Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այդ անձը, նախարար կոչվելու իրավունք չունի». Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Դեկտեմբեր 03,2019 22:35

«Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում այլեւս վարչական ձերբակալված չկա, բոլորը ազատ արձակվեցին, կազմվեցին արձանագրությունները»,- այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ պետք է ճիշտ ըմբռնել երիտասարդների տարած պայքարը, այն՝ ազգային արժեքները մեր երկրում հաստատելու, անխափան թողնելու գործողություն է, եւ ցանկացած անձ, որը ոտնձգություն կձեռնարկի այդ արժեքների նկատմամբ, պատասխանատվության է ենթակա օրենքի ամբողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ այսօր նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդներ էին բերման ենթարկվել ոստիկանություն՝ նախարարության մուտքը փակելու ու նախարարության շենք մտնելու փորձից հետո:

«Եթե կառավարության անդամը՝ կրթության, գիտության եւ այլ ածանցյալներով նախարարը,  չի հանդիպում երիտասարդների հետ եւ դրդում է երիտասարդին, որ իր հետ խոսի նաեւ մի քիչ էլ արդեն տղամարդավարի բառապաշարով ու փորձում է  պաշտպանվել՝ օգտագործելով իրավապահ համակարգը, այդ անձը նախարար կոչվելու իրավունք չունի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031