Օրվա լրահոսը
Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահող պետությունների կողմից գործուն քայլերի բացակայությունն ու լռությունը նույն Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ժամ առ ժամ աճող ագրեսիվ և ակնհայտ ռազմատենչ միջամտությանը. «Ազատ դեմոկրատներ»
Անթույլատրելի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները, որը ոչ թե կանխարգելիչ, այլ ընդհակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի համար ժամ առ ժամ ավելացնելու իրենց ագրեսիվ ռազմական գործողությունները Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ:
Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կոչեր են փակցվել
Ակցիան նախաձեռնվել է Նիդերլանդների ՀՅԴ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ միության կողմից։
Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը. Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը
Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքն է պարտադրել․ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան։
ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը՝ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առնչությամբ
Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նույն դեպքերին տրվում են տարբեր գնահատականներ՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում սկսել սուբստանտիվ բանակցություններ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը երկու երկրների սահմանին և սկսել սուբստանտիվ բանակցություններ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության մեջ: Տեղեկատվության համաձայն՝ Ծերեթելին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ և իր մտահոգությունն է հայտնել բախումների առնչությամբ,
Արման Թաթոյանը հրապարակել է Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում կատարած փաստահավաք աշխատանքների մասին տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում կատարած փաստահավաք աշխատանքների մասին տեսանյութ: Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով: «Կարող եք տեսնել հիմա
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան. «Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում»
Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ քննարկում ԵԱՀԿ մշտական խորհրդում Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։ Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց
Հենրիխ Մխիթարյանը զորակցություն է հայտնում մեր քաջ զինվորներին՝ «Ձեր հետ եմ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով հարուցվել է 30 քրեական գործ
2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից արձակել են շուրջ 150 կրակոց: Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում
Պարգևատրումներ` խիզախության դրսևորման համար
Հայ-թուրքական պետական սահմանի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում պետական սահմանի պաշտպանության գործում դրսևորած վճռականության ու խիզախության, ինչպես նաև անձնական օրինակով երիտասարդության ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բագարան համայնքի բնակիչներ Կամո Գրիգորյանը և Հաբեթ Ղազարյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով և դրամական պարգևով: Արմավիրի մարզպետարան
«Կարմիր խաչի» աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում հայտնված երիտասարդի հարազատներին
Երիտասարդը հուլիսի 8-ից անհետ կորել էր, ըստ գյուղապետի՝ ոստիկանները, ԱԻՆ-ը մասնակցել են որոնողական աշխատանքներին:
Հայկ Գրիգորյանը եղել է Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու փաստերով հարուցված քրեական գործերի քննությունը կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Տավուշի մարզ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն
«Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները». ԵԺԿ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին. «Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք
«Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումը զգալի կորուստ է կրել». Արծրուն Հովհաննիսյան
Չէի ուզենա ասել, որ հարյուրն էլ ջախջախվել են, բայց ստացվում է, որ մոտ հարյուր հոգանոց խումբը զգալի կորուստ է կրել
Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ
Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ: Դրանից հետո մեքենայով օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, որոնք մեքենային ևս հարված է հասցվել։ Բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մրցույթի արգելանքն առնվազն 7 օր ուժի մեջ է լինելու, որը գործում է մինչև ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ: Օրենքի կոպտագույն խախտումներով ընդամենը մի քանի ժամ առաջ կիրառված արգելանքի վերացման մասին աննախադեպ որոշումը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ՉԷ, որովհետև, բնականաբար, այն բողոքարկվելու է ՀՀ
Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու ադրբեջանական կողմի սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է. ՄԻՊ
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն
Ռոբերտ Ռիդբերգ․ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ իրավիճակը դեէսկալացնելու գործում
«ԵԱՀԿ-ն կարող է փոփոխություն կատարել»
«ԱԻՆ մեքենան մոտեցել է օգնելու վիրավորին, սակայն ադրբեջանական ԱԹՍ-ն թիրախավորել է». մարզպետ
Մարզպետը հավելեց, որ ԱԻՆ մեքենան մինչեւ վիրավոր քաղաքացուն օգնության հասնելը եւս եղել է ծածուկ վայրում
«Սա կոնկրետ հանցագործություն է». Հովհաննիսյանը՝ ատոմակայանը ոչնչացնելու Ադրբեջանի սպառնալիքի մասին
Ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագետները, մտավորականներն այս հարցն արդեն բարձրաձայնում են համապատասխան մարմիններում
«Այ անկարողներ: Մարդ չգիտի ինչ ասի…». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն… այ անկարողներ: Մարդ չգիտի ինչ ասի…»:
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի ատոմակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ
Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առճակատման վերաբերյալ Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոյի հայտարարությունը Ճապոնիան իր մտահոգությունն է հայտնում վերջերս հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի
ՊՆ գնդապետն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նոր մանրամասներ 42 միլիոն դոլարի «անպետք» զենքի գործով. «Ժողովուրդ»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, Ազգային Անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով
Առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը. Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։ Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին
«Էլի կան տարածքներ, որտեղ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