Օրվա լրահոսը
Wargonzo նախագիծը մեկնել է Արցախից միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են
Մենք @wargonzo նախագծում վերջ ենք դնում Արցախից մեզ դուրս հանելու մասին պատմությանը: 1. Մենք ռազմական թղթակիցներ ենք, մեր նախագիծն աշխատում է նախ առաջնագծում, ներքաղաքական իրադրությունն ու ինտրիգները մեզ չեն հետաքրքրում, դա մեր ուղղվածությունը չէ, եւ այդպիսի խաղերում մենք ներգրավված չենք: 2. Արամ Գաբրիելյանովը @Aramcaramba ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն
Չփորձե՛ք ասել, թե բանակը չի կռվել. դուք մեզ հարցրեք, ու մենք կպատմենք, թե ոնց էր վիրավոր զինվորը համոզում, որ շուտ հետ գնա դիրքեր, հասնի տղերքին․ բժիշկ
Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չփորձե՛ք ձեր կեղտոտ քաղաքական խաղերի համար շահարկել, առավել ևս նսեմացնել հայ զինվորին ու բանակը։ Չփորձե՛ք ասել, թե բանակը չի կռվել, զինվորը փախել է։ Իսկ դո՛ւք, դո՛ւք ո՞ւր էիք, որ փախնող զինվոր տեսաք, բա ինչի՞ չկանգնացրիք, ինչի՞ չհարցրիք, թե ո՞ւր ա փախնում։ Կռվում էր զինվորը, էն էլ
Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը». «Ալիք մեդիա»
Նոյեմբերի 10-ի երեկոյան, Քվեմո Քարթլիի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը»: «Ախալքալաքից էինք վերադառնում. արդեն մութն ընկնում էր, երբ հասանք Մառնեուլիի մոտ: Այդտեղ բազմաթիվ մարդիկ կային, հրավառություն էր, ինչ-որ բան էին նշում»,- պատմում է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ
Անչափ կարեւոր հաղթանակ Վրաստանի հավաքականի նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ տուրում արտագնա խաղում հանդիպեց Վրաստանի ընտրանու հետ եւ համառ ու դժվարին պայքարում հաղթեց 2:1 հաշվով՝ խմբում 8 միավորով բարձրանալով երկրորդ հորիզոնական: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Գեւորգ Ղազարյանը եւ Սարգիս Ադամյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արա Սահակյան․ «Չգիտեի՞ն, թե ինչպիսին էր մեր սպառազինությունը, ինչո՞ւ մեր երեխաներին տարան նահատակության»
«Հայրենիք» կուսակցության անդամն ասում է՝ մեր զինվորները կալաշնիկովով կռվում էին ԱԹՍ-ների դեմ, երբ երկնքից կրակ էր թափվում
Եթե Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին «վերացնելու» որոշում ունենար՝ նա կհայտարարի այդ մասին. Արման Մելիքյան
«Աշոտ Մինասյանը` Աշոտ Երկաթը, Հայաստանի նվիրյալն է, մարտիկ նվիրյալը եւ ինքը հայ զինվորի գերդաստան է դաստիարակել: Այս տեսանկյունից, որքան էլ որ Աշոտ Մինասյանը համաձայն չլինի այսօրվա իշխանության արտաքին եւ ներքին քաղաքական պահվածքի հետ, ես չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է որոշում կայացնել՝ բռնի իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման
Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։ Շեյխ
Մեր հասարակության գլխավոր անելիքներից մեկը պետք է լինի նաև քաղաքական դիսկուրսի վերականգնումը, որը մահացվեց 1997 թ․-ից հետո․ Արայիկ Մանուկյան
«ՀԱՅԵՐ» – Այլևս փաստ է, որ ստորագրված տխրահռչակ (գնահատականը՝ վարչապետի) փաստաթուղթը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական բարդագույն խնդիրների կծիկի առջև է կանգնեցրել արցախահայությանը, ողջ հայ ժողովրդին, վտանգել է Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, Արցախի գոյությունը: Պատասխանատո՞ւ են արդյոք Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունները, իշխող քաղաքական ուժերը: Այո: Պատասխանատու են և պատասխանատու են
«Հանուն Արցախի միտինգ անելու համար մեղադրանք առաջադրելը կարծում եմ հպարտություն է, մեկ էլ սովետի ժամանակ էր տենց մեղադրանք առաջադրվում Հայաստանում». Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը կարծում է՝ ամեն հանրահավաքի կանչելու են հարցաքննության:
Միակ ելքը տեսնում եմ կոալիցիոն, համերաշխության կառավարություն ձևավորելու մեջ, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերն էլ ներկայացված կլինեն․ Արեգ Միքայելյան
