Օրվա լրահոսը

Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար վտանգում է իր քաղաքացիական բնակչության կյանքը. Տարոն Հովհաննիսյան

Հայկական կողմը, չի կրակում քաղաքացիական թիրախների ուղղությամբ, կրակում է բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան

Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև

«Նախկինում պետական անվտանգության սպառնալիքի դեպքում ընդդիմադիր ուժերը մոռանում էին իրենց քաղաքական պայքարի մասին, իսկ այսօրվա ընդդիմադիրները հանդես են գալիս անընդունելի դիրքերից և որակումներով». Արթուր Հովհաննիսյան

Ըստ պատգամավորի՝ հեղափոխությունից անմիջապես հետո մշտապես պատրաստ ենք եղել Ադրբեջանի կողմից ցանկացած տեսակի գործողության՝ թե′ ռազմական, թե′ տեղեկատվական գործողությունների առումով, ու այն, ինչ հիմա կատարվում է Իջևանում, նախապես մեզ համար պլանավորված է եղել: «Իշխանությունն ամեն օր ու անընդհատ անելիք ունի»,-հարցին՝ այն, որ ըստ փորձագետների դիտարկման՝  2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի համախմբված էինք և ավելի բաց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ  հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կարևոր է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը համապատասխան քաղաքականության մշակման գործում

Հուլիսի 13-ին կայացավ Վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի 2-րդ սեմինարը՝ «Արևելյան գործընկերություն. հայացք Չեխիայից» թեմայով: Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերը: Իր խոսքում դիվանագետը նշել է. «Արևելյան գործընկերությունը՝ արևելաեվրոպական 6 երկրների հետ Եվրամիության կողմից վարվող քաղաքականությունը, Չեխիայի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթություններից մեկն է՝ թե ԵՄ-ի, թե

ԵՊՀ ուսանողական խորհրդի Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հայրենիքի անվտանգության ապահովմանը

Այս մասին ԵՊՀ ուսանողական խորհուրդը ֆեյսբուքյան գրառում է արել: «Հետևելով ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի իրադրությանը, գիտակցելով առկա իրավիճակում պետության, հասարակության և բանակի միասնականության և փոխօգնության կարևորությունը, հաշվի առնելով մայր բուհի գիտակրթական, երիտասարդական ներուժն ու փորձառությունը, ԵՊՀ ՈւԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրասատակամություն է

Միքայել Մինասյան. «Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Հետո իհարկե կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում,

Զարգացնելով հարաբերությունները հյուսիսի հետ, պետք է ստեղծել նոր շուկաներ դեպի հարավ. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

«Ես այսօր ամբողջ օրը զբաղվել եմ ինչ-որ հոգեկան խանգարումներով ադրբեջանցիների ջնջելով իմ էջից». Սամվել Մարտիրոսյան

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ներհայաստանյան դաշտում հիմա ակնհայտ ինչ-որ մարդիկ լավ չեն հասկանում, որ պատերազմական իրավիճակ է և քաղաքական յոթ քար են խաղում:

Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը (Տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցման տեսանյութը:

Լրանում է կալանքի երկու ամիսը, և քաջարանցիները անհամբեր սպասում են տղաների ազատվելուն

Լրանում է երկու ամիսը՝ ինչ քաջարանցի երիտասարդներ Խորեն Միրզոյանը, Լևոն և Բաբկեն Համբարձումյանները առևանգման փաստով հարուցված քրեական գործով գտնվում են նախնական կալանքում։ Դեռևս երկու ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունները ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի միջնորդությամբ, որպեսզի կալանքը խափանման միջոց կիրառեն՝ դատարանը մեկ անձի հիմնավոր կասկածի բացակայությամբ ազատ արձակեց, նույնիսկ քննիչի բողոքով վերաքննիչ քրեական

Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց դատարան կանչել Գեւորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին

Միհրան Պողոսյանն ասաց, որ Վահագն Հարությունյանը եւ Արմեն Հակոբյանը եղել են քննչական խմբի անդամ եւ ղեկավար Մարտի 1-ի գործով, Տիգրան Կարապետյանը եղել է այն թեկնածուներից մեկը, որը դիմել է ՍԴ ու ըստ մեղադրանքի, դրա հետ կապված եղել է ճնշում դատարանի վրա:

Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին եւ այլ նախկին պաշտոնյաներին միջնորդեցին Քոչարյանի գործով կանչել դատարան

