Օրվա լրահոսը
«Սեփական հարցերի պատասխանները ստանալը կօգնի խուճապի չմատնվել, երբ դրա կարիքը բացարձակապես չկա, եւ անտարբեր չմնալ, երբ համընդհանուր մոբիլիզացիայի ահազանգեր են հնչում». Աննա Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիս է տալու այսօր
Հիմա մեր հերթն է չհամակերպվելու
Նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթուղթը համաձայնագիր չէ, հայտարարություն է: Կարելի՞ է այն չեղարկել: Ո՛չ, չի կարելի…
Թեստավորվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի 24 դատապարտյալ
Նոյեմբերին այստեղ հայտնաբերվել է COVID-19 -ով 2 վարակակիր
Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում. ԱՄՆ դեսպանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին
Երկուստեք վերահաստատվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում փոխադարձ հանձնառությունը:
Արցախի նախկին վարչապետ. Կառավարության անդամները հրաժարական ներկայացնելով կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը
Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժարականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը։
«Իմ քայլի» պատգամավորը ՀՀ վարչապետի գրառումը քննադատելու համար ստացել է սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն. ՄԻՊ
Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։
Արայիկ Հարությունյան. Իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ
Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ:
Էդուարդ Աղաջանյան. Գրառումը պարզապես շնորհակալություն է հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն
Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։
«Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի։
Պատգամավոր Լուսինե Բադալյանը պատրաստ է դիմում գրելու
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրում է. Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ …որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն
«Իմքայլական» պատգամավորները սկսեցին արդարացնել իրենց առաջնորդի գրառումը
Պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրում է. «Վարչապետի հանրագիրը հրահրում է ընկալվել, վստահ եմ՝ իզուր: Երկրում քաղաքացիական պատերազմ չի լինելու, չի կարող լինել: Վստահ եմ՝ դա գիտակցում են բոլորը»: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը տարածել է նույն գրառումը, ինչ ավելի վաղ արել էր պատգամավոր Սուրեն Գրիգորյանը. «Հարգելի հայրենակիցներ, Նկատվում է, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է
Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կոչ է անում սպասել պարզաբանումների
«Իմ քայլական» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ըմբռնումով մոտենալու կոչ է անում. Սիրելի ժողովուրդ, Տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ։ Ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում
Ռուբեն Մելիքյան. «Փաշինյանի գրառումը քրգործ հարուցելու հիմքեր է պարունակում»
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի գրառումը Ն.Փաշինյանի վերջին գրառումը պարունակում է ՀՀ քրօր 222 հոդվածով քրգործ հարուցելու բոլոր հիմքերը։ Բանդիտիզմով քրգործը պետք է հարուցվի անհապաղ։ Եթե որևէ ընդդիմադրի, որևէ դատավորի, որևէ մեկի քթից մի կաթիլ արյուն հոսի, ապա ամբողջական պատասխանատվությունը Ն.Փաշինյանի և նրա քաղաքական թիմում մնացած անձանց վրա է։
Թեւան Պողոսյան. «Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն»
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջին անգամ այս մասին նշել եմ նոյեմբեր 15, 2015թ, հետո կրկին անդրադարձել եմ հուլիսի 16, 2016թ, հետո նորից փետրվար 15, 2020թ, այնուհետև` ապրիլի 21, 2020թ։ Այսօր ևս մեկ անգամ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ քանի դիտարկում. 1.Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ
Թագուհի Թովմասյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից։
«Քաղաքացու որոշում» կուսակցություն. «Հանրության քաղաքական առաջնորդության այս ձախողումը իրական սպառնալիք է ստեղծում, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կսկսվեն զինված բախումներ»
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներքաղաքական դաշտում ձևավորված երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել և հանրությանը չտանել նման զարգացումների բերումով անխուսափելի արյունալի բախման։
Մեր արյունը արդեն բավական հեղվել է։
Վարագ Սիսեռյանը դուրս է գալիս աշխատանքից եւ դադարեցնում ՔՊ-ին անդամակցությունը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը գրել է. Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ 1-Աշխատանքից ազատման դիմում գրել 2-Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար։
ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյան. «Այս պահից Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված»