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Համարյա ամեն րոպե մտածում եմ այսօրվա իրավիճակից հնարավոր ելքերի մասին։ Ներկա իշխանությունները պաշտոնապես ընդունել են պարտությունը։ Երբևէ որևէ պարտված իշխանություն կամ առաջնորդ չի կարող շարունակել մնալ ղեկին, քանի որ դա կնշանակի պարտվողական քաղաքականության շարունակություն։ ՀԻՏԼԵՐԸ պարտվեց և ինքնասպան եղավ։ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ պարտվեցին առաջին համաշխարհայինում և իրենց
«Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումն աբսուրդ է, նրա տանը 2011-ին ծննդյան նվեր ստացած օրինական զենքն են գտել». փաստաբան
«Ձայնագրությունը մի հատ որ փորձեք առանձին լսեք՝ Վահրամ Բաղդասարյանի կապը, ինքն ընդհանրապես կապ չունի; Ինքը խոսում է հավաքների մասին: Եթե հավաքներ կազմակերպելը կամ մասնակցելը իշխանության յուրացում է կամ իշխանության ներկայացուցչի սպանություն նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու»:
Հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը․ ԱԳՆ
Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ: Այս առումով հատկապես աղաղակող
«Չեք անի 24 ժամ հետո, այդ մարդիկ պատգամավորների դռների վրա պիտի գրեն անասուն». Աղվան Վարդանյանի առաջարկը
«Ես շատ լավ եմ ճանաչում Աշոտին Մինասյանին եւ մյուսներին: Ուղղակի վերջին ստորությունն է նման քայլերի գնալը: Պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ: Ինչո՞ւ չի ուզում՝ վախկոտ է, սրա մասին բազմաթիվ ապացույցներ կան»:
Դադիվանքի զանգերը նորից տեղադրվեցին
Երեկ՝ նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Դադիվանքի հսկողությունն իրականացնելու են ռուսական խաղաղապահ ուժերը։ Վանական համալիրի զանգերը, որոնք հանվել էին Հայաստան տեղափոխելու նպատակով, կրկին տեղադրվել են։
«Արդարությունն այս փուլում հաղթեց». Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ԱԱԾ նախկին ղեկավարի ձերբակալման որոշումը
Մարգարիտա Սիմոնյանն ու Ռոման Բաբայանը կտրուկ հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցերը НТВ-ի եթերում վերաբերել են Արցախի Հանրապետությունում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակին: Ռոման Բաբայանը ցանկացել է իմանալ, թե արցախյան պատերազմի առաջին օրվանից Ռուսաստանը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ավելի հետաքրքիր առաջարկներ արե՞լ է: Լրագրողին հետաքրքիր է նաեւ, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվե՞լ է ռուսական կողմի այդ առաջարկներից: «ՌԴ-ն գործնականում
Արցախի նախագահ. «Այսօր ընդունել եմ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Այսօր ընդունել եմ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին: Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով
«Լսի՛ր, Նիկոլ, որեւէ մեկին ձեռք չի տալիս քեզ սպանել, էս շոուները վերջացրու… Նիկոլ, հիշո՞ւմ ես ժամանակին քո աչքերի մեջ նայեցի, ինչ ասեցի՝ դու ով ես, ինչ երեւույթ ես». Սայաթ Շիրինյան
«Հոգեվարքի մեջ գտնվող իշխանություններն ամեն ինչ փորձում են անել: Բաժանեցին սեւերի ու սպիտակնրի, կռվողների ու չկռվողների, դասալիքների: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր փառապանծ բանակն ու կամավորները մինչեւ վերջ անձնուրաց պայքարել են, բայց թիկունքում դավադիր ուժ ենք ունեցել: Այդ դավադիր ուժը ոչ ավել, ոչ պակաս մեր իշխանություններն են եղել: Չեն կարողացել կազմակերպել: Բանակի համար
Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունները մոնտաժված են. Լուսինե Սահակյան
Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին Խաչիկ Գալստյանին․ Արսեն Բաբայանին
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին: Այս ձերբակալություններով դավաճան իշխանությունը փորձում է լռեցնել ազատ խոսքը: Խաչիկ Գալստյանը նույնպես ելույթ էր ունեցել դատարանի բակում: Ոստիկանությունը գործում է մարդագողի հոգեբանությամբ, թաքնվում է մի ծառի տակ, մինչև
Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղի դպրոցի ուսուցիչը փորձում էր փրկել դպրոցում առկա բոլոր իրերը
Աշակերտներն էլ գյուղը լքելուց առաջ կոտրել էին դպրոցի պատուհանները՝ մտածելով, որ չեն ուզում թշնամուն հանձնել իրենց սիրելի դպրոցը։
Շարունակվում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները․ ԱՀ ԱԻՊԾ
Արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները: ԱԻ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ: Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի
«Նոյեմբերի 10-ը պետք է նշվի որպես ամոթի, խայտառակության օր». Բագրատ սրբազանը կոչ է անում վերացնել ատելության մթնոլորտը
Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե մենք հաղթել ենք, նրանք սուտ են խոսում: Նրանք ստախոս են եւ ավելի են խորացնում մեղքը: Մենք պարտվել ենք
«Մեղրիի մասին խոսք չի եղել, բայց որ Շուշին Ալիեւի համար գերխնդիր է, տեղյակ ենք եղել, բայց մեզ չի ասվել, որ հենց հիմա գնում է դա ստորագրելու». Նարինե Դիլբարյան
Նարինե Դիլբարյանը պնդում է, որ ե՛ւ Սուրեն Սահակյանը, ե՛ւ Իշխան Սաղաթելյանը, ե՛ւ Էդուարդ Շարմազանովը վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացվել են, որ Շուշին Ալիեւի համար գերխնդիր է
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության խնդիրներին․ ԱԳՆ
Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկման առանցքում էին նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր, ներառյալ՝ ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման և իրենց մանդատի արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք
Վաղն ընդդիմությունը ճանապարհային քարտեզ կհրապարակի. Իշխան Սաղաթելյան
Վաղը կայանալիք հանրահավաքում ընդդիմադիր ուժերը կներկայացնեն ճանապարհային քարտեզ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Այս մասին այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ, որտեղ տեղի էր ունենում ընդդիմադիր գործիչների ձերբակալության իրավաչափության հարցերի քննարկումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը: «Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք մեր երկիրը փոսից դուրս բերում: Այս իրավիճակում
Ոստիկանության պարզաբանումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների դիմումի կապակցությամբ
Այսօր համացանցում և լրատվամիջոցներով տարածում գտավ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների դիմումը՝ ուղղված ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Դիմումի կապակցությամբ պարզաբանում ենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման
«Մեր հողերը եւ մեր սրբութիւնները ամէն բանէ վե՛ր». Արամ Ա. Կաթողիկոս
Մեր ժողովուրդի դարաւոր պատմութեան ընթացքին վճռադրոշմ պահեր կրցած ենք դիմագրաւել՝ ամուր հաւատքով ու կամքով եւ հեռատես մօտեցումով։ Ներկայ պահը մեր ազգի ու հայրենիքի ժամանակակից պատմութեան մէջ աւելի քան ճակատագրական է։ Մեր քաջ բանակը հերոսաբար դիմադրեց արդիական զէնքերով օժտուած ազերիական, թրքական եւ ահաբեկչական հսկայ բանակին։ Յարգա՜նք ու պատիւ մեր նահատակներուն, եւ հայրենիքին համար արիւն թափելու պատրաստ
2016 թ․-ին կիրառված Harop և 2020 թ․-ին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա․ պարզաբանում
Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։ Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ
Այսօր է տրվելու ամոթալի, չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ. Ռուբեն Վարդազարյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կոչը դատավորներին Հարգելի գործընկերներ, Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն: Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց


















































