Օրվա լրահոսը
Գերմանիան պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար. Էդմոն Մարուքյանը դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահին
«Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում մանկապարտեզները և հիվանդանոցները»
Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը. «Sabq» թերթի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիային
Ներկայիս թուրքական դիրքորոշումը դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես Հայաստանի հետ հակամարտության միջոցով Ադրբեջանի վրա ազդեցության մեծացման փորձ
Ստյոպա Սաֆարյան․ Ռուսաստանում նրանք, ովքեր նախկինում փողոց դուրս չէին գալիս, ակամայից ստիպված միացան այդ գործընթացին
«Երբ տեսան, որ հայերը առանց իրենց լուծում է իր խնդիրները»
«Կը մտածէ՞ք զինուոր առաքել Ատրպէյճան». Փայլանի հարցադրումները Թուրքիայի արտգործնախարարին
Թուրքիա եթէ ցեղի մը չի պատկանիր՝ ինչո՞ւ արտաքին քաղաքականութիւնը ցեղապաշտական նկատումներով կը վարէք։
«Արցախ, հուպ տուր». Փարիզում հարյուրավոր հայեր լայնածավալ ցույցեր են սկսել Ադրբեջանի դեսպանատան մոտ
Մուրադ Փափազյանի խոսքով՝ «Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը հայտարարեց, որ մենք բոլորս միասին պատրաստ ենք դիմագրավելու Ադրբեջանի հարձակումներին: Ադրբեջանը, նույնիսկ եթե իսկապես ավելի զինված է, եթե իսկապես բանակի բյուջեն Հայաստանի բյուջեից ավելի բարձր է, պաշտպան մը կա, որ չունի: Ադրբեջանի պետությունը եւ ժողովուրդը չունի մեր ուժը, այն ուժը, որ ունեն մեր զինվորները Արցախի եւ Հայաստանի: Շարունակելու ենք մեր պայքարը, լինելու ենք հայ ժողովրդի կողքին, լինելու ենք միասնական»:
Դպրոցի մեկ մասնաշենքը գրեթե պատրաստ է շահագործման՝ որպես մանկապարտեզ. 116.5 միլիոն դրամի ներդրում Երասխում
Մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման այս տարվա օգոստոսին և իր դռները կբացի 50 երեխայի առջև:
Մոր սպանության կասկածանքով ձերբակալված Լոռու մարզի բնակիչը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում. ՔԿ
2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ: Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր: Նախնական տվյալներով՝
Նիկոլ Փաշինյան. «Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով»
Նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպում
Բաքուն Բելգրադից բացատրություն է պահանջում՝ Սերբիայից Հայաստան զենքի մատակարարման լուրերի ֆոնին
Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը կանչվել է ԱԳՆ՝ Սերբիայի կողմից Հայաստանին ականանետներ մատակարարելու մասին լուրերի ֆոնին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը, դիվանագետը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալֆովի հետ: «Խալաֆովը Վեյնովիչին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հավաստի տվյալներ ունի այն մասին, որ Սերբիան Հայաստանին մատակարարել է մեծ քանակությամբ ականանետներ և տարբեր
Վահան Մովսիսյանը, գուցե ընթացակարգերի չիմացության պատճառով, ապատեղեկատվության տարածման առիթ է տվել. ՀՊՏՀ պրոռեկտոր
Ի՞նչ նպատակով էր պարոն Մովսիսյանն ընդհանուր մեյլինգում քննարկում ռեկտորի հավակնորդներից մեկի գործունեությունը և չճշտված լուրեր տարածում վերջինիս անձնական կյանքի կամ հովանավորվելու վերաբերյալ, հատկապես, որ ՀՔԾ-ն այդ ամենի առնչությամբ քննություն էր իրականացրել և մերժել էր քրեական գործի հարուցումը։ Նպատակը հավակնորդներից մեկին սևացնելն էր, թե՞ այլ նպատակ էր հետապնդվում։
Ապամոնտաժվել են առանց իրավական հիմքի տեղադրված կրպակներ. Հայկ Մարության
Մեր մասնագետները վերջերս պարզեցին, որ դրանք տեղադրվել են առանց իրավական հիմքի։
«Նրանք քանդում են, մենք կառուցում ենք». «Հայաստան» համահայկական հիմնադրամը սահմանամերձ համայնքների հզորացման դրամահավաք սկսել
Հիմա ավելի քան երբևէ, այս աջակցությունն անհրաժեշտ է, ինչը կօգնի հզորացնել Տավուշի սահմանային բնակավայրերի ռեսուրսները և կայունացնել համայնքները, ամուր պահել հայրենի հողն ու ջուրը, և, ի վերջո, ապահովել սահմանների անվտանգությունը։
1000 խոշոր հարկատուների ցանկում որ տեղերում են հայտնվել «Յուքոմ»-ը, «Գրանդ Տոբակո»-ն, Սամվել Ալեքսանյանի «Ալեքս էնդ հոլդինգ»-ը
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վճարած հարկերը 18 միլիարդով պակասել են:
Banak.info-ն հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը
Banak.info ռազմական մասանգիտացված կայքի ձեռքի տակ է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը:
