գործունեության համար, ապա խնդիր չկա: Դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար». «Հրապարակ»

Կանոնադրային պատճառներով հեռացված դաշնակցականները շատ են, եւ եթե նրանք կուսակցության գաղափարախոսությունից չեն հեռացել եւ դրան հակառակ չեն գործել, ապա պետք է նրանց շանս տալ՝ կրկին վերադառնալ կուսակցություն։

«Կոնդ թաղամասի մեծ մասն արդեն չկա, եղածն էլ բնակիչների կողմից արդեն փոշիացվել է: Պետք է «ռեանիմացիայի» հայեցակարգ մշակել». «Ժամանակ»

«Եթե կառուցապատում, ապա միայն զբոսաշրջային նպատակով, ուրիշ նպատակ չի կարող լինել»

«Ունենք ակտիվ գործակցություն». չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» եւս մասնակցեն ԲՀԿ հանրահավաքին. «Հրապարակ»

Մոտ տասն օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մարզային այցելությունների շարքում Կոտայքի մարզի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում է հանրահավաք անցկացնելու։ Հանրահավաքի թեման կրթական չափորոշիչներն են, որոնց դեմ են շատերը, այդ թվում՝ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն։ Թե երբ է տեղի ունենալու հանրահավաքը, ինչ ձեւաչափով, որտեղ, առայժմ հայտնի չէ։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ

Սերենա Ուիլյամսը Ալեքսիս Օհանյանի ներկայությամբ հաղթեց Մարգարիտա Գասպարյանին

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում 2:6, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի լավագույն թենիսիստուհիներից ամերիկացի Սերենա Ուիլյամսին: Այս դիմակայությանը ներկա էր եւ իր կնոջն էր երկրպագում Սերենայի ամուսինը՝ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նախկինում գոյություն ունեցող մարտահրավերներն ավելի են ահագնացել, եւ ստեղծված իրավիճակում հայկական կողմը չի կարող որեւէ քայլ չձեռնարկել». «Հայկական ժամանակ»

Այսօր մեր հակառակորդները բավական անկանխատեսելի են, ինչը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով:

Ովքե՞ր՝ «մենք»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК լրատվամիջոցին: Քանի որ նախկին նախագահը վերջերս հաճախ է հրապարակային ելույթներ ունենում, դրանք այլեւս բուռն քննարկման առարկա չեն դառնում. Քոչարյանն այլեւս որպես նախկին նախագահ չի ընկալվում, նա ընդդիմադիր գործիչներից մեկն է: Եվ եթե նրան մոտենում ես այդ չափանիշներով, ապա կարելի է սառնասրտորեն քննարկել նրա ասածները: Երբ,

ԱՍԵԿՈՍԵ

Խմող մարդը նորմալ երեխա չի կարող ունենալ: Այդ չարիքի դեմ մենք պետք է պայքարենք, ինչպես ամենամեծ չարիքի դեմ: Թե չէ՝ ի՞նչ է ստացվում, խմեցիր, պատահար երեխա ծնվեց, իսկ դու, Լուկաշենկո, մեծացրու այդ երեխային: Եվ նման երեխաները մեր երկրում 35 հազարի են հասնում… Ով խմում է՝ ավելի լավ է ինձ ձայն մի տվեք, նմանների հետ ես

«Moderna»-ն եւ «Pfizer»-ը պատվաստանյութ հայտնաբերելու ամենահավանական թեկնածուներն են. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները դիմել են նահանգային առողջապահության բնագավառի պաշտոնատար անձանց, կոչ անելով պատրաստ լինել, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հոկտեմբեր ամսին արտոնագիր ստանալուց անմիջապես հետո հասանելի լինի վտանգավոր գոտում գտնվող անձանց համար: Պատվաստանյութը անվճար կերպով տրվելու է վտանգավոր գոտում գտնվող անձանց, այդ թվում առողջապահության բնագավառի աշխատողներին, ազգային անվտանգության ծառայությունների աշխատակիցներին, ծերանոցներում

Արարատի մարզպետը հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը: Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան: Սակայն խաղող մթերող

Անթույլատրելի մոտեցում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է

Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանը ոչ իրավական ճանաչեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի ձերբակալումը եւ նրա կալանավորումը չբավարարեց: Այսօր ավելի վաղ, նույն դատարանը մասնակի՝ մեկ ամսով էր բավարարել Գոռ Մալաքյանի ավագ եղբոր՝ Էդգար Մալաքյանի կալանավորումը: Վերջինը անազատության մեջ կմնա մեկ ամիս: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նրանք կորցնելու շատ բան ունեն և հայտնվելու են ճաղավանդակների հետևում․ Նարեկ Բաբայան. «Ա1+» (Տեսանյութ)

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի վերահսկողության տակ գտնված մոտ 40 գույքի գործարքների վերաբերյալ գլխավոր դատախազությունը քննություն է կատարում։ Կոմիտեի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում պետական գույքի օտարման կամ վարձակալության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այդ շարքում նա հիշեց Հավաքական թիմերի մարզական կենտրոնը, որի գործարքը

Փոքր պոլիկլինիկաներում խնդրահարույց է նվազ ֆինանսավորումը

Քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Առողջության առաջնային պահպանման գործունեության ներկա խնդիրները»  թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի մոտ մեկ տասնյակ պոլիկլինիկաների տնօրեններ, ոլորտային պատասխանատուներ Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ առողջապահության նախարարությունից եւ Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ

Կարեն Խաչանովը շարունակում է առաջ ընթանալ US Open-ում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնությունում շարունակում է առաջ ընթանալ: Խաչանովն այսօր երեք սեթում ոչ մի շանս չտվեց Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուզնեցովին՝  6:3, 6:4, 6:1: ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում Կարեն Խաչանովը կհանդիպի Ալեքս դը Մինաուր (Ավստրալիա)-Ռիշար Գասկե ( Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երբ տարիքը ոչինչ չի նշանակում. (Ֆոտոշարք)

Մեքսիկացի-ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկ-Պինոն երեկ նշում էր իր ծննդյան 54-րդ տարեդարձը: Ինստագրամի իր էջում դերասանուհին տեղադրել էր օրերս արված մի քանի լուսանկար եւ նշել՝ «Գուշակեք՝ ո՞վ է դառնում 54 տարեկան»: Հիրավի, Ֆրիդա Կալոյին կերտած այս լատինական գեղեցկուհին առավելագույնը 30-35 տարեկան է երեւում: Նա ծնվել է Մեքսիկայում՝ 1966 թվականին Լիբանանից Մեքսիկա տեղափոխված բիզնեսմեն հոր եւ իսպանական

Պաշտպանի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔՀԿ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ: Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ: Մարդու իրավունքների պաշտպանի

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անհամաձայնության հիմքերը շատ խորն են. Արման Բաբաջանյան

«Թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ «Իմ քայլ»-ականները հրաժարվեցին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները» Ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական հետաքրքիր գնահատականներ է տվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Ռոբերտ Քոչարյանը, մասնավորաբար, ասել է, որ ինքը հիասթափված է այն ամենից, ինչ արեց Սերժ Սարգսյանը 2018 թվականին, նաեւ նա դժգոհություն է հայտնել

Էդուարդ Աղաջանյան․ Ես կառավարության արձագանքը Ամուլսարի խնդրին լռություն չէի որակի

Նա նշեց, որ Ամուլսարի հարցը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է

Հովհաննես Մադոյան․«Այս տարի ՀՀ-ում ՄԻԱՎ է հայտնաբերվել մինչեւ 5 տարեկան 7 երեխաների մոտ․ սա վերջին հինգ տարիներին աննախադեպ է»

Պարոն Մադոյանն ասում է՝ ուսումնասիրում են, թե ինչ պատճառով են մորից երեխային վարակի փոխանցման դեպքերը բաց թողնվել

«Իրար հետ չե՞ք խոսում… Որոշել եք մեզ բոլորիս խելագարությա՞ն հասցնել». Արմեն Աշոտյանը՝ Արցախի ղեկավարությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները ավելին մեղմ, քան սոլյանկա անվանել չեմ կարող: Դատեք ինքներդ: Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ “Արցախի անկախության ճանաչումը կամ

Գիշերային ծեծկռտուքի արյունոտ հետագիծը. որն է եղել Հալաբյան փողոցում կրակոցների պատճառը

Վիրավորներից երկուսը քրեական հեղինակություն՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արտյոմ Հարությունով) քրոջ որդիներն են: Իսկ մեկը նույն տարածքի բնակիչ երիտասարդ է, որն արդեն վիրահատվել է:

Էդուարդ Աղաջանյան․ Դիմել են հազարավոր քաղաքացիներ, սակայն մեր ակնկալած մասնագիտական ցենզը չի բավարարվել

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջ պետական համակարգը զբաղեցված լինի միայն մասնագետներով, տեխնոկրատներով և քաղաքական զրո անցյալ ունեցող անձանցից»

Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ, ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը և այլն։ Նաև ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն , ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի

Էդուարդ Աղաջանյան․ Անձամբ եմ դիմել ՊՎԾ, որ ստուգումներ անեն

«Ռիսկերը կապված են եղել անարդյունավետ ծախսերի հետ»

«Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են…». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես շատերիդ հայտնի է, կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթ՝ նպատակ ունենալով չերկարացնել արտակարգ դրությունը։ Մասնավորապես, առաջարկվում է այլ օրենքներում լրացումների տեսքով ներառել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները։ Փաթեթի վերլուծությունից, կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ժամկետն այլևս չի երկարաձգվի. դրա փոխարեն

Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմը կորոնավիրուսով է վարակվել. Ermenihaber.am

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել: Այս մասին Բինալի Յըլդըրըմը գրառում է արել Twitter-ում: Նա նշել է, որ  ինքն ու կինը դիմել են Անկարայի հիվանդանոցներից մեկը և թեստ հանձնել: Թեստի պատասխանը դրական է ստացվել: Այժմ նրանց առողջական վիճակը լավ է և տեղափոխվել են տուն: Նա քաղաքացիներին կոչ է

Հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ  Երևան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ: Դեպքի առթիվ

Երեւանի կենտրոնում 4 ծառ է տապալվել, ավտոմեքենա է վնասվել

Այսօր՝ կեսօրին, կարճատեւ քամու պատճառով Երեւանի կենտրոնում 4 ծառ է տապալվել։ Մեր աշխատակիցներն արագ արձագանքել են եւ վերացնում են հետեւանքները», հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ֆեյսբուքյան էջը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031