Օրվա լրահոսը
Պետական աջակցությունը պետք է առաջնային թիրախավորի 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը բնակչության ընդլայնված վերարտադրություն ապահովելու համար. Թադևոս Ավետիսյան
Իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ և այլն: Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ներկայումս, և մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին: Օրվա իշխանությունների տված խոստումները ներկայացնենք
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը վատ զգալու պատրվակով օգնություն է խնդրել և վազելով դեպի մեկ այլ կալանավորի խուց կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից
Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են բեռնատարների համար
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր
Ճիշտը՝ հերթականն է
Ես միշտ դեմ եմ եղել առաջին դեմքերի հրաժարականներին, որոնք բերում են արտահերթ ընտրությունների։ Հիմա էլ եմ դեմ, եւ շատ եմ ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության մնա մինչեւ 2023 թվականը: Անկախ Հայաստանի պատմության մեջ արտահերթ ընտրություններ եղել են երկու անգամ: 1998 եւ 2018 թվականի իրադարձությունների քաղաքական հանգամանքներն, իհարկե, խիստ տարբեր են։ Քոչարյանը, ունենալով ուժային նախարարներ
«Չեմ կարող ասել՝ ճիշտ մարդիկ էին պատժվել, թե՝ ոչ»
Դիտարկմանը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016-ին փոխնախարար էր, վերջերս հայտարարել էր՝ բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են, հետեւություններն արվել են, Գագիկ Մելքոնյանը հակադարձեց. «Կոմիտաս Մուրադյանը, որը կապի վարչության պետ էր, պառկած էր հիվանդանոցում, նրան ազատել են աշխատանքից: Եթե դա է վերլուծականը… Կամ՝ Կարապետյան Արշակին ազատել են, հետո՝ վերականգնել են»:
Կոպենհագենի եւ նրա բնակիչների յուրահատկությունները (Ֆոտոշարք)
Մեկ շաբաթ անցկացնելով Դանիայի մայրաքաղաքում, ունենալով բազմաթիվ հանդիպումներ Դանիայի մեդիայի եւ մեդիամերձ ոլորտի տարբեր մարդկանց հետ, բազմաթիվ հետաքրքիր բաներ իմացանք այդ երկրի եւ նրա բնակիչների մասին: Կարծում եմ՝ մեր ընթերցողներն էլ կցանկանան որոշ տեղեկություններ ունենալ այդ հյուսիսային երկրի մասին: Բնապահպանություն Դանիացիները իսկապես մտահոգված են բնության բարիքների խնայողությամբ: Մեզ պատմեցին, որ նույնիսկ էլցանցից նամակ են ստանում,
«Եվրոպայի Միսս թագուհի» գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել
Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն Արսեն Աղաջանյանի մեջ տեսնում է ՀՖՖ նախագահի անկախ, նորարար գաղափարներով լի, ազնիվ, աշխատասեր և, ուրեմն արժանի թեկնածու
Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: Ներկայացնենք, թե ինչու է մեր ընտրությունը կանգ առել հենց պարոն Աղաջանյանի վրա: ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, մենք շեշտադրում ենք նաև այն փաստը, որ նոր նախագահը պետք
Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները. Ermenihaber.am
Դիարբեքիր փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պալատի նախկին ղեկավարության դեմ հետաքննություն սկսելու դատախազության նախաձեռնությունը: Պալատի ներկայիս ղեկավարության կողմից արված «Չենք վախենում, չենք լռելու» խորագրով հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պալատի նախկին ղեկավարության կողմից արված հայտարարությունները պետք է ընդունել նաև որպես ներկա ղեկավարության հայտարարություն: Եթե դա հանցանք է, ապա մենք էլ հանցակից
Թուրքական գումարները սենատոր Գրեհեմին դրդել են արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2019 թ․ նոյեմբերի 13-ին սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից (հանրապետական, Հարավային Կարոլինա) Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Սենատի քվեարկության արգելափակումը մտորումների տեղիք տվեց, թե ինչն էր դրդել նրան այդպես վարվել։ Պատճառները տատանվում էին՝ սկսած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը նրա հանդիպումից՝ նրա քվեարկությունից անմիջապես
Սիս գյուղի 10-ամյա բնակիչ. «Վարչապետից էլ բան չեմ ուզելու: Մենք ինքներս պիտի մեր երազանքի գյուղը սարքենք» (Տեսանյութ)
Արարատի մարզի Սիս համայնքի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը Հայաստանի ապագա քաղաքացու կերպարն է: Նա իրատես է, անկաշկանդ է շփվում մարդկանց հետ, հարցերին պատասխանում է մանկան պարզությամբ, բայց այնպիսի տրամաբանություն ունի, որին կարող են նախանձել տարիքով մեծ ու հասարակությունում դիրք ունեցողներից շատերը: «Մենակ հո էս ճանապարհով չէր, մենք պետք է մեր երազած գյուղն ունենանք: Կոպիտ ասած,
«Երկակի ստանդարտներ են, դատարանների մոտ ժողովուրդը ոնց սիրուն նստեց, գնաց, ու մենք, որ նստեցինք, ոնց եղավ». ՀՅԴ-ական ակտիվիստ
«Այս պահից սկսած՝ կարող ենք վստահ ասել, որ մենք հաղթանակի ճանապարհին ենք». Դավիթ Հունանյան
Ջերմ հարաբերություններ՝ բազմաթիվ ընդհանրություններով և լուրջ հեռանկարներով
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ
«Այդ անձը, նախարար կոչվելու իրավունք չունի». Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին
Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 19 ցուցարար ազատ արձակվեց
