Օրվա լրահոսը

«Մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, և չենք կարող նրանց խնդիրներն անտեսել»․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։ Գյումրիի Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող կամրջի մոտ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ տեղակալ Կարեն Եղշաջյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իրավիճակը: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է բնական աղետից

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում, նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր,

Բացահայտվել են ՃՈ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն  2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս

Այս հոդվածում փորձ է արվում բացատրելու պոպուլիզմ եզրույթի էությունն ու գաղափարական բաղադրիչները: Վերհանվում են նոր պոպուլիզմի հասարակական ու գաղափարական ակունքները, ինչպես նաև փորձ է արվում բացատրելու հասարակության լայն զանգվածների աճող աջակցությունը պոպուլիստներին: Հոդվածում փորձել ենք մանրամասն քննարկել պոպուլիզմի դրսևորման առանձնահատկությունները պատմական զարգացման տարբեր փուլերում: Մանրամասն անդրադարձ ենք կատարել անցումային և զարգացած երկրներում պոպուլիստական իշխանությունների հաջողության

Լենա Նազարյանը՝ նորածնի և ամուսնու հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Մենք արդեն երեքով ենք։ Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանի և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»:

Հետևությունների ժամանակը. Մաս երկրորդ

Պետության մասին միայն զրոյական  պատկերացում ունեցողները կարող են ուրախանալ հերոսամարտերի տագնապալից հաճախացմամբ, և միայն դատարկ պատահականությունները կարող են դրա վրա PR անել ու մտածել  քաղաքական դիվիդենտների մասին։ Այսօր պետական և քաղաքական միտքը պետք է ուղղված լինի նախորդ սխալների և նոր ստեղծված իրականության սթափ վերլուծությանը, ու նաև առաջիկա հնարավոր հերոսամարտին  ավելի լավ նախապատրաստվելուն։ Հետևություններ՝ սեփական սխալների

Հրապարակվել է Օնիկ Գասպարյանի մարտական կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին»

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, գեներալ-լեյտենանտ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մարտական կոչը, որն ուղղված էր հրամանատարներին և զինվորներին»։

Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և արտադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների

Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի որևէ համատեքստում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

«Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը»

Չինարի գյուղում գտնվել է 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Գյումրու՝ ռեկորդային թվով հանդիսատես ունեցող թատրոնը հնարավոր է անցնի բացօթյա ներկայացումների

Չնայած կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված պարետատունը թատրոններին արգելել է ներկայացումներ ցուցադրել, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այս ընթացքում ոչ մի վայրկյան ազատ չեն եղել, պարապ  չեն նստել, այստեղ փորձերը շարունակվում են, պատրաստվում են երկու նոր ներկայացումների։ Դրանցից մեկը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Ճամպրուկ» պիեսն է, որին մասնակցություն ունի նաև ճանաչված դրամատուրգ Անահիտ Աղասարյանը։ Այն երիտասարդական

«Հոկտեմբերի 27-ի գործը արդար քննության կարիք ունի, վարչապետը, իր ու իր ընտանիքի անվտանգությունից ելնելով, դա պիտի անի. ինձ պիտի տուժող ճանաչեն». Հրաչյա Սարգսյան

Հոկտեմբերի 27-ի գործով որպես վկա հարցաքննված Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ պնդելու է, որ իրեն հրավիրեն ԱԱԾ հարցաքննության վերաբացված քրեական գործի շրջանակներում, քննություն իրականացնեն և իրեն որպես տուժող ճանաչեն:

Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի լաբորատորիաները կհագեցվեն, բայց մասնագետների կարիք կա

Մրցույթներ լինելու են եւ փորձելու ենք ֆիզմաթ դպրոցին համապատասխան մասնագետների ներառել սեպտեմբերից սկսվող ուսումնական գործընթացում

Կասեցումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ․ ԱԱՏՄ

Կասեցումներ՝ Երևանում և մարզերում․ ԱԱՏՄ-ն այսօր ևս շարունակել է ժամանակավոր արգելք կիրառել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Ստուգայցերի վիճակագրությունը փաստում է՝ խախտումները զգալիորեն նվազել են, ըստ այդմ՝ նվազման կայուն միտում են գրանցում նաև կասեցումները։ Երևանում այսօր կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Ֆաբերլիկ Զակավկազյե» ընկերությունը, «Շոկո»

Ստեփանակերտի դպրոցներ կընդունվեն միայն հարակից տարածքներում ապրող առաջին դասարանցիները

Ծնողները պետք է հայտագրվեն: Համակարգիչ կամ սմարթֆոն չունեցողները կարող են դիմել դպրոցի տնօրենին

Սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը

Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։ Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը,

Արցախում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծնվել է 960 երեխա

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ:

Երևան համայնքին պատճառվել է 638.179.090 դրամի գույքային վնաս. Քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպք է բացահայտվել

2020 թվականի հուլիսի 23-ին Ն.Տ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի ինտերակտիվ է և հագեցած է լրացուցիչ տեղեկություններով. փոփոխություններ` COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզում

Կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

 Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում  ապահովել իրենց անխափան գործունեությունը։ ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով  դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%: Տեղեկացնում ենք

«Բուհական առցանց ուսուցման անցնել չենք պատրաստվում, բայց ունենք սցենար». Արցախի կրթության նախարար

 Չնայած առցանց ուսուցումը հետաքրքիր է, բայց գրավիչ չէ, ընթացքը դա է ցույց տվել

Երեք ամիս կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանի հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել. Հովիկ Սուքիասյան

Քննչական մարմինների անգործությունը բողոքարկելը պաշտպանն անարդյունավետ է համարում

Քննարկվել են հարկային ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր. Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ԱՀ և ՀՀ գործընկեր կառույցների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ շարունակական համաձայնեցված աշխատանքը համակարգերի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման գրավականներից է։

«Արցախում ուսուցիչները կկրեն դիմակ, բայց չենք կարող ասել, որ տարրական դասարանների աշակերտներն էլ պետք է կրեն». նախարար

Մասնագետների փաստմամբ՝ դա վնաս է, այն չի կարող նպաստել ուսումնական գործընթացին երեխաների լիարժեք մասնակցությանը

Քննարկվել են ՄԱԿ-ի 3 գործակալությունների համագործակցության նոր ծրագրերը. Մհեր Գրիգորյանի և Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ Կառավարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ-ՄԱԿ առաջիկա Համագործակցությանշրջանակի վերաբերյալ առանցքային փաստաթղթերի նախագծերին: Քննարկմանը մասնակցել են Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առցանց կերպով քննարկմանն են միացել Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներ: Օրակարգում էին 2021-2025 թթ․ համար ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031