Օրվա լրահոսը
Միլանի հայկական եկեղեցում վարչապետի հետ հանդիպմանը համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով. Արմեն Գրիգորյան. «Փաստինֆո»
հանդիպումը բաց էր, իհարկե հայերն էին հրավիրված, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել
«Ստամբուլյան կոնվենցիա». այնքան էլ սարսափելի չէ՞ սատանան․․․
2018 թվականի հունվարին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի այսպես կոչված «Ստամբուլյան» կոնվենցիան: Ուժի մեջ մտնելու համար այդ փաստաթուղթը պետք է վավերացվի երկրի գործող իշխանությունների կողմից։ Սակայն այդ գործընթացն անցնում է ոչ այնքան հարթ, այն ուժեղ տարաձայնությունների առարկա է դարձել հայ հասարակության
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։ Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝
«Խորհուրդ կտամ կազինո խաղալու թեմաները չգեներացնել, քանի որ թարս վարունգի պատմությունը կա, որը մեկ անգամ աշխատել է». Պետրոս Ղազարյան
Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը իր մասին տարածված լուրերը համարում է լկտի սուտ:
ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր փախստականների վերադարձի իրավունքը. Զախարովա
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանցի փախստականների` բանակցություններին մասնակցելու հնարավորությունը։ «Մեզ դիմել են հարցով ` արդյոք հնարավոր է Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների և փախստականների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև նրանց վերադարձը այդ տարածքներ և համատեղ բնակությունը հայերի հետ, ինչպես որ մինչև հակամարտությունն էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների
Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ
Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը,
«Ալավերդցի Վահագնի» դեմ մահափորձի գործով հրապարակվեցին դեպքի վայրի տեսանյութերը
Ըստ զննության արձանագրության՝ դեպքի վայրում եղել է դարանակալման համար օգտագործվող ավտոմեքենա, որի շրջակայքից հայտնաբերվել են մոտ 30 պարկուճներ, իսկ հարակից հողածածկ տարածքում՝ դեղնավուն հեղուկներով թափանցիկ տարաներ
Արցախի պետբյուջով եկամուտները գալիք տարում կկազմեն 120 մլրդ 906,5 մլն դրամ
Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված
Պայթուցիկ սարքի ահազանգ` 156 դպրոցում
ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրված, 207 աշակերտ ու 35 ուսուցիչ եւ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ տարհանվել են: Որոնողական աշխատանքներ են իրականացվում: Դպրոցի շրջակայքում ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցներ են: Ահազանգի մասին տեղեկատվություն կա նաեւ ԱԻՆ կայքում: Փրկարար ծառայությունից Ահարոն Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ահազանգից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ ժամանել
Արևելյան հարևանության երկրները համաձայնեցրել են տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի սկզբունքները
Նոյեմբերի 12-ին Վիլնյուսում (Լիտվա) կայացած Ռոումինգի շահառուների հանդիպման շրջանակներում համաձայնեցվել են Արևելյան հարևանության երկրների համար տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները բանակցություններ են վարել տարածաշրջանի երկրների համապատասխան նախարարությունների հետ և համաձայնեցրել են ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների միջև ստորագրվելիք տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները: Համաձայնագրի նպատակը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի
ԵՊՀ ուսանողները` ԿԳՄՍ նախարարի մասին. «Չտեսանք լուրջ փաստարկներ, օդի մեջ ասված բառեր էին ընդամենը»
