Օրվա լրահոսը

«Ղարաբաղցու և հայաստանցու տարանջատմամբ հայի արյո՞ւն են ուզում թափել». Արծվիկ Մինասյան

Արա Սահակյանն էլ է լսել «Նիկոլ Փաշինյանին վերացնելու» առաջարկ

Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելու ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը

Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառի շրջանից հայկական զորքերի դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը, այսօր ըստ ռուսաստանյան լրատվականների, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ հայկական կողմն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով և Ադրբեջանը համաձայնել է՝ հումանիտար նկատառումներից ելնելով, քանի որ Քելբաջարից Հայաստան տանող միակ ճանապարհի գերբեռնվածության պատճառով հնարավոր չէ գործընթացն

Արտասահմանից ժամանած բժիշկները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերադառնալ Հայաստան՝ տեղի բժիշկների հետ իրենց մասնագիտական փորձը կիսելու և աշխատելու․ ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։ Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։ Նախարարը շնորհակալություն

Ռուս խաղաղապահները՝ Դադիվանքում (ֆոտոշարք)

Նոյեմբերի 14-ին, ժամը 14։00-ից Դադիվանքի շրջակայքում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժերը։ Լուսանկարները՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆԻ

Արցախ վերադարձող քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են․ լրագրողն ահազանգում է

Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քիչ առաջ սկանդալային ահազանգ ենք ստացել։ Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն: Սկանդալային ահազանգի մանրամասները՝ շուտով:

Արթուր Թովմասյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի պատվիրակությանը

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր նստավայրում ընդունեց ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրիյ Շուվայկինի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ ԱՀ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց զինադադարից հետո երկրում ներքին կացության համապատկերում հումանիտար իրավիճակի, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների

Լևոն Տեր-Պետրոսյան․ Մենք դատապարտված ենք «հայի հետին խելք» առասպելից չձերբազատվելու ախտին․ Ilur.am

Ilur.am – Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի։ Դժբախտաբար վերջին պատուհասից հետո անգամ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց ուղեկցող արձագանքներն էլ ցույց են տալիս, որ մենք դատապարտված ենք «հայի հետին խելք» առասպելից չձերբազատվելու ախտին։

Սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք․ հայտարարություն

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Հարգելի՛ հայրենակիցներ Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Ակնհայտ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը ոչ միայն փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր ազգադավ նպատակները ավարտին հասցնելու գործողություններից, այլև, կիրառելով իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքները ոտնահարող, բռնապետական գործողություններ, ապօրինաբար մեկուսացնելով ընդդիմադիր քաղաքական և հանրային

Մեր զինվորը հաղթել է, ամեն ինչ ավարտված չէ, հերոսների երկիր է մեր ընդհանուր տունը՝ Հայաստան Աշխարհը․ Ամո Շարոյան

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երբեք թույլ մի տուր․․․ Որ քո մեջ «մեռնի» բարիությունն ու մարդկությունը, հայրենասիրությունն ու պարտքի անկեղծ զգացումը, ճկուն գործելու ունակությունը… Այս օրերին ցավոտ ապրումները, դժբախտաբար, դեռևս մեզ չեն լքելու։ Որը ստեղված իրավիճակում ինչ-որ տեղ տանելի է, բայց դառն իրականությունը երբեմն դժվար է

Փաշինյանի հրաժարականը կարող է բեկում մտցնել իրավիճակում. սահմանադրագետ

Ներպետական իրավունքի համատեքստում այս փաստաթուղթն առ ոչինչ է. Գոհար Մելոյան

Armenian Military portal-ի հրապարակած փաստաթղթերի վերծանումը եւ ՊՆ-ի պարզաբանումը

Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը

«Արցախն ունի տարաբնույթ և հատկապես հումանիտար խնդիրներ». Արմեն Սարգսյանը և Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի առաջնահերթությունների վերաբերյալ

Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած​ են ստորագրված եռակողմ հայտարարությամբ եւ դրա դրույթներով։

Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել. Լուսինե Սահակյան

Նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

21-րդ դար․ Արցախ․ ճանապարհ դեպի ո՞ւր (Ֆոտոշարք)

Դավիթ Թումասյանը երեկ՝ նոյեմբերի 14-ին Արցախում էր։ Նա սիրով մեզ տրամադրեց այնտեղ կատարած լուսանկարներից մի քանիսը։ Քարվաճառ ու Դադիվանք․ տխուր ու մռայլ իրավիճակ։ Քարվաճառից Երեւան գնացող ճանապարհին նույնիսկ խցանում էր։

Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով։ Տղերք, դուք գրաճանաչ մարդիկ եք, բարձրագույն կրթությամբ, համոզված եմ, որ կարդացել եք հրապարակված ողբերգական փաստաթուղթը։ Ձեր անելիքը չեք տեսնո՞ւմ։ Ախր ձեր մեջ մեծ թվով պատվախնդիր սպաներ կան, ովքեր իմ նման, ինձանից շատ

Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին վերջ տալու կամք և վճռականություն. Միքայել Արզումանյան

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը հայրենակիցներին Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք: Կատարվածն ուներ

Հերոս Ալեքսանդրը տան միակ զավակն էր, ունի 3 անչափահաս երեխա. նրա հայրը զոհվել էր 1993 թ. պատերազմում

