Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը լրիվ կազմով մասնակցում է շախմատի առցանց համաշխարհային օլիմպիադային

Հուլիս 20,2020 15:19

Հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը ՖԻԴԵ-ն առաջին անգամ կազմակերպում է շախմատի առցանց օլիմպիադա, որին մասնակցելու հայտ ներկայացրել աշխարհի 163 երկիր: 216 հոգի կրում է գրոսմայստերի կոչում, 54-ը՝ կանանց գրոսմայստերի, 192-ը՝ միջազգային վարպետի, 102-ը՝ կանանց միջազգային վարպետի:

Թիմերը բաղկացած են վեց հիմնական եւ վեց պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2-ական տղամարդ եւ կին, մինչեւ 20 տարեկան 1-ական տղա եւ աղջիկ:

ՀՇՖ-ն հրապարակել է առցանց օլիմպիադային մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը:

Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան: Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան: Պահեստայիններ՝ Մարիա Գեւորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչեւ 20 տարեկաններ. Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031