Օրվա լրահոսը

«Թողե՛ք՝ նոր ու արհեստավարժ թիմ գա ու լուծի հայապահպանության խնդիրը, որպեսզի 2045թ․–ին Շուշիում ընդունենք Սփյուռքից Հայաստան ներգաղթողների հերթական խմբին». Վահրամ Այվազյան

Թուրքիան Հայաստանի վրա բլից հարձակման պլան ունի ու իրագործելու է այն շատ մոտ ապագայում, եթե չսթափվեք, հարգելի ներկաներ ու նախկիններ։

«Ծառուկյանի դիմացը նստել ես, բաժակ ես բարձրացրել զավակների երջանկության համար, լավ, այդքան մանրախնդի՞ր, մանդատն ի՞նչ է, որ դրանից էլ եք ուզում զրկեք». Գեղամ Մանուկյան

Հենց հիմա Արթուր Վանեցյանը այստեղ պետք է լիներ՝ մյուսների հետ: Արթուր Վանեցյանին նորից կանչել են ԱԱԾ:

Փաշինյանի քայլերը ճգնաժամը հաղթահարելու փոխարեն միայն նպաստում են դրա խորացմանն ու ծավալմանը. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Այլընտրանք չունեցող այս հրամայականի հիմնական հասցեատերն ու երաշխավորն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ուստի նա պետք է ընդառաջ գնա հասարակությանն ու քաղաքական բևեռներին՝ առաջին հերթին նաև քայլեր ձեռնարկելով Երևանի և հարակից բնակավայրերի տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու ուղղությամբ։

«Ինքը Քարվաճառը, Դադիվանքը, ամեն ինչը պատկերացնում էր միայն ՀԴՄ կտրոնով, ՀԴՄ կտրոններդ վերցրու ու գնա՛, Նիկո՛լ, ժողովուրդը կվճարի այդ ՀԴՄ կտրոնները». Գեղամ Մանուկյան

Պարգեւ սրբազանն էր, որ հասկանում էր ինչ է Շուշին, ինչպես ամեն մեկդ եք հասկանում, ի տարբերություն Հայաստանի այն մեկ մարդու, որ անամոթ պատգամավորների առաջ Շուշին մռայլ քաղաք է համարում:

Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Պուտինը տեղեկացրել է իր գործընկերոջը Ռուսաստանի կողմից ձեռնարկվող ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև Լաչինի միջանցքում և շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին:

Իրավապահները մտահոգված են, որ իրենց հավելավճարները կարող են չտրվել

Նիկոլ Փաշինյանն ի գիտություն ընդունեց և խոստացավ դիտարկել ու լուծում տալ ուժային կառույցների հավելավճարների հարցին

«Ուժային կառույցների հետեւը պախկվելով՝ դու կարող է մի քանի ժամով երկարացնես քո կյանքը, չեմ հասկանում, աթոռը այդքան քեզ թա՞նկ է, ա՛յ ընկեր». Շարմազանովը՝ Փաշինյանին

Հարցին՝ պատրա՞ստ եք երկխոսել Փաշինյանի հետ՝ Շարմազանովը պատասխանեց. «Պատրաստ եմ երկխոսել միայն ու միայն իր հեռանալու ճանապարհային քարտեզի շուրջ: Միակ բանը, որ մենք այսօր ունենք խոսելու Փաշինյանի հետ, իր՝ օր առաջ հրաժարականն է»:

Թող հայտարարվի՝ բռնությունը որպես գործիքակազմ բացառվում է եւ այդ փաստով արդեն երկխոսությունը տեղի կունենա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունից ուզում է հավաստիանալ, որ իրենց գործիքակազմում բռնի մեթոդներ գոյություն չունեն եւ գոյություն չեն ունենալու»

Ազատամարտիկները կոչ են անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ, հանուն Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության

Ցանկացած կոչ, ինչը կտանի քաղաքացիական պատերազմի, դատապարտված է հայրենադավության։

«Ստեփանակերտում հոգեբանորեն ապրել չեմ կարող, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի և մուղամի ձայն». Ստեփանակերտի բնակիչ

Հադրութցի մի կին էլ վրդովված նշեց. «Դուրս եկեք, դուրս եկեք, մեզ ասում էին: Ինչո՞ւ դուրս գանք, ինչո՞ւ Հադրութի տանկերն առանց փամփուշտների էին, հետ գնանք, մինչև որ Շուշին էլ տան, պրծնե՞ն»:

Պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ հրաժարականը. Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդներ

Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների նամակը՝ ԻԻՀ-ում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ա. Թումանեանին «Նոր Ջուղա» . Նամակում մասնաւորապէս ասւած է. Արցախեան 45-օրեայ պատերազմի հանգուցալուծման կապակցութեամբ, թւականիս նոյեմբերի 10-ին ստորագրւած սահմռկեցուցիչ համաձայնագիրը ցնցեց բոլորիս հոգին։ Համաձայնագիր, որը գաղտնի բանակցութիւնների արդիւնքում, միանձնեայ պատասխանատւութեամբ, առանց ազգային, եկեղեցական եւ քաղաքական գործիչների նաեւ հասարակութեան տեղեկացնելու, դրոշմւեց ՀՀ վարչապետ

2018 թ. մայիսի դրությամբ՝ մեզնից առաջ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ. Փաշինյան

Շատ կարևոր եմ համարում, որ մենք, իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները. վարչապետն առցանց ասուլիսի շրջանակում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը. Վարչապետ

Ըստ Նիկոլ Փաշինյանի, վերջին ամիսներին ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք փոխել են ուժերի հարաբերակցությունը պաշտպանական ոլորտում

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար

Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը նեղվում էր, որ իրեն ճնշում են՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. Արտակ Զաքարյան

Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ադրբեջանի խնդրանքով՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի միջնորդությամբ

Չարեքտար գյուղում իրերը հավաքելուց հետո՝ բնակիչները այրում են տները

Aravot.am-ը Շահումյանի Չարեքտար գյուղում էր, որտեղ դեռ այրվում էին տներ։ 

Գևորգ Գորգիսյան. ԱԺ արտահերթ նիստ չի գումարվել. փաստորեն, ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետ-իշխանական խմբակցություն հանդիպում

Քանի որ մեր միակը հարցը վարչապետին իր հրաժարականի օրն ու ժամն էր, իսկ առավոտյան նա արդեն հայտնել էր, որ այդ հարցը իր օրակարգում չկա, համարեցինք ոչ նպատակահարմար մասնակցել այդ հանդիպմանը։

Արևշատի 23-ամյա Պողոսը նահատակվեց՝ Շուշիի թեժ մարտերում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելիս

Արցախի դեմ սանձաձերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Արևշատ համայնքի բնակիչ, 1997 թվականին ծնված Պողոս Մելիքյանը։ Եղբայրը՝ Հովհաննես Մելիքյանն ասաց, որ նա պատերազմը սկսելուն պես՝ կամավորագրվել ու մեկնել է ռազմաճակատ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Պողոսը ռազմաճակատ է մեկնել որպես բուժակ․ նա ավարտել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջն ու աշխատում էր

Արսեն Կարապետյան. Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ Երեւանի շենքերով զբաղվելու

Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին

Հրադադարից հետո Արցախ մեկնող 3 քաղաքացիներն, ամենայն հավանականությամբ, գերեւարվել են Լիսագոր-Շուշի տանող ճանապարհին

Ամուսնուս հագի հագուստն իրենը չէ, ինքը վերքերով, ակնհայտ է՝ ֆիզիկական ու հոգեկան ճնշումների է ենթարկվել. մանրամասներ գերեւարվածի կնոջից

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. «Հրապարակ»

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի հանրապետությունն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը պատասխանեց՝ ինչու պատերազմը կանխարգելելու հարցում միջոցներ չեն ձեռնարկվել

Արամ Նավասարդյան. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նոյեմբերի 13-ի դրությամբ 30%-ից ցածր է»

Ռուսական խաղաղապահների տեղակայմանը հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է վերաբերվում:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»:

ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը. Իվետա Տոնոյան

Սրան զուգահեռ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԱԱԾ

Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

Նրա ջանքերով իրականացված բարեփոխումների արդյունքում` Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել են թվային նոր գործիքներ և ժամանակակից լուծումներ, ակտիվացել է կոմիտեի միջազգային գործակցությունը տարբեր երկրների գործընկերների և միջազգային կառույցների հետ:

Արեն Արզումանյանը զոհվեց ծնունդից երկու օր անց` մնալով հավերժ 20 տարեկան

Մայրը գիտի, որ որդին հերոս է, բայց այլ մայրերի նման կուզենար, որ հերոսները ապրեին երկրային կյանքով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031