Արցախա-ադրբեջանական պատերազմը վերստին ապացուցեց, որ հայ ժողովրդի արժանի զավակների համար հայրենասիրությունն ամեն ինչից վեր ու իրականությունից անդին հյուսված ոգեղենություն է: Այդ ոգու կրողները հանուն հայրենիքի գործեցին աներևակայելի սխրանքներ, որոնցով ոգեշնչվեցինք ու փշաքաղվելու աստիճան հպարտացանք, և որոնցով դեռ պիտի սերունդներ դաստիարակվեն… Ալեքսանդր Համլետի Սարգսյան. հերոսի անուն, որը դարձավ հայրենասիրության, արժանի զավակի անմահ խորհրդանիշ: 1993 թվականին Ալիկը

Վերջում չմոռանաք շնորհակալություն հայտնել ՌԴ ղեկավարությանը, որ գոնե մի բուռ Արցախն ու մեր հերոսական բանակի ստորաբաժանումները կանգուն պահեցին․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  Արցախը՝ թուրքերին, Կալանավայրը՝ ընդդիմացողներին, Live-երը՝ զոմբիներին։ Ահա և Նիկոլի իրական կարգախոսը։ Նկարի վրա պատկերված կարգախոսը հերթական հեքիաթն էր, որի վերաբերյալ հարցս ուղղում եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին։ Տիկնայք և պարոնայք պատգամավորներ, 2018թ. չարաբաստիկ իշխանափոխությունից անցել է արդեն ավելի քան երկու տարի։ Դու՛ք, որպես

Ինչո՞ւ էր լռում համաշխարհային հանրությունը

Մեզանում շատերը տարբեր երկրներին մեղադրում են, թե ինչու նրանք ժամանակին չեն միջամտում, երբ մեր դեմ հարձակում է տեղի ունենում: Բոլոր պետություններն առաջնորդվում են (համենայն դեպս, պետք է առաջնորդվեն) իրենց պետական շահով, և որևէ պետություն, իր շահը մի կողմ թողած, չի գա և, զուտ պատմական արդարության կամ այլ բարոյական նորմերից դրդված, չի լծվի արհավիրքից մեզ փրկելու

Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Դատարանն ազատ արձակեց Արթուր Դանիելյանին։ Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը երեկ բերման էր ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչների ուղերձը․ Աջակցեք, որպեսզի Ադրբեջանը անվնաս ու անխաթար կերպով պահպանի հայկական հուշարձանները

Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչները ուղերձ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Ուղերձում նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և շրջակա տարածքներում ստեղծված իրավիճակում, երբ, մանավանդ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ Ադրբեջանի Հանրապետության

Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր որակի, այլ մտահորիզոնի եւ ունակութիւնների բանակցող. ՀՅԴ Հիւսիսային եւ Հարաւային Իրանի Կենտր. կոմիտէների յայտարարութիւնը

Հայութիւնը միանշանակ մերժում է դաւաճանական այս փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան՝ մեծագոյն յանցանք հայ ժողովրդի նկատմամբ։

«Իշխանությունները վարկաբեկում են պատերազմի բովով անցած բոլոր գեներալներին, գնդապետներին». Սամվել Թադեւոսյան

Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին դատարանի մոտ սատարող մարդկանց թվում է Արցախյան գոյամարտի հերոսական դրվագները պատկերող «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը: «Իմ կադրերում, որոնք վավերագրեր են պատերազմի, բազում հերոսներ են ամրագրված, որոնց սխրանքով, զոհաբերությամբ կարողացանք պահել Արցախի ազատությունն ու Հայաստանը… Գնդապետ Աշոտ Մինասյանն ունի բացառիկ կենսագրություն, բայց հանկարծ ինչ-որ բանսարկության, անհասկանալի պատմությունների բերումով հայտնվել է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր խաղալու է Վրաստանի հետ

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի, որտեղ այսօր ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրում ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Մեր հավաքականի կազմում բացակայում են թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որին կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի հետ կապված) ֆուտբոլիստի առողջությունը չվտանգելու նպատակով «Ռոմայի» ղեկավարությունը թույլ չի տվել միանալ մեր ընտրանուն, ինչպես նաեւ կիսապաշտպաններ

Մենք գիտենք, որտեղ են ապրում ձեր երեխաները. Գերմանիայում Գորշ գայլերը սպառնում են հայերին

Թուրք մտավորական Թաներ Աքչամը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Գերմանիայում թուրք ազգայնականները տեղի հայերի փոստային հասցեներին ուղարկում են սպառնալիքներ պարունակող թռուցիկներ: Դրանցում մասնավորապես ասվում է. «Գորշ գայլերը կգտնեն ձեզ, դու՛ք, Հայաստանի պիղծ զավակներ, մենք կգտնենք ձեզ, և ձեր երեխաները կկանգնեն ձեր գերեզմանի կողքին, մինչև որ ընկնեն իրենց սեփական գերեզմանը: Մենք կանգնած ենք Ադրբեջանի մեր

Ես եւ իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձանցից, ովքեր սպառնում են մեզ եւ մեր երեխաներին սպանել․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այս օրերին ես եւ իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձանցից, ովքեր սպառնում են մեզ եւ մեր երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։ Քիչ առաջ

Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից. Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին` զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն

«Քիչ է մնացել, երբ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը կզիջի Նիկոլ Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան

Այսօր Հայաստանը, Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը ունեն մեկ խնդիր՝ օր առաջ պաշտոնից հեռացնել պետական դավաճանություն գործած Նիկոլ Փաշինյանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031