Օրվա լրահոսը
Վերջին մեկ ամսում հեղուկ գազի 1 լիտրի արժեքը աճել է 40-60 տոկոսով։ Պետական գերատեսչությունները ժխտում կամ միմյանց են փոխանցում պատասխանատվությունը. fip.am
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից տեղեկացրել են՝ հեղուկ գազի շրջանառության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի իրացման գների բարձրացումը պայմանավորված է 4 հանգամանքով:
«Պարոն Աշոտյանի ազատ արձակումը դրական քայլ է, սակայն նրա վրա դրված արհեստական սահմանափակումները խանգարում են նրա քաղաքական գործունեության և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացմանը». IDC-CDI
«Հայաստանում քաղաքական գերիների առկայությունը խորապես վնասում է երկրի հռչակած դեմոկրատական տեսլականին և եվրոպական ձգտումներին»
Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը կայացավ, չնայած Սիրադեղյանների շահերը ներկայացնող Տիգրան Եգորյանը դատարան չէր ներկայացել
ՀԿԴ-ում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը այսօր կայացավ չնայած, որ Վանո Սիրադեղյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը պատշաճ ծանուցված լինելով` դատարան չէր ներկայացել: Նախագահող դատավորը դատական նիստը սկսելու մասին կողմերի համաձայնությունն ստանալուց հետո մեղադրողին թույլատրեց շարունակել ներկայացնել մեղադրական եզրակացության գրավոր ապացույցները, որոնց Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ որդին՝
Եթե պետությունը չունի ինստիտուցիոնալ կամ մարդկային կարողություն, բնական է, որ պետք է դիմել միջազգային իրավաբանական գրասենյակների օգնությանը. Միջազգային արբիտրաժի փորձագետ
Կարևոր է, որ պետությունը հաշվարկներ ունենա, թե արբիտրաժային վեճերի այս կամ այն ելքն ինչ հետևանք կունենա ՀՀ տնտեսության վրա, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության` Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում ՀԷՑ–ի սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար «Arnold & Porter» ընկերությանը 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնելուն։ Եթե պետությունը չունի ինստիտուցիոնալ կամ մարդկային
Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քննադատները ատելություն են տարածում Արցախի ամբողջ ժողովրդի նկատմամբ․ Գեղամ Ստեփանյան
«Մեզ համար անակնկալ չէր, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը չեն արծարծի Արցախի ժողովրդի, արցախցի փախստականների կամ մեր իրավունքների խնդիրը»։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ Հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի՝ NAASR-ի, կազմակերպած «Ժողովրդագրություն, քաղաքականություն, վերաբնակեցում․ արցախցի փախստականները Հայաստանում» թեմայով առցանց սեմինարի ժամանակ։ Ստեփանյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության նպատակն է՝ փակել Արցախի էջը։
Իշխանության համար թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած ու ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստ մարդն է: Նրանց նկատմամբ իշխանության գործողություններն առավել կոշտ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբազան պայքարի» գործով դատավարությանը փաստաբանները գնդապետ Միհրան Մախսուդյանին և Իգոր Սարգսյանին դրական բնութագրելու շրջանակներում ներկայացրեցին վերջիններիս մարտական գործողությունների մասնակից լինելու և հայրենիքին անմնացորդ ծառայելու հանգամանքը: Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի: Իշխանության համար թիվ 1
«Էն ո՞ր ոչ ու փուչը վեր կկենա եւ ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռան թոռների մարդավայել կյանքին». Արամ Մանուկյանը հիշեցրեց Համո Սահյանի գրառումը Անկախությունը հռչակելու առթիվ
«Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը» գրքի շնորհանդեսի ավարտին հեղինակ Արամ Մանուկյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին: -Անկախության Հռչակագրի տեքստը 1990 թվականին ՀՀ Գորագույն Խորհրդի նիստերի դահլիճում դուք ընթերցեցիք: Այն տարիների անկախության ձեր զգացողությունը եւ այսօրվա զգացողությունները ինչո՞վ են տարբերվում: -Այն ժամանակ՝ ոգեւորություն, հպարտություն, հիմա՝ պարտություն, մտահոգություն, տագնապ, որ կարող է այս իշխանությունը մեր ամբողջ արածը ոչնչացնի, ինչն անում
«Այս պայքարի ողջ բովանդակությունը եղել է այն, որ մենք ոչ միայն իշխանափոխություն և իշխանազրկում պետք է անենք, և հատկապես ներսից պետք է վերափոխվի մեր կյանքը». Բագրատ Սրբազան
