Օրվա լրահոսը

2020 թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում Արցախում ծնվել է 960 երեխա․ Արայիկ Հարությունյան

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ: Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, ընդ որում՝ 495-ը՝ տղա,

Գետարգել գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է

Հուլիսի 25-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel Аstra G» և «Արարատ ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող «International Spekal» (վարորդ՝

Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե՛ ստացված մսի ծագումը, թե՛ մսի տեղափոխման

Մոտ 30 ավտոմեքենայով մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ քեֆ են արել. «Հրապարակ»

Երեկ երեկոյան մենք տեղեկություն ստացանք, որ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը խնջույք է կազմակերպել Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող «Ծիրանի» ռեստորանում։ Մոտ 30 ավտոմեքենայով մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ եւ Արցախի ոստիկանապետի մասնակցությամբ քեֆ են արել։ Այն դեպքում, որ պարետի որոշմամբ ռեստորաններում մեկ սեղանի շուրջ կարող են նստել ընդամենը 5 անձ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Ուշագրավն այն

Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է․ «AM» իրավաբանական ընկերություն

«AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակն արձանագրվեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործի կարճմամբ: Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ: Պարոն Աթոյանը փաստացի կասկածվում էր 350-400 մլն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության լուծումը հետաձգելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այն վերաքննիչ դատարան մուտք է եղել հուլիսի 22-ին, իսկ հուլիսի 24-ին մակագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին։ Ավելի վաղ

ՄԻՊ-ի պատասխանը Aravot.am-ի` դատապարտյալների խնդրին առնչվող հրապարակմանը

Aravot.am-ին օրեր առաջ դիմած «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվողները ահազանգել էին,  որ հայտնվել են անհասկանալի վիճակում: Պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը քննում են ընդհանուր իրավասության դատարաններում եւ նիստերին պետք է ապահովեն դատապարտյալների ներկայությունը: Եթե նախկինում դատապարտված անձանց տեղափոխումը կատարում էր ոստիկանությունը, ապա ըստ դատապարտյալների` կարգ է փոխվել եւ նրանց դատարան պետք է

Մահացել է պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանը

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը: Ծնվել է 1938 թ. մարտի 15-ին Գորիսի շրջանի Հարժիս գյուղում: 1966 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1994 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան

Ալեքսանդր Կոչուբաեւ. «Չեմ կարող ասել՝ կառավարության որոշումը իրավական անգրագիտությա՞ն, թե մշակված քաղաքականության արդյունք է»

«Իրականում թեման մի քանի ասպեկտով է եւ շոշափում է բազմաթիվ շահեր: Միանգամից նշեմ, որ մենք քննարկել ենք իրավիճակի հանգուցալուծման համար բացառապես այնպիսի տարբերակներ, ըստ որոնց երաշխավորվում եւ պաշտպանվում են արդեն իսկ ընդունված դիմորդների շահերը եւ միաժամանակ երաշխավորվեն դեռեւս ուսանողի կարգավիճակ չունեցող պահանջատեր դիմորդների շահերը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների շահերի

Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․ Սուրեն Պարսյան

Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկինի վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։ Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ մի քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։

Ռուբեն Ռուբինյան․ Առավել քան ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է

«Պարոն Գորգիսյան, սրանից ավել էլ ի՞նչ էիք ուզում։ Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, այս նույն տեքստը տարազով ինչ-որ մեկը կարդա՞ր քոչարի պարելով»

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մեքենան շրջվել է

Հուլիսի 25-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ, կա տուժած։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թորգոմ Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները

Չընդունված դիմորդի ծնող. «ԿԳՄՍ-ն նախարարի գլխավորությամբ ընդառաջ չի գնում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներին»

Այսօր հրավիրված ասուլիսում դիմորդների շահերի պաշտպանությունն իրականացնող ծնողների ներկայացուցիչը հայտարարեց, որ երեկ հանդիպել են ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը խոստացել էր արդեն  հստակ ներկայացնել ստեղծված իրավիճակի շուրջ գերատեսչության դիրքորոշումը եւ մոտեցումը դիմորդների առաջարկներին: «Պարզվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը այն առաջարկներին, որ մենք ենք ներկայացրել, նախարարի գլխավորությամբ չի ուզում ընդառաջ գնալ: Այդ պատճառով մենք փոխեցինք մեր

Մթնաձորի անտառի հարակից հատվածում տնկվել է շուրջ 9000 տնկի

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և

Հայաստանը հարկավոր է դարձնել հիրավի խորհրդարանական հանրապետություն, որտեղ կներդրվի պրոֆեսիոնալիզմի սկզբունքը. «Հանուն սոցիալական արդարության»