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին
«Այս իշխանության տվյալ ներկայացուցիչը այլեւս անելիք չունի այս երկրում». Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ՀՅԴ երիտասարդների նկատմամբ
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հանդիպումից։
Վերջին գրոհը՝ նեոկայսերական նախագծի պարտությունից առաջ
Հայաստանի չորս հարեւաններից բոլոր չորսում խորացող ներքին դիմակայունություն է անհայտ կարճաժամկետ հեռանկարով։ Յուրաքանչյուրը՝ չորս տարբեր պատմություններ, որոնց միավորում է մի բան. խզում երկրի ղեկավարության շահերի եւ երկրի իրական շահերի միջեւ, հինը դիմադրում է նորին, եւ մեր «ռազմավարական դաշնակիցն» այս կամ այն ձեւով կամ չափով ներգրավված լինելով կամ իր համակրանքով եւ բարոյական աջակցությամբ մարտնչում է հանուն
Արարատի մարզպետը՝ լրագրողներին. «Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ»
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սիս համայնքում՝ ճանապարհի, եւ Ռանչպար գյուղում՝ մանկապարտեզի բացման արարողությունների ընթացքում որքան էլ խուսափեց լրատվամիջոցների հետ շփվելուց, այդուհանդերձ, հայտնվեց նրանց շրջափակման մեջ: Լրագրողները տվեցին իրենց հարցերը եւ նա պատասխանեց: -Դուք պարգեւատրում ստացե՞լ եք: -Ես պարգեւատրում չեմ ստացել: -Ձեր բաջանաղին պարգեւատրե՞լ եք: -Ոչ: -Ձեր բաջանաղը ձեր տեղակա՞լն է: -Ոչ: -Բա ինչո՞ւ են նման
«Բերման ենթարկվածները գոհ էին ոստիկանական գործողություններից». Անի Սամսոնյանը հանդիպել է ՀՅԴ երիտասարդների հետ
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ կատարվածը խորը կուսումնասիրվի
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԱՄԷ Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը
Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ Աբու Դաբիում ներկա է գտնվել երկրի Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել
Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Հ.-ի կողմից մի քաղաքացու օգտին գործողություններ կատարելու՝ Ոստիկանություն ստացված
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել:
«Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը «հրաման էինք կատարում» բացատրությունը մարդկային առումով ոչ մեկին չի համոզելու». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են: Իրենց ժողովրդի իշխանություն հռչակած մարդիկ ոստիկանական պատնեշներով և բիրտ ուժով են պատասխանում ոլորտային խնդիրները քննարկելու մեր երիտասարդ քաղաքացիների ցանկությանը: Բերման ենթարկվածները անհապաղ ազատ պիտի արձակվեն: Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը «հրաման էինք կատարում» բացատրությունը մարդկային առումով
Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները:
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեց Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից
Բժիշկը՝ առողջապահության ապահովագրության մասին. «Եթե տղան գալիս է ոսկե սարեր է խոստանում եւ մի հատ սթից ոսկե մատանի չի տալիս էդ պահին, ես հասկանում եմ, որ այդ տղայի մտքերը պղտոր են»
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգն այն տարբերակով, որով դրվել է շրջանառության մեջ, վերջնական չէ: Առողջապահության նախարարությունը պատրաստ է քննարկել այլ առաջարկներ: Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասուլիսին ասաց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը: «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ով նախատեսվում է՝ ՀՀ-ում աշխատող բոլոր քաղաքացիները, բացի եկամտային հարկից, նաեւ առողջության 6% հարկ են վճարելու: Ընդ
Ավազակային հարձակումներ․ բոլոր հանցագործները վաղ թե ուշ հայտնաբերվում են (Տեսանյութ)
Ավազակային հարձակում։ Սա սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություն է։ Հանցատեսակի դրսևորումները տարբեր են: Առավել հաճախ թիրախ են դառնում բանկեր, վարկային կազմակերպություններ, խանութներ, դեղատներ։ Հանցավոր հակումներ ունեցող անձինք քաջատեղյակ լինելով, որ բոլոր այս հաստատություններում կան տեսախցիկներ ու անվտանգության համակարգեր, միևնույն է` գնում են արկածախնդրության։ Այդպես էր եղել, օրինակ, հոկտեմբերի 27-ի կեսգիշերին։ Ազատության պողոտայի դեղատներից մեկն էր
«Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում». Ինչու է Քրիստինե Պողոսյանը Դավիթ Տոնոյանի նկարը տեղադրել իր հեռախոսի էկրանին
Aravot.am-ը պատգամավորին հարցրեց՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, այդ հանձնաժողովից է, դրա՞ համար, թե՞ նա ինչ-որ սիմվոլ է իր համար՝ Քրիստինե Պողոսյանը նախ ի պատասխան միացրեց հեռախոսը ու ցույց տվեց, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի նկարն է տեղադրել:
Ի՞նչ լեգիտիմ ընտրությունների, բարոյական իրավունքի կամ ՀՖՖ անդամության ընդունելու մասին կարող է լինել խոսք
Երեկվանից համացանցում անդադար քննարկվում է ՀՖՖ անդամների ցուցակի մաքրման մի քանի ակումբների համատեղ կոչը, որոնք պետք է մասնակցեն ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների առաջիկա ընտրություններին։ Մասնավորապես՝ տվյալ հոդվածում ակումբները կատարել են հետևյալ հայտարարությունը՝ «Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»։ Խոսելով