Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տարիքը ոչինչ չի նշանակում. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 03,2020 22:00

Մեքսիկացի-ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկ-Պինոն երեկ նշում էր իր ծննդյան 54-րդ տարեդարձը: Ինստագրամի իր էջում դերասանուհին տեղադրել էր օրերս արված մի քանի լուսանկար եւ նշել՝ «Գուշակեք՝ ո՞վ է դառնում 54 տարեկան»: Հիրավի, Ֆրիդա Կալոյին կերտած այս լատինական գեղեցկուհին առավելագույնը 30-35 տարեկան է երեւում:

Նա ծնվել է Մեքսիկայում՝ 1966 թվականին Լիբանանից Մեքսիկա տեղափոխված բիզնեսմեն հոր եւ իսպանական արմատներով մեքսիկուհի օպերային երգչուհի մոր ընտանիքում: Հենց այդտեղ էլ սկսել է դերասանուհու իր կարիերան:

1991 թվականից՝ 25 տարեկանում տեղափոխվել է Հոլիվուդ,  նկարահանվել մի շարք ֆիլմերում՝ Քվենտին Տարանտինոյի, Ջորջ Քլունիի, Անտոնիո Բանդերասի, Բեն Աֆլեքի, Մեթ Դայմոնի, Մեթյու Պերրիի, Ուիլլ Սմիթի ընկերակցությամբ, սակայն շրջադարձային է համարվում նրա կերտած Ֆրիդա Կալոն՝ մեքսիկացի հայտնի նկարչուհու մասին պատմող «Ֆրիդա» ֆիլմում, որի համար դերասանուհին ներկայացվել էր մի շարք մրցանակաբաշխությունների՝ որպես «Լավագույն դերասանուհի»:

Ընդ որում՝ նա նաեւ այս ֆիլմի պրոդյուսերներից մեկն էր:

2007 թվականին Սալմա Հայեկն ամուսնացել է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Հենրի Պինոյի հետ, եւ նույն տարի էլ ծնվել է նրա միակ երեխան՝ Վալենտինա-Պալոմա Պինոն: Հայեկը եւ ամուսինը նաեւ բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի են մասնակցում, օրինակ, Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Պինո ընտանիքը 117 մլն դոլար նվիրաբերեց՝ տաճարի վերականգնման համար: Հայեկը դեռ մինչ ամուսնությունը՝ ԱՄՆ-ում, ակտիվորեն պայքարում էր կանանց հանդեպ բռնության եւ ներգաղթյալների հանդեպ խտրականության դեմ:

Իր 54-ամյակը Հայեկը նշում է ամուսնու հետ՝ Հունաստանում, որտեղից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930