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Հարությունյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայագիտական առարկաները կամընտրության դաշտ մղելու վերաբերյալ նշեց. «Ասում են, թող բուհը որոշի, եթե ուզում է թող ընտրի: Այստեղ ընտրությունը կայանալու է գիտխորհրդի միջոցով, որտեղ եւ ուսանողներ են, եւ դասախոսներ: Թող այնպես չհնչի, որ անվստահություն կա գիտխորհուրդների հետ կապված, բայց մենք ինչքանո՞վ ենք վստահ, որ
«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է իր գործընկերների արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին: «Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին
Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար:
«Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը». Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել
Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը
Մենք համախմբման, համերաշխության և հանդուրժողականության կողմնակից ենք։ Վստահ ենք, որ հանրությունը, քաղաքական ուժերը (նաև՝ խորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատները ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն, ջանքեր կգործադրեն։
«Ինչ գրել եմ, ուրեմն դա էլ մնացել է». Լեւոն Երանոսյանը Մարտի 1-ի գործով իր ցուցմունքը հաստատում է
Հարցրեցինք՝ ժողովրդի վրա կրակելու հրաման ունեցե՞լ եք, այդ օրը բանակը ժողովրդի վրա կրակե՞լ է՝ Երանոսյանը պատասխանեց. «Իմ գրածը կարդացեք, ես բավարարված եմ»: Հարցրեցինք՝ արտակարգ դրություն էր հայտարարվել ու ցուցմունքում ասվել էր, որ պետական շենքերը պաշտպանելու համար էր բերվել գումարտակը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ո՞ր պետական շենքն եք պաշտպանել՝ Երանոսյանն ի պատասխան ասաց. «Ես չեմ պատասխանելու ձեր հարցերին: Գտնում եմ ըտենց նպատակահարմար»:
ԵՊՀ ուսանող. «Ծիծաղելի վիճակում ենք հայտնվել, ՀՀ-ում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը` ոչ»
Գեւորգ Գյուլումյանը հակադարձելով այն փաստարկներին, թե բուհ ընդունվածները արդեն գիտեն հայոց լեզու, կարող են չանցնել ոչ մասնագիտական ֆակուլտետներում, օրինակ է բերում. «Դա նույնն է, որ բանասիրական ֆակուլտետի դեկանն ասի, մեր ուսանողները կարողանում են բադաքայլ անել, իրենց ֆիզկուլտուրա պետք չէ»: Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հարց հնչեցրեց. «Եթե օրինակ
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է
Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի
3 միլիարդ 400 միլիոն դրամ` Երեւանի քաղաքապետարանի գոյություն չունեցող կանաչապատման ՀՕԱԿ-ին
Միքայել Մանրիկյանը եւ Հռիփսիմե Առաքելյանը`Երեւանի քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեի մասին
Նոր վարկ՝ Հայաստանին բարեփոխումների ու մրցունակության խթանման համար
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, (ii) կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային
Ուսանողներին միացած ԵՊՀ աշխատակից. «Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները չպետք է հայեցողական հիմունքներով դասավանդվեն»
Էդուարդ Գալստյանը հայտնեց, որ դասադուլները դադարեցրել են՝ անսալով դասախոսների հորդորներին, եւ այդ քայլը պայմանավորված չէ շրջանառվող այն լուրով, թե նախարար Արայիկ Հարությունյանն ակնարկել է դուրս թողնել դասերից բացակայող ուսանողներին ու հեռացնել ուսանողներին միացած ԵՊՀ աշխատակիցներին:
«Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն․ կոռուպցիոն գործելակերպը որպես արտաքին քաղաքականության գործիք» զեկույցի Հայաստանին վերաբերող անդրադարձը
