Լրահոս
Օրվա լրահոսը

Կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը

Հուլիս 23,2020 18:35

Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութի շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանում էր:

Երկրի ղեկավարը հետևել է Ծակուռի-Ակնաղբյուր 7 համայնքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որոնց կհաջորդի ասֆալտապատումը:

Հանրապետության նախագահը Ծակուռի համայնքում ծանոթացել է նաև բարեգործական միջոցներով և պետական օժանդակությամբ օրերս շահագործման հանձնված խմելու ջրի ներքին ցանցի աշխատանքին, ինչպես նաև այցելել գյուղի 11-րդ դարի եկեղեցի, որը ևս վերականգնվում է բարերարի կողմից:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է ենթաշրջանի Մարիամաձոր համայնքում, որտեղ պետական ֆինանսավորմամբ խմելու ջրի ապահովման նպատակով  իրականացվում են նոր ջրագծի կառուցման և ներհամայնքային ճանապարհների սալապատման և բարեկարգման աշխատանքներ:

Ուխտաձորում ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է իրականցվող ծրագրերն ու առկա խնդիրները: Նախագահը ընդգծել է առկա հնարավորությունների չօգտագործման անթույլատրելիությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոռոգման ջրով ապահովվածության պայմաններում դաշտերն անմշակ թողնելու փաստը: Նա պահանջել է համայնքների ղեկավարներից շտապ միջոցներ ձեռնարկել բացը վերացնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Ստեփանակերտ-Կարմիր շուկա մայրուղու վերանորոգման աշխատանքներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031