Օրվա լրահոսը
105 զոհ, 13 զրահատեխնիկա․ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հակառակորդի կորուստների վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակվել․ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով պաստառներ
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: Մասնավորապես ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակցված է Արցախի դրոշը՝ կոչով․ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:շ ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին
Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձի մաղթանքը՝ թող որ կրկին լսենք հաղթանակի բաղձալի լուրը․ ԵԿՄ
Դարերից եկած մի ավանդույթ կա, մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չեն որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, բարեգործական եւ այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով են որոշում: Եթե փորձենք հաշվել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի տարիքը, սխալ կլինի, քանզի նա դեռ շարունակում է իր հայրենանվեր, ազգապաշտպան բարի գործունեությունը: Հայ ժողովրդի նվիրյալ զավակը 1988-ից՝
Ի՞նչ են քննարկել ԲՀԿ-ականները գիշերվա հավաքում
«Մենք կարող ենք օրվա մեջ մի քանի անգամ հավաքվել եւ այդտեղ որեւէ ինտրիգ փնտրել պետք չէ». Նաիրա Զոհրաբյան
Դիմել բարեկամ պետություններին՝ խնդրելով օգնել համավարակի հետ կապված հումանիտար այս ճգնաժամը հաղթահարելու հարցում․ Արշակ Սադոյան
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի դիմումը ՀՀ Վարչապետին, Հանրապետության և Ազգային ժողովի նախագահներին Նախ ուզում եմ դիմել Ձեզ առաջարկով, որ Ձեր հրապարակային ելույթներում ավելի հանգամանորեն անդրադառնաք հետևյալ խնդրին` նշեք այն, որ չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս դիմել էին բոլոր երկրներին կոչով` կորոնավիրուսի դեմ մղվող համընդհանուր այս պայքարի ժամանակ զերծ մնալ բախումներից, կոնֆլիկտներից, սակայն դրան հակառակ
«Դուք մտքերիս աշխարհում» գիրքը կունենա շարունակություն պատերազմին մասնակից մեր արվեստագետների ներկայությամբ
«Առավոտի» հյուրը դաշնակահարուհի, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, մշակութաբան Թամար Հովհաննիսյանն է։ Մի առիթով անվանի գրող Լեւոն Անանյանը հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Թամար Հովհաննիսյանն իր մեջ խտացնում է մեր ստեղծագործ մտավորականության այն տեսակը (ավաղ, արդեն նոսրացող), որն առանց ավելորդ աղմուկի, առանց պարտադրող ինքնագովազդի իրականացնում է ի վերուստ սահմանված իր կոչումն ու առաքելությունը։ Առավել եւս, երբ այդ առաքելության
Նոյեմբերի 7-ին կուտակված ֆինանսական հանգանակությունները
Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում ինֆոգրաֆիկա է հրապարակել․ Համայն հայությունը շարունակում է իր ֆինանսական օժանդակությունը Արցախին։ Նոյեմբերի 7-ին կուտակված ֆինանսական հանգանակություններն ունեն հետևյալ պատկերը։
Զինվորականներն Ալիևին են խաբում, Ալիևը՝ իր ժողովրդին ու միջազգային հանրությանը․ «Փաստ»
Արցախում շարունակվող պատերազմին զուգահեռ ընթանում է նաև տեղեկատվական և քարոզչական պատերազմ, որը շատ հաճախ սուր դրսևորումներ է ունենում։ Սակայն բավական ուշագրավ է, որ ադրբեջանական կողմի քարոզչությունն անցնում է բոլոր ընդունված սահմանները։ Այն ոչ միայն աչքի է ընկնում բացահայտ հայատյացությամբ, այլև հիմնված է աղաղակող ստի և կեղծիքի վրա։ Տարիներ շարունակ արհեստածին պետությունում չեղած տեղից փորձել են
Պատերազմ (էսսե)
Հիմա հասկանալի էին պառավների յոթ հարկանի անեծքները, հասկանալի էին խաղաղություն կարևորող բոլոր այն կենացները, որ պարտադիր հնչում էին հացառատ սեղանների վրա, և տղամարդն էր արտասվում անգամ, և մայրերն իրենց երեխաներին գրկելու ցանկությամբ էին համակվում:
Զորամասում ծաղիկ էր աճեցնում, որ ծառայությունն ավարտելուց հետո տուն բերի՝ մայրիկի համար. ծաղիկը ավելի շուտ հասավ
Մարտական այնպիսի ոգի ուներ, կարծես թե ամբողջ կյանքը պատերազմում էր անցել: Երբ հասել են Ջաբրայիլ, դիրքեր պետք է բարձրանային, հարցրել են՝ ով կգնա, Արտյոմն առաջինն է մեքենա բարձրացել: Ասել է՝ հանգիստ եղեք, գնում եմ Ալիեւի վարսավիրը մազերս կտրի, հետ գամ»,- Aravot.am-ին պատմեց Արտյոմի հորաքրոջ աղջիկը՝ Ալվարդը:
Սենոր Հասրաթյան. Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը
Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված:
Յասամանը նոյեմբերին ծաղկել է. արտառոց երեւույթը բնապահպանները պայմանավորում են շրջակա միջավայրի վրա պատերազմի հետեւանքներով
Յասամանի ծառի տակ եկ նստենք հաղթանակած․ օրվա կադր
5339 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք․ ԱՆ
Նոյեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5339 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք: Ունենք 1476 առողջացած և 27 մահվան դեպք։
Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության
Ժամանակավորապես դադարեցվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատանքը
Կազմակերպության ղեկավարի որոշումը պայմանավորված է աշխատակիցների մոտ առկա COVID-19 համավարակով։
Ավտոճանապարհներին տիրող վիճակը յուրօրինակ ներքին ճակատ է՝ կորոնավիրուսից հետո․ «Փաստ»
