Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է դիմորդների եւ նրանց ծնողների հետ

Հուլիս 23,2020 19:20

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ:

Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է  ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար եւ վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով ընդունվելու որոշումը մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների: Նրանք առաջարկել են քննարկել բուհերի համապատասխան ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնելու խնդիրը ինչպես նաեւ դիտարկել երկրորդ կամ երրորդ հայտով հայտարարագրված մասնագիտությունների մրցույթին մասնակցելուն վերաբերող  հարցերը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունն այս օրերին բազմաթիվ նամակներ եւ դիմումներ է  ստանում:  Ըստ նրա՝ առկա է մի իրավիճակ, երբ քննության արդյունքում բարձր միավոր ստացած դիմորդը չի կարողանում իր ընտրած մասնագիտությամբ ուսանողի կարգավիճակ ստանալ:  Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ կարելի է գտնել հարցի լուծման իրավական տարբերակներ: Նա ներկաներին է փոխանցել խմբակցության փորձագետների եւ իրավաբանների կողմից պատրաստված եզրակացությունը: Վահե Էնֆիաջյանն առաջարկել է ուսումնասիրել փաստաթուղթը եւ համատեղ քայլեր ձեռնարկել հարցի լուծման  ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ դիմել է  ԿԳՄՍ նախարարին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031