Հայաստանի խոցելիությունը պայմանավորված է ռազմավարական կախվածության, մրցակցող միջազգային առաջնահերթությունների և կոռուպցիոն ռիսկերի համադրությամբ։ Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը կախված է Ռուսաստանից երկու ռազմավարական նշանակության ապրանքների՝ էներգետիկ ռեսուրսների և զինամթերքի պատճառով։ Սկսած 1997 թ.-ից՝ Հայաստանը գազ է ստացել Հայռուսգազարդից, որը ռուսական պետական Գազպրոմ և հայկական պետական Հայգազարդ ընկերությունների կողմից հիմնված համատեղ ձեռնարկություն է։ Ժամանակի ընթացքում պետությունը
Փաշինյանի թեզը ՌԴ ԱԳ նախարարը փորձում է տեղավորել «Լավրովյան պլանի» մեջ
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի բնութագրմամբ, հայկական կողմի որոշ շեշտադրումներ՝ Արցախի հարցի կարգավորման մասով, տրանսֆորմացիա են ապրում. եթե նախկինում խոսվում էր ազգերի ինքնորոշման մասին, ապա այժմ, հարցի պատասխանատուները առաջ են մղում կարգավիճակի, մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերը: Նա հիշեցնում է, որ նման տարբերակի մասին տարիներ առաջ իր հոդվածներից մեկում խոսել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Արցախի հարցի
Լեւոն Մկրտչյանը ներկայացնում է իր պաշտոնավարման տարիների ընթացքում արձանագրված արդյունքների մի մասը
Վերջին շրջանում անհիմն, շանտաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթության հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, և անընդհատ փորձ է կատարվում իմ՝ կրթության և գիտության նախարար պաշտոնավարելու տարիների վերաբերյալ վարկաբեկիչ, պիտակավորող «արժևորումների» գործելաոճ կիրառել։ Ըստ այդմ՝ հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտոնավարման տարիների ընթացքում արձանագրված արդյունքների մի մասը։ Պաշտոնավարման տարիներ՝ 1998թ. ապրիլ- 1999թ. հունիս Պաշտոնը ստանձնել
«Մեր ջոկատը բանակին 15 գնդապետ տվեց». մարտական ընկերը՝ Լեոնիդ Ազգալդյանի մասին
Այս նպատակով դեռեւս խորհրդային տարիներին նա Վարդենիսում գաղտնի ճամբար է ստեղծում՝ տղաներին մարզելու եւ Քարվաճառն ազատագրելու համար: Պատիվ ունենք, որ հրամանատարի երազանքն իրականացրինք
«Թող որեւէ մեկը չոգեւորվի, որ Լավրովը Քալանթարյան է»
«Գալիս ասում ես՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» ու դրա տակ ոչինչ չես ներկայացնում: Շատ լավ ես անում, որ ասում ես, բայց այդ ժամանակ արդեն ձեռքիդ պետք է լիներ ԱԺ-ի որոշումը, որը կճանաչեր Արցախի Հանրապետության ձեւավորման օրինականությունը եւ անկախությունը Ադրբեջանից: Առանց այդպիսի որոշման, դա ընդամենը պոպուլիստական հայտարարություն է եւ սխալ». «Առավոտի» զրուցակիցն է ՀԴԿ նախագահ
2020 թվականին Երեւանի քաղաքապետարանի պարգեւավճարների ֆոնդը կկազմի 1 մլրդ 900 մլն դրամ. Հռիփսիմե Առաքելյան
2019-ի պարգեւավճարները տրվել էին կանաչապատման ֆոնդի կրճատման հաշվին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վանեցյանի չտված պատասխաններն ավելի կարեւոր են, քան եթե նա խոսեր. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երեկ հրապարակվեց Վանեցյանի հարցազրույցը, որին սպասում էր ամբողջ Հայաստանը։ Անոնսը լավն էր, նախապատմությունը՝ լավը եւ զարգացումները ի նպաստ լավ հարցազրույցի։ Հարցազրույցի առաջին՝ ֆուտբոլային մասին անհնար է չհամաձայնվել։ Խնդիրները խորն են, հին են եւ չունեն րոպեական լուծումներ։ Դա երկարատեւ բարդ ու գրագետ աշխատանք է պահանջում։ Ինչ վերաբերում է ազգային հավաքականի տղաներին եւ 9:1 հաշվով պարտությանը, ապա
Մարտական գործողությունների մասնակիցը դատի է տվել պաշտպանության նախարարությանը
2017թ. փետրվարի 25-ին պաշտպանական շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողությունները հայտնաբերելու եւ կասեցնելու մարտական գործողություններին մասնակցել է ՊՆ N զորամասի նախկին ժամկետային զինծառայող, պահեստազորի շարքային Աղվան Արթուրի Ադիլխանյանը: Նրա՝ մարտական գործողություններին մասնակցությունը հաստատելու հարցը հասել է ՀՀ վարչական դատարան: ՀՀ ՊՆ Մասիսի զինվորական կոմիսարիատը Աղվան Ադիլխանյանի զինվորական գրքույկի 7-րդ էջի 16-րդ կետում