Օրվա լրահոսը

Ունենք ընդամենը նախագիծ՝ դեռ չհաստատված, անպարտադիր օրինակներ՝ կրկին չհաստատված, և մի բաժակ ջրում փոթորիկ. Արմեն Հայաստանցի

Արմեն Հայաստանցին (Օհանյան) ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի բոլոր և չատելի ոմանք, Թումանյանը «Մի կաթիլ մեղրով» բանաձևել է էս տխուր զավեշտը, գործս հեշտացրել, ուրեմն միայն կպարզաբանեմ․ «Գրականություն» առարկայի չափորոշիչների նախագծում բերված են թեմատիկ դասաժամերի հետ առնչվող տեքստերի օրինակելի նմուշներ (ասենք, 12-րդ դասարանում «միջտեքստայնություն» թեմայի առնչությամբ բերվող օրինակներից մեկն էլ իմ «Կիկոսի վերադարձն» է, որով

Վրաստանից Հայաստան սերբական զենքի փոխադրումների շուրջ. «Ամերիկայի Ձայն»

Վրաստանի արտգործնախարարությունն «ապատեղեկատվություն» է անվանում ադրբեջանական այն լուրերը, որոնց համաձայն Վրաստանի տարածքն օգտագործվել է դեպի Հայաստան զենքի առաքումների համար: Ըստ Թբիլիսիի, դրանց նպատակը «երկու գործընկերների միջեւ արհեստական եղանակով խնդիրներ առաջ բերելն է»: Ըստ նախարարության հայտարարության, ադրբեջանական հրապարակումներն ունեն անճշտություններ, դրանցում առկա փաստերը չեն ներկայացվում օբյեկտիվ եղանակով, «ապակողմնորոշում են հասարակությանը եւ ունեն վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վրա

«Պարոն Ամիրյանը պետք է որ հնարավորություն ունենար իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին: Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ»

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց. 1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական

Քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ (լուսանկարներ)

Հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ: Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող

Ժամանակակից որևէ հայ գրող, համոզված եմ, դեմ կլինի, որպեսզի իրեն «դասավանդեն» նրանց փոխարեն, ումից որ ինքը սկիզբ է առել. Դավիթ Մաթեւոսյան

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համոզված եմ խնդիրը հայ գրականության դասավանդման նախկին մեթոդի բազմավաստակ թերացումները հաղթահարելու հավակնությունը ցուցադրական, մակերեսային, հայտարարագրային ձևերով փոխարինելու մեջ է. այլապես մեկ կիսամյակ ԷՊՈՍԸ դասավանդելու հրաշքը չէր համադրվի միջնադարի գրականության չքվելու հետ, Կաֆկայի «Կերպարանափոխությունը»` անկենսագիր (երբ մարդկանց կենսագրությունն ու ժամանակը չի պատմվում, այդպես հասկացա) գրողների

2020թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել շուրջ 1 153,9 մլն խ.մ բնական գազ

2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 153,9 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 056,1 մլն խ.մ դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 079,1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 002,2 մլն խ.մ դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրները

Հանդիպում զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Գասպարյանը Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին հանդիպել են զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրներին եւ Կառավարության կողմից տնտեսական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք

«Գագիկ Ծառուկյանը որեւէ կառավարչական լիազորություն չի իրականացրել». Էմին Խաչատրյան

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը սա համարում է ԲՀԿ նախագահի դեմ սկսված քաղաքական հետապնդումների շարունակություն

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է դիմորդների եւ նրանց ծնողների հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է  ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար եւ վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով

Մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական  Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություն­ներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ և փոխանցել իր լավագույն մաղթանքները: Ջերմ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական

«Սերգեյ Բագրատյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավորների կամ ղեկավարի միջև որևէ խնդիր չի եղել». Նաիրա Զոհրաբյան

Տիկին Զոհրաբյանը չի մեկնաբանում խոսակցությունները, որ  Սերգեյ Բագրատյանի վրա ճնշումներ կան՝ կապված իր մարզպետ աշխատած ժամանակաշրջանում ինչ-ինչ քրեական գործերի հետ – Տիկին Զոհրաբյան, այսօր ԱԺ նախագահին է դիմել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ տեղեկացրել, որ դուրս է գալիս խմբակցությունից: Այս կապակցությամբ որևէ պարզաբանում կտա՞ք. արդյո՞ք եղել է որևէ խնդրի խմբակցության անդամներից որևէ մեկի և

Կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը

Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութի շրջան Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանում էր: Երկրի ղեկավարը հետևել է Ծակուռի-Ակնաղբյուր 7 համայնքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որոնց կհաջորդի ասֆալտապատումը: Հանրապետության նախագահը Ծակուռի համայնքում ծանոթացել է նաև բարեգործական միջոցներով և պետական օժանդակությամբ օրերս շահագործման

Ընդունելությունը սկսվել է մայիսի 25-ին, բայց նոր կարգն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին

ԿԳՄՍ նախարարությունում կարծում են, որ խախտում չեն արել

Ամերիաբանկ․լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի

Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն  բանկը Հայաստանում։ ԱՊՀ և Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը և կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես Փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է

ՀՀ-ի ունեցած «Իսկանդե՞րն» է ավելի հզոր, թե՞ Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական LORA հրթիռները. Կարեն Վրթանեսյանի պարզաբանումները

Ըստ հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողի, եթե Ադրբեջանն ունենար թեկուզ իսրայելական զենքի հաշվին ինչ-որ որոշիչ առավելություն, նա մեկ վայրկյան չէր սպասի ակտիվ գործողությունների դիմելու համար»:

Արդեն ձևավորվել է ՀՀ պարետի որոշումներին հետևելու սովորություն. Գյումրիում և Արթիկում ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների աշխատանքը

Դրանցից մեկի՝ «Օլ այզ օն մի» հուկա-սրճարանի, գործունությունը դադարեցվել է 72 ժամով. այստեղ չեն պահպանել նարգիլե օգտագործելու վերաբերյալ սահմանված արգելքը

Առինջ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գագիկ Սարգսյանը Առինջ համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

«Ոչ մշակութային, ոչ կոռեկտ, հայհոյախառը խոսքը կարծես թե լեգիտիմացվել է». Մայր Աթոռի դիվանապետ եպիսկոպոս Խաչատրյան

Եկեղեցին չի կարող գոյատեւել, «եկեղեցին՝ եկեղեցականների համար» կարգախոսը անհասկանալի, անտրամաբանական եւ գոյություն չունեցող կարգախոս է, այնպես, ինչպես փորձ է արվում դա ներկայացնել»:

Կամաարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում

Նման գործընթացը չի կարող համարվել հակաիրավական, այն դեպքում, երբ «բռնակցում» եզրույթը ավելի շատ իրավական է, իսկ, իրականում, տեղի ունեցածը «պատմական արդարության վերականգնում»:

Գերմանիայից ժամանած թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր

Դեսպանն ընդգծել է, որ թիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիա է վերադառնում մասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:

Դատապարտյալն ածելիով վնասվածք է պատճառել «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին. հարուցվել է քրեական գործ

սահմանված կարգով, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ բացել են խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով անսպասելիորեն վնասվածք է պատճառել ՔԿ հիմնարկի աշխատակիցներից մեկի ձախ թիակի հետին հատվածին: Մյուս աշխատակիցը, վնասազերծելու նպատակով, փորձել է վերցնել ածելին, սակայն դատապարտյալը նույն ածելիով վնասվածքներ է պատճառել նաև նրա դեմքի և պարանոցի հատվածներում:

Հայաստանը մեծ անելիքներ ունի պարսկալեզու ԶԼՄ-ներում իր տեսակետները հասանելի ու արտացոլված դարձնելու ուղղությամբ. Էմմա Բեգիջանյան

Հակաիրանականությունը, թերևս, միակ բնագավառն է, որտեղ Ադրբեջանում մշտապես առկա է խոսքի լիակատար ազատություն։

Ումի՞ց խլեցին 2020 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը

Եթե նա լավագույնը չէր, ապա առնվազն լավագույններից մեկն էր ֆուտբոլային աշխարհում:

Ավելի քան 150 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի նոր նվաճումը

2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է շուրջ 154 միլիարդ ՀՀ դրամի։ Նշված միջոցներից շուրջ 126 միլիարդը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 միլիարդը գոյացել է  միջոցների կառավարման արդյունքում։   «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ

Սեյրան Գրիգորյան. Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա

Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո առանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների միանգամից ասում եմ․ դա ապուշություն է։ Այն աստիճանի անհեթեթություն, որ նախագիծը կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության։

Կորոնավիրուսային համավարակը երեխայի խնամքին առնչվող ճգնաժամն է՛լ ավելի է խորացնում. ՅՈՒՆԻՍԵՖ

Համավարակի պատճառով առաջին դասարան գնալ պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031