Մոտ 20 օր է, ինչ ոչ մի դատապարտյալի չեն տանում դատարան
Դատապարտյալը կամ պիտի դիմում գրի նիստն անցկացնել առանց իր ներկայության կամ հետաձգել նիստը:
Վիրահայերը Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին. «Ալիք Մեդիա»
«Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»
«Ձեզ ի՞նչ է թվում, Երեւանն իր շահերը չի՞ իմանում». Թեւան Պողոսյանը՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին
Մարգարիտա Սիմոնյանի ծանոթների կողմից արձագանքներ եղան, որոնք բավարար էին եւ կարիք չկար, որ յուրաքանչյուրն իր կարծիքը արտահայտեր
Կատալոնացի գրող. «Շատ եմ մտածում Հայաստանի մասին»
Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի և կդադարեն բռնությունն ու սպառնալիքները: Գրկում եմ իմ հայ ընկերներին:
Փաշինյանի այսօրվա շրջապատն իրենից քաղաքական «մանկապարտեզ» է ներկայացնում. Երվանդ Բոզոյան
Իսկ եթե հայ-ռուսական հարաբերություններում այս անվստահության իրավիճակն երկարի, ապա կարող ենք հաստատ պնդել, որ այս ամենը կավարտվի 1920 թվականի պատմության կրկնությամբ՝ դրանից բխող համազգային աղետալի հետևանքներով:
«Տեղեկատվության ազատության մասին օրենքը 16 տարի փոփոխության չի ենթարկվել. կան մի շարք խնդիրներ». Գենյա Պետրոսյան
Ըստ Տաթևիկ Խաչատրյանի՝ տեղեկատվության ազատության ոլորտի ազատականությունը կարևորագույն նշանակություն ունի նաև անցումային արդարադատության կոնցեպտի առումով:
Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի. Պեսկով
Նա նաև նշել է, որ ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ Մոսկվայում բնակվում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ, որոնք ունեն ռուսական անձնագրեր և բոլորն էլ «հանրության հարգարժան անդամներ են»:
Առանց ցանկության, առանց կամքի ուժի, առանց կրթության և աշխատանքի հնարավոր չէ հաղթահարել աղքատությունը. Աննա Հակոբյան
«Հիմնադրամը երկու տարի շարունակ հետևողականորեն փորձել է լուծել չափահաս անդամների զբաղվածության հարցը, սակայն նրանք հրաժարվել են»
Արթուր Թովմասյանը և Արարատ Միրզոյանն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը
Քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ
Կտրուկ աճել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերությունների թիվը
Փոխանցվել է շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal-ի միջոցով` 20%-ը, բանկային փոխացնման միջոցով՝ 38%-ը
Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը. Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը. Աշոտյան
Չմիավորված պետությունների շարժման անդամ 120 պետություններից մի քանիսի հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ՝ Իրան, Լիբանան, Հնդկաստան, Բելառուս, Եգիպտոս: Արդյոք տարվե՞լ է աշխատանք իրենց հետ՝ կանխելու նման միակողմանի հայտարարությունները:
Փոխհրաձգությամբ է ավարտվել «Դաչա 56 էկո» ռեստորանային համալիրում տնօրենի, նրա ընկերների և գյուղի բնակիչների միջև վիճաբանությունը. հարուցվել է քրեական գործ
Ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ՝ վնասելով ռեստորանային համալիրի պատուհանը, ռեստորանի մոտ գտնվող ավտոմեքենաները, աշխատակիցների և հաճախորդների, հարևանությամբ բնակվող անձանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելով, ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը խաթարելով:
Հայաստանի հավաքականը լրիվ կազմով մասնակցում է շախմատի առցանց համաշխարհային օլիմպիադային
Հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը ՖԻԴԵ-ն առաջին անգամ կազմակերպում է շախմատի առցանց օլիմպիադա, որին մասնակցելու հայտ ներկայացրել աշխարհի 163 երկիր: 216 հոգի կրում է գրոսմայստերի կոչում, 54-ը՝ կանանց գրոսմայստերի, 192-ը՝ միջազգային վարպետի, 102-ը՝ կանանց միջազգային վարպետի: Թիմերը բաղկացած են վեց հիմնական եւ վեց պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2-ական տղամարդ եւ կին, մինչեւ 20
Վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ. խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ-ի կայքում
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը` «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
ՄԻՊ-ն արձանագրում է, որ կարևոր է հակաճգնաժամային միջոցառումների հասցեականությունը. 794 դիմում-բողոք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների առնչությամբ
Իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:


















