Դատական նիստի ավարտին Բագրատ Սրբազանը հանդես եկավ ելույթով և նշեց․ «Վաղը՝ օգոստոսի 23-ը 35-րդ ՀՀ Անկախության Հռչակագրի տարեդարձի ընդունման օրն է, որն այսօր ամբողջությամբ ոչ միայն տապալված է այլև վտանգված։ Շատ շուտով մեր երկրի թիվ մեկ ահաբեկիչը թշնամու թելադրանքով Անկախության Հռչակագրին ամբողջովին դուրս կդնի Սահմանադրությունից։ Ուզում եմ շնորհավորել մեզ Անկախության Հռչակագրի առիթով․ այսօր մեր պետությունը
Երեւանում մեկնարկեց «Գարեջրի օրեր 2025»-ը. (Ֆոտոշարք)
Օգոստոսի 22-24-ը Երեւանում ընթանում է «Գարեջրի Օրեր 2025» փառատոնը, որը դարձել է հայկական գարեջրագործության ավանդույթները ներկայացնող յուրօրինակ իրադարձություններից մեկը։ Այսօրվանից մայրաքաղաքի Զաքյան փողոցը բացօթյա մեծ հարթակ է դարձել, որը միավորվել է գարեջրի արտադրողներին եւ սիրահարներին:
«Մեկ սերունդ անց Արցախի բնակչությունը կարող է միաձուլվել»․ Սեմինար՝ արցախահայության սոցիալական խնդիրների թեմայով
«Ուշադրություն չի դարձվել արցախցիներին համայնքներով եւ որպես ամբողջություն վերաինտեգրելուն», – Հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի՝ NAASR-ի՝ «Ժողովրդագրություն, քաղաքականություն, վերաբնակեցում․ արցախցի փախստականները Հայաստանում» թեմայով առցանց կազմակերպված սեմինարի ժամանակ հայտնեց դոկտոր Անդրանիկ Գասպարյանը։ Նա «Թուֆենկյան» հիմնադրամի զարգացման տնօրենն է։ Ըստ Գասպարյանի՝ պետությունը եւ անհատները հոգ են տարել LՂ-ից տեղահանվածների մասին՝ զուտ իբրեւ անհատներ եւ ընտանիքներ։ «Եթե մենք
«Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար». Արման Թաթոյան
Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար: Ստորև փաստեր են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է պետական հովանավորությամբ ռասիզմը հայերի («չարիք», «հիվանդ» և այլ վիրավորանքներով) նկատմամբ և Հայաստանը զավթելու ծրագրերը՝ հայտարարելով, որ մեծացնում է ռազմական հզորությունը, որպեսզի պատրաստ լինի Հայաստանի դեմ պատերազմի։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգեւավճարներ չեն ստացել. 20 մլն դրամի լրացուցիչ խնայողություն. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգեւավճարներ չեն ստացել, ինչի արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում ունենք շուրջ 20մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։ Այդ միջոցները ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով, որպես հավելյալ պարգեւավճար, համաչափորեն կբաշխվեն ՀԷՑ-ի շուրջ 1.000 աշխատակիցների միջեւ, ում հուլիս
«Մեզ մեղադրում են չկռվելու, փախչելու կամ վերադարձի մասին խոսելով՝ Հայաստանի համար սպառնալիքներ ստեղծելու համար»․ Սեմինար՝ արցախահայության սոցիալական խնդիրների թեմայով
«Հայկական սահմանապահ ծառայության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր ավելի քան 11 հզր արցախահայեր լքել են Հայաստանը՝ մշտական բնակություն հաստատելով այլ երկրներում», – Հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի՝ NAASR-ի՝ «Ժողովրդագրություն, քաղաքականություն, վերաբնակեցում․ արցախցի փախստականները Հայաստանում» թեմայով առցանց կազմակերպված սեմինարի ժամանակ տվյալը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ստեփանյանի տվյալներով՝ Հայաստանից հեռացած արցախցիների
Արցախն օգնեց ընկալել իմ կյանքի իմաստը | Հայացքն Արցախին․ Հովհաննես Իշխանյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր, 2021 թվականից «Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Հովհաննես Իշխանյանն է։ Իր բազմապրոֆիլ գործունեությամբ Արցախի թեման միշտ ուշադրության կենտրոնում է պահում։ Հասցրել է տեսնել ու ճանաչել Արցախը։ Հանրային ուշադրությունն Արցախի վրա սևեռելու նպատակով մի շարք միջոցառումներ է կազմակերպել Արցախում։ Հիմա էլ բռնի տեղահանված
Եռակողմ հանդիպման անտեսված կամ կիսատ արծարծված մանրամասնությունները. Սուրեն Սարգսյան
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիեւ-Թրամփ եռակողմ հանդիպումը վերջին օրերին հայկական քննարկումների կիզակետում է, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Արձագանքները խիստ տարբեր են։ Որոշ վերլուծաբաններ ողջունում են ձեռք բերված պատմական խաղաղությունը, ուրիշներ քննադատում են Հայաստանի իշխանությունների դավաճանական արարքը։ Մինչ ամենատարբեր ոլորտների փորձագետներ մեկնաբանում են տեղի ունեցածը, ես այստեղ կփորձեմ կենտրոնանալ