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պատերազմի հրահրում պարունակող կոչից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարություն է տարածել. Սիրելի հայրենակիցներ, Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար։
Արման Թաթոյան. «Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է»
Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:
Զառա Հովհաննիսյան. «Մնում է հուսալ, որ երկրի անվտանգությունը պահպանող մարմինները կգործեն…»
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է Երկրում անկարգություններ և բռնություններ հրահրելը ամենավատ տարբերակն է, որն ընտրվել է ղեկավարության կողմից։ Նման ֆեյսբուքյան գրառումն այս ցավալի իրավիճակում ամենավտանգավորն է։ Երկրի վարչապետը սպասում է Արցախից վերադարձող զինված տղաներին, որպեսզի նրանց անմիջական մասնակցությամբ լուծի «պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Մնում է հուսալ, որ երկրի անվտանգությունը պահպանող մարմինները
Խոակին Կապառոս․ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար․ Ffa.am
Նոյեմբերի 15-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝
Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով։
Իտալիայի Ֆորլի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Ֆորլի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Ֆորլի, համամարդկային արժեքների պաշտպանության և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար։
Հայաստանի համայնքների միությունը ներկայացրել է ներկա քաղաքական ճգնաժամի ու անցումային շրջանի ճանապարհային քարտեզ
Ներկա քաղաքական ճգնաժամի ու անցումային շրջանի ճանապարհային քարտեզ 1. ՀՀ ԱԺ-ն գումարում է արտահերթ նիստ՝ անհապաղ վերացնելով ռազմական դրությունը, 2. ՀՀ ԱԺ բոլոր 3 խմբակցությունները նոր վարչապետի թեկնածու են առաջադրում գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Բոլոր երեք խմբակցությունները պետք է հայտարարեն Խաչատուրովի կառավարությանը անվերապահ աջակցության մասին։ Այս փուլում երկրին անհրաժեշտ է ոչ-քաղաքական, վստահություն վայելող ռազմական գործիչ։ 3.
Արշակ Սադոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին. «Ես համոզված եմ, որ Ձեզ համար էլ ընդհանուրի շահը գերակա է, և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք»
Հարգելի պարոն Փաշինյան, Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուրս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից: Երեք ղեկավարների կողմից հապճեպ ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն որպես խաղաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանն ուղղված փաստաթուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա
Wargonzo նախագիծը մեկնել է Արցախից միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են
Մենք @wargonzo նախագծում վերջ ենք դնում Արցախից մեզ դուրս հանելու մասին պատմությանը: 1. Մենք ռազմական թղթակիցներ ենք, մեր նախագիծն աշխատում է նախ առաջնագծում, ներքաղաքական իրադրությունն ու ինտրիգները մեզ չեն հետաքրքրում, դա մեր ուղղվածությունը չէ, եւ այդպիսի խաղերում մենք ներգրավված չենք: 2. Արամ Գաբրիելյանովը @Aramcaramba ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն
Չփորձե՛ք ասել, թե բանակը չի կռվել. դուք մեզ հարցրեք, ու մենք կպատմենք, թե ոնց էր վիրավոր զինվորը համոզում, որ շուտ հետ գնա դիրքեր, հասնի տղերքին․ բժիշկ
Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չփորձե՛ք ձեր կեղտոտ քաղաքական խաղերի համար շահարկել, առավել ևս նսեմացնել հայ զինվորին ու բանակը։ Չփորձե՛ք ասել, թե բանակը չի կռվել, զինվորը փախել է։ Իսկ դո՛ւք, դո՛ւք ո՞ւր էիք, որ փախնող զինվոր տեսաք, բա ինչի՞ չկանգնացրիք, ինչի՞ չհարցրիք, թե ո՞ւր ա փախնում։ Կռվում էր զինվորը, էն էլ
Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը». «Ալիք մեդիա»
Նոյեմբերի 10-ի երեկոյան, Քվեմո Քարթլիի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը»: «Ախալքալաքից էինք վերադառնում. արդեն մութն ընկնում էր, երբ հասանք Մառնեուլիի մոտ: Այդտեղ բազմաթիվ մարդիկ կային, հրավառություն էր, ինչ-որ բան էին նշում»,- պատմում է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ
Անչափ կարեւոր հաղթանակ Վրաստանի հավաքականի նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ տուրում արտագնա խաղում հանդիպեց Վրաստանի ընտրանու հետ եւ համառ ու դժվարին պայքարում հաղթեց 2:1 հաշվով՝ խմբում 8 միավորով բարձրանալով երկրորդ հորիզոնական: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Գեւորգ Ղազարյանը եւ Սարգիս Ադամյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արա Սահակյան․ «Չգիտեի՞ն, թե ինչպիսին էր մեր սպառազինությունը, ինչո՞ւ մեր երեխաներին տարան նահատակության»
«Հայրենիք» կուսակցության անդամն ասում է՝ մեր զինվորները կալաշնիկովով կռվում էին ԱԹՍ-ների դեմ, երբ երկնքից կրակ էր թափվում


















