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդեց Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին որպես վկա հրավիրել դատարան՝ պարզելու համար, թե Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածի փոփոխությունները կապվա՞ծ էին 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ, թե՞ ոչ:

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի

Արցախում քաղաքացին ինքնամեկուսացման պայմանը խախտել է, հյուր գնացել, երկու օրից թեստի պատասխանը դրական է եղել

Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասում է՝ այս պահին հոսպիտալացված երկու հիվանդի վիճակը ծանր է

Հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը պետք է լինի թափանցիկ. Արման Ղուկասյան

«Կան ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն»   «Կան մի քանի ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Բանախոսի մեկնաբանությամբ, ազդակներից մեկն էլ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպն

Գագիկ Հարությունյան, Սամվել Մայրապետյան, Միքայել Հարությունյան. Ալումյանը միջնորդում է դատարան կանչել այս անձանց՝ հարցաքննելու

Ալումյանը հավելեց, որ եթե իր նշած անձինք հղում անելով իրենց դատավարական կարգավիճակին չգան դատարան վկայի կարգավիճակով, ապա եթե դատարանը կգտնի, որ կոնկրետ վկայի կարգավիճակով չի կարող հարցաքննել, ապա կարող է ցանկացած այլ կարգավիճակով դատարան կանչել:

ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ: Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։

Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում

ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են

Հակառակորդի կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան

Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի,գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում: Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին: Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան: Նախագահ Արմեն Սարգսյան

ՍԴ-ում Հայկ Հովհաննիսյանի կարգապահական պատասխանատվության հարցով նիստը չկայացավ. քվորում չկար

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնեց՝ ըստ ժամանակացույցի՝ ՍԴ հաջորդ նիստը նախատեսված է օգոստոսի 25-ին:

Էդմոն Մարուքյանը դիմել է արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց. «Ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դատապարտելու Ադրբեջանի Հանրապետությանը»

Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից այսօր հետևյալ հաղորդագրությամբ դիմել եմ մեր արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց․ «2020 թվականի հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն սկսել են հրետանային կրակոցներ արձակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները շարունակվում են մինչ այժմ (2 օր): Առաջնագիծը

Վահագն Խաչատրյանը՝ ռեկտորի նախկին պաշտոնակատարի դատի տալու եւ նախարարության թերացման մասին

ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս մեկ տարի առաջ պետք է կազմակերպեր ռեկտորի ընտրություններ:

«Առինջ մոլում» 24 ժամով կասեցվել է շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող մի շարք տնտեսավարողների գործունեություն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր՝ հուլիսի 14-ին, մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում շինանյութերի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում էական խախտումներ չեն արձանագրվել: Այսօր Տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: Շենգավիթում կասեցվել է շինանյութի, իսկ Մալաթիա Սեբաստիայում

«Ցավոք կամ իրավիճակի լրջության մասշտաբը մինչև վերջ չի գիտակցվում կամ որոշ մարդիկ պատրաստ են ամեն իրավիճակից օգտվելով՝ որևէ առաջնահերթություն առաջ մղել». Արսեն Խառատյան

Նա հայտնեց, որ իր գործընկերներն այս օրերին զբաղված են հայկական պաշտոնական տեղեկատվությունը և դիրքորոշումը վրացական մեդիայում հասանելի դարձնելու գործով:

Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը համերաշխություն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին

Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ՆԱՏՕ-ում ԽՎ իտալական պատվիրակության փոխնախագահ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինիի գրառումը. «Համերաշխություն եմ հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին, որը դարերի ընթացքում շատ տառապանքներ է կրել: Թող խաղաղությունը գերակայի բռնության նկատմամբ, սա ողջ Լեգա կուսակցության հույսն է: Մենք Հայաստանի կողքին ենք»:

Հակառակորդի կրակոցից մահացած Սոս Էլբակյանը Շիրակի Մարմաշեն համայնքից էր․ պատրաստվում էր հարսանիքի

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում քիչ առաջ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է, նա խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր որդին է։ Սոս Էլբակյանը 28 տարեկան է, պատրաստվում էր ամուսնանալ, հավանած աղջիկ ուներ։ Այս մասին մեզ ասաց նրա հարազատներից մեկը։ Նա պատմեց, որ Սոսն

Ահազանգեր են ստացվել վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ

2020 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ Լոռու մարզի Ուրասար համայնքներում վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են նշված համայնքներ, տեղում պարզել, որ արագիլներից 2-ը ձագեր են և բնից ընկնելով թևի վնասվածք են ստացել, 1-ը՝ հյուծված

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031