Նախօրեին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի պատճառով զոհվեց 4 մարդ, ստիպում է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել այն վիճակին, ինչ կատարվում է մեր ճանապարհներին: Ամենաթռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ ավտոճանապարհներին տիրող վիճակը յուրօրինակ ներքին ճակատ է՝ կորոնավիրուսից հետո: «Փաստ» թերթի լրագրողը երեկ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է յոթ
Գեներալ Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել․ Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները:
Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը
Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի
Հայաստանում էլեկտրաէներգիայի համակարգն ունի խորքային մոդեռնիզացման կարիք․ «Ժամանակ»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։ – Պարոն Դավթյան, ատոմակայանը վերանորոգման նպատակով 140 օրով կանգ է առնելու։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ։ Մասնավորապես, դա որքանո՞վ կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ – ԱԷԿ-ի կանգը պայմանավորված է իրականացվող վերանորոգման աշխատանքներով, որոնք 2021 թ.-ին իրենց ծավալնելով աննախադեպ են լինելու: Դրված
Բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության․ ԱՀ ԱԻՊԾ
Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Սա Մուհամմադ ալ-Ջասիմն է՝ էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» հորջորջվող ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատերազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։ Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ»
Պետությունը պետք է տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերի, թե որ երկրներից կարելի է ապրանքներ ներմուծել, փոխարինել թուրքական ապրանքները․ «Ժամանակ»
Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով, արգելված է: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Նա նշել է, որ հայ տնտեսվարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրելու նաև
Երեւանի քաղաքապետարանին տրվելիք բյուջեն կրճատվել է․ «Ժողովուրդ»
Երեւան քաղաքի արտաքին լուսավորության համար 2021թ. բյուջեի նախագծով նախատեսված է 2 միլիարդ դրամ, փողոցների նորոգման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թվականի բյուջով նախատեսվածի հետ համեմատած, իսկ, ահա, Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 833 միլիոն դրամ։ Երեկ այս տվյալները խորհրդարանում ներկայացրեց Երեւանի քաղաքապետի նորընտիր տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է
Անհեթեթ բանավեճի նոր առիթը
Երբ ասվում է, որ մեզ՝ հայերիս, այժմ միասնություն եւ համերաշխություն է պետք, մեր քաղաքացիների մեծ մասը դրա հետ համաձայն է: Բայց նրանք, ովքեր համաձայն են, սովորաբար լռում են: Արտահայտվում են, ըստ էության, չհամաձայնողները: Նրանք ասում են՝ «այո, բայց…»: Այդ «բայց»-ին հետեւում է երկու տեսակի վերապահում. «նախկին»-ականները խոսում են «ապաշնորհ կառավարման» եւ «պարգեւավճարների» մասին, «ներկա»-ականների թեման
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի ԱԹՍ են խոցել
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է. «Ժողովուրդ»
Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են: Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբեր ամսին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել էշ: Իսկ,
Ռիսկի խմբում գտնվողներից միայն 3 տոկոսն է հանրապետությունում ստացել գրիպի դեմ պատվաստում․ «Հայկական ժամանակ»
«Երբ պատերազմ է, բոլորիս ուշադրությունը դեպի ռազմաճակատն է, սակայն սեզոնային գրիպն ու սուր շնչառական այլ վարակները պատերազմին չեն նայում։ Վիրուսները չեն նայում սահմաններին, հարուստ ու աղքատի։ Գրոհում են, եւ իրավիճակն ավելի է բարդանում»։ Սրանք ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքերն են։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ֆոնին ակտիվացել են
Չորսով խոցել են 6 «փիքափ». ՊՆ խոսնակը լուսանկար է հրապարակել
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Չորսով խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»։ Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի
Սիրիացի վարձկան․ «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ․ իրավիճակը սարսափելի է»․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին, հայտնել է ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը “Россия сегодня”-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: «Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի գործընկերներից»,-ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել
Քաղաքագետ․ Վարձկանների մի մասը կարող են մուտք գործել Ռուսաստան․ «Հայկական ժամանակ»
Ռուսաստանը սկսել է հասկանալ Ադրբեջանում ահաբեկիչ վարձկանների տեղակայման վտանգը, մտահոգված է այդ փաստով, եւ հույս կա, որ մտահոգությունը կարտահայտվի կոնկրետ գործով՝ այն է՝ ահաբեկիչների ճամբարին հարվածով: ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: – Պարոն Գրիգորյան, համաձա՞յն եք, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից Ղարաբաղ բերված վարձկանների մասին սկսել


















