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ամփոփվեց կուսակցության նախորդ տարվա իրականացված աշխատանքն ու առաջարկներ հնչեցին հետագա գործունեության հետ կապված՝ հաշվի առնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը: Համաժողովի ընթացքում կուսակցության անդամներն ընդունեցին քաղաքական նոր մանիֆեստ, որը սահմանում է ՀԱՍԱԿ-ի ծրագրային դրույթները առաջիկայի համար: Մանիֆեստում նշվում է, որ  կուսակցությունը չի

Դիանա Գալոյանը բողոքել է, ԿԳՄՍ նախարարությունը ԲՈԿ-ի դեմ վարույթներ է սկսել

Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը:

Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու հաստատումը․ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներ եւ զոհերի հարազատներ

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների եւ զոհերի հարազատների հայտարարությունը Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կառավարության որոշման մասին ՀՀ կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս լուրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, քանի որ առաջադրված թեկնածուի հայրը 2008-2016թթ պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։ Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը

Հայաստանի կայուն զարգացման օրակարգը պետք է արդիականացվի ներքին գործոնների եւ արտաքին հնարավորությունների ներդաշնակեցման միջոցով. «Լուսավոր Հայաստան»

Երեկ տեղի է ունեցել «Լիբերալ քաղաքականության ինստւտուտ» ՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության համատեղ ջանքերով իրականացված քննարկումը՝ «Դիմակայելով նեոքաղաքական մարտահրավերներին. Հայաստանի կայուն զարգացման մեր տեսլականը» խորագրի ներքո։ Նեոքաղաքականությունը դիտարկում է անվտանգային, քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգերը զարգացման եւ փոխակերպման կայուն շարժընթացի մեջ՝ հրամայական դարձնելով արհեստականորեն ձեւավորված բաժանարար գծերի հաղթահարումը՝ ի նպաստ ներառականության, ինտեգրման եւ համագործակցության մշակույթի կայացման։

Սևանա լճում, ըստ նախնական թունաբանական հետազոտությունների, սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել․ ԱՆ

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության  մասին վկայող փոփոխություններ չեն  նկատվել։ Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ

Գևորգ Գորգիսյան․ Բացթողում է Ազգային անվտանգության ռազմավարությունում Ցեղասպանության ճանաչման անդրադարձը

«Կրթություն և գիտություն բաժնում ամբողջը կառուցված է միայն բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության վրա, դա բավարար չէ»

Արցախի նախագահի հրամանագրով Սասուն Գաբրիելյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում․ Նիկոլ Փաշինյան

Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով՝ ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին

Ռուբեն Ռուբինյան․ Հնարավոր է և՛ կառուցել ժողովրդավարություն, և՛ հզորացնել բանակը

«Հուլիսյան օրերը կրկին ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադարձությունը»

Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները

Նախօրեին տեղի ունեցավ Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև ընթացող «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, երբ Արմաթի սաները ստիպված են մնալ տանը և դասերին մասնակցել հեռավար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) որոշում կայացրին կազմակերպել «Դիջիկոդ Ջավախք» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը հնարավորություն տվեց ջավախքցի

Հուլիսի 18-ից 25-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2300 կրակոց

Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արմեն Գրիգորյան․ Մենք Արցախին տվել ենք Հայաստանի Հանրապետության շահի ամենաբարձր մակարդակը

«Եվ տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության հետ միասին մենք Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը»

Առողջապահության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։ Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում

2021 թվականի հոկտեմբերի 14-ին կվիճարկվի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագիրը

2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանվեց 27-ամյա Կարեն Եսանյանը` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն: 2018 թվականի մարտի 31-ին ներում շնորհվեց 14 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանին ու, ըստ էության, 4 ու կես տարի ժամկետով կրճատվեց նրա ազատազրկման ժամկետը։ Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց,

ՀԱՍԱԿ-ը չի ուզում վերադառնալ հին Հայաստան, բայց նաեւ չի ընդունում ներկայիս իշխանության պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովում ամփոփվեց կուսակցության նախորդ տարվա կատարած աշխատանքը, ընդունվեց քաղաքական նոր մանիֆեստ, որը սահմանում է ՀԱՍԱԿ-ի ծրագրային դրույթները առաջիկայի համար: Մանիֆեստում նշվում է, որ կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաեւ չի ընդունում ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես, առաջարկվում է երրորդ ճանապարհը: Սոցիալ-տնտեսական ոլորտում առաջնահերթ է համարվում թոշակների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031