Օրվա լրահոսը

Անահիտ Ստեփանյանը՝ վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

Անահիտ Ստեփանի Ստեփանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին:

Ցածրորակ բանավեճերի ճահճում այսօր Հայաստանը ընկղմվել է հաստատապես և բավական անհեռանկար ձևով. Վահե Հովհաննիսյան

Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով

Մեղադրանքներ էին առաջադրվել մի խումբ բժիշկների. Շիրակի մարզում գործող բուժհաստատություններում կվերացվեն կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները

Գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ:

«Հները» շարունակում են վայելել, իսկ «նորերը»` արագորեն հարստանալ

Իրավապաշտպան կազմակերպության նախագահը դիմում է հանրապետության նախագահին, վարչապետին Ձեզ եմ դիմում որպես «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, 2011 թվականին Ընտանիք, Պետություն, Հասարակություն կապի ամրապնդման ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ կողմից խրախուսանքի արժանացած հասարակական գործիչ, եւ հայտնում, որ երկրում օրեցօր աճող սոցիալական լարվածությունը շատուշատ ընտանիքների կանգնեցնում է քանդման վտանգի առջեւ,

6-ամյա ծեծված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. կյանքին վտանգ է սպառնում. Գևորգ Դերձյան

58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. թունավորման վարկած կա

Յարմիշը նաև հայտնել է, որ բժիշկների խուսափողական պատասխանները վկայում են այն մասին, որ Նավալնիին թունավորել են: «Դեռ երկու ժամ առաջ նրանք պատրաստ էին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, իսկ այժմ ժամանակ են ձգում և չեն ասում, թե ինչ է իրենց հայտնի»,-գրել է նա:

Կառավարությունը խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին. ՀԲՃ

Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։

Մեր արվեստագետների ուղերձը թշնամուն

Համավարակը, փաստորեն, բոնուսներ էլ ունի, ինչպես մեզ հետ զրույցներում փաստել են մեր որոշ արվեստագետներ։ Նրանք նկատի են ունեցել հիմնականում մարզային մշակութային կյանքի աշխուժացումը։ Քանի որ «Առավոտի» հյուրը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանն է, հոդվածում կխոսենք միայն պատերազմների ու տարբեր արհավիրքների ժամանակ իրենց գործունեությունը մեկ օր

Օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանվել է` իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել

ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար անձինք ազատվում են պետական տուրքից

«Պապս ասում է՝ իմպրովիզացիան շատ լավ է ստացվում, բայց դու մաքուր հայկականը նվագիր»

Ջիվան Գասպարյան կրտսերը՝ օտարների հետ համագործակցության ու La Fabrica-ում խորովածի մասին Ջիվան Գասպարյան կրտսերը կարանտինային շրջանն օգտագործել է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Օգոստոսի 30-ին էլ  «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում հանդես կգա իր խմբով: «Առավոտի» հետ զրույցում դուդուկահարն ասում է, որ թյուր է տպավորությունը, թե Հայաստանում չէ: Հավելեց, որ նախկինում էլ վեց ամիս ԱՄՆ-ում է ապրել,

Արայիկ Հարությունյանը նշել է՝ մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի:

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը. ՄԻՊ-ը վարույթ է սկսել Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով

Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի և հասանելի դարձնելով, այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրացման հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:

Խառնաշփոթ իշխանական վերնախավում

Ինչ է կատարվում Ադրբեջանում Պաշտոնական Բաքուն Անկարայի հետ ռազմաքաղաքական միասնություն ցուցադրելով փորձեց Հայաստանին հասկացնել, թե հաջորդ ռազմական գործողություններում Թուրքիայի Զինված ուժերն աջակցելու են Ադրբեջանին: Սակայն ակնհայտ է, որ Ալիեւն իշխանության ներսում փորձում է «բարեփոխումների» իրականացման ֆոն ստեղծել, թերեւս, հասարակության մոտ իշխանության նկատմամբ ձեւավորված որոշակի դժգոհությունը մեղմելու նպատակով: Ադրբեջանի իշխանական վերնախավում խմորումներ են: Անցյալ շաբաթ տեղեկություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին:

Անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության

Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ

Կճշտեք՝ Փաշինյանը որտե՞ղ եւ ո՞ւմ է խոստացել խաղաղություն, եւ արդյոք այդ խոստումը կարո՞ղ է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ. Արփինե Հովհաննիսյան

Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն՝ անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչո՞ւ դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո՝ ինչո՞ւ չի եղել, զեկուցվե՞լ է արդյոք, որ հնարավոր է բարելավել ու քաղաքական ղեկավարությո՞ւնն է արգելել դա կատարել, թե՞ այլ պատճառ է եղել

Արցախում կորոնավիրուսային վարակ հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ

Վարակակիրներից 5-ը` Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:

Եթե նույն անկեղծությամբ, ինչ երեկ էր, շփվեր ժողովրդի ու լրագրողների հետ ու բաց տեքստով խոսեր իր եւ թիմի սխալների մասին, նրան ուղղված բացասական վերաբերմունքի չափաբաժինը փոքր կլիներ. «Հրապարակ»

Փաստորեն, ընդունակ է բաց ու անկեղծ շփվել լրագրողների հետ, չկոպտել նրանց, համբերատար լսել անգամ ամենատհաճ ու կրկնվող հարցերը եւ շատ հարգալից ու քաղաքավարի պատասխանել դրանց։ Ու ամենակարեւորը՝ լրագրողներին չէր մեղադրում երկրում «գաղջ» մթնոլորտ ստեղծելու մեջ։ Եթե այս ամենը լիներ «Սերժի օրոք», Սերժ Սարգսյանը, իր թույլ տված բազմաթիվ սխալներով հանդերձ, գուցե այսօր այս կարգավիճակում խոսելու կարիքը չունենար։

«Եթե պետական բյուջեում գումարներ կան, ինչո՞ւ դրանք չեն ծախսվում ասֆալտապատման ծրագրերի վրա, այլ տրվում են իշխանական թիմի ներկայացուցիչներին, որոնց 95 տոկոսը դիլետանտ է». Գագիկ Համբարյան

Առաջին խնդիրը գումարն է, որը պարտքով են վերցնում, ինչի հետևանքով աճում ու կուտակվում է արտաքին պարտքը: Ու սա այն դեպքում, երբ 2 տարվա մեջ իշխանության ներկայացուցիչները 110-120 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 12

Ազգային բևեռի դեմ այս պայքարը ևս փորձ է արվում քողարկել «նախկինների» վերադարձի դեմ պայքարի կարգախոսներով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանի ու նրա խմբավորման հարվածի հիմնական թիրախներն են մեր ինքնության էությունը հանդիսացող հայկական մշակույթը, լեզուն, կրթությունը, ավանդական արժեքները, ընտանիքը, բարոյական արժեհամակարգը։

«Բա էլ ինչո՞վ է Արցախն անկախ, որ իր պետական հանդիպումները կախման մեջ է դնում ՀՀ իշխանություններին հաճոյանալու ցանկությունից». Գեւորգ Պետրոսյան. «Հրապարակ»

Իրենից հանդիպում հայցողը չի եղել մի բախտախնդիր քաղաքացի կամ քրեական հետապնդման դադարեցման անձնական խնդրանքով մեկը, այլ ՀՀ գեներալ, որն իր պաշտոնավարման ընթացքում պատվով իրականացրել է մեր երկրի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները։

Կորոնավիրուսի մահվան դեպքերով Իրանը գերազանցել է Միջին Արևելքի երկրներին. «Ամերիկայի ձայն»

Միջազգային փորձագետները շարունակում են կասկածել Իրանում գրանցված վարակի դեպքերի թվի շուրջ: Խոսվում է մահվան դեպքերի կրկնակի ավել թվի մասին:

Անտեսված մասնագիտություններ

Այս տարվա ընդունելության քննությունների «ամենահուզիչ» հարցն էր, թե ինչու ԵՊՀ իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 18.75-ը անցողիկ թվանշան չէր: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչու են «իրավագիտություն» եւ «միջազգային հարաբերություններ» մասնագիտություններն այդքան պահանջված: Հուսամ, այսօրվա ոչ բոլոր երիտասարդներն են երազում «մենթության» («գործ կարելու», իսկ այնուհետեւ փողով «ջրելու») մասին: Կարծում եմ նաեւ, որ ոչ բոլորն են իրենց

Լուկաշենկոն նշանակել է վարչապետ, հաստատել կառավարության կազմը

Բելառուսի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի կառավարության կազմը, հաղորդում է belta.by-ը: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ Լուկաշենկոն այսօր հրաման է ստորագրել՝ Ռոման Գոլովչենկոյին նշանակելով վարչապետի պաշտոնում: Մեկ այլ հրամանով Լուկաշենկոն նշանակել է կառավարության անդամներին: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031