Ոչ ոք չի կարողանա դիմադրել դրան. Լուկաշենկոն` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ծրագրերի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է, որ շնորհավորել է Թրամփին այն բանի համար, որ նա կարողացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես նաև Վաշինգտոնի փաստաթղթերի ստորագրման համար։ «Ես գիտեմ, թե ինչ է «Զանգեզուրի միջանցքը»՝ կապվել Ադրբեջանի հետ։ Նրանք ասում են` եկեք մենք լինենք այս ամենի տերը և վերահսկենք այն՝ սա
Զարմանալի է, որ 35 տարի անց փորձում ենք պաշտպանել Անկախության հռչակագիրը. Վարդան Պետրոսյան
ել Անկախության հռչակագիրը. Վարդան Պետրոսյան
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև
Օգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական
Անկախության Հռչակագիրը պետք է մնա մեր Սահմանադրության սրտում. Սուրեն Սուրենյանց
Անկախության հռչակագրից հրաժարվելը նշանակում է հրաժարվել Հայաստանի Հանրապետության գաղափարից
Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տպավորված է Հայաստանի բնական գեղեցկությամբ և զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերով, հայկական խոհանոցով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին
Հայաստանի Անկախության հռչակագիրը ՀՀ իշխանությունից պաշտպանելու խնդիր կա. Արամ Մանուկյան
Պետք է ամեն ինչ անել, որ հարցը չհասնի հանրաքվեի
ԲՏԱ նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Օգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Իր խոսքում
Ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը ՌԴ-ում հայտարարվեց օտարերկրյա գործակալ
Քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարվել է օտարերկրյա գործակալ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում կատարելով Ռուսաստանի արդարադատության նախարարության համապատասխան հրամանագրին։ Սերգեյ Մարկովը հայտնի է ադրբեջանամետ դիրքորոշմամբ, տարիներ շարունակ նա համարվում է Բաքվի շահերին համահունչ քարոզչություն իրականացնող ռուսաստանցի գործիչ։ Հիշեցնենք, որ վերջերս Մարկովը խիստ քննադատության արժանացավ ռուս փորձագետների, մեկնաբանների կողմից Ստեփանակերտ այցելելու համար, որտեղ կայացել էր մեդիայի թեմայով
ՀՀ-ում կարող են իրականացվել միայն Կառավարության կողմից հաստատված ենթակառուցվածքային ծրագրեր. Խուդաթյանի արձագանքը՝ թուրք նախարարին
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Խուդաթյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Պարոն Խուդաթյան, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը Կարս–Դիլիջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ խոսել է այն մասին, թե
Աննա Վարդապետյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Մոսկվան ու Բաքուն առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը. Օվերչուկ Ռուսաստանը և Ադրբեջանը առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Աստրախանում ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում։ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են։ Մեր առաջնահերթությունների թվում են տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացման
Մոսկվան ու Բաքուն առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը. Օվերչուկ
«Ազատություն». Ռուսաստանը և Ադրբեջանը առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Աստրախանում ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում։ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են։ Մեր առաջնահերթությունների թվում են տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացման համատեղ աշխատանքը, փոխադարձ հաշվարկներում անկախ ֆինանսական ճարտարապետության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, արդյունաբերական համագործակցության
ՀՀ-ում այս տարի զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է այցելությունների դրական դինամիկա. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին
Այս գործի պատվիրատուները էս մարդուց հայրենիք են խլել, հիմա էլ ուզում են Ձեր ձեռքերով ազատությունը խլեն. Բագրատ սրբազանի պաշտպանը՝ դատավորին
Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ես կարծում եմ՝ տեղերով պետք է փոխված լինենք. Դավիթ Գալստյան
Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով
Օգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ «Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու անգամ՝ համախմբելով ոլորտի առաջատար արտադրողներին, դիզայներներին
«Դժոխքի միջանցքով կամ խաչմերուկով մեզ տանում են դեպի Դերզորի անապատներ». Իգոր Սարգսյանի քաղաքական ելույթը դատարանում
«Մի օր Ձեր նկատմամբ կտրվի պատվեր: Կդատեք պատվերով, մի օր պատվերով Ձեզ էլ կդատեն». Իգոր Սարգսյանը՝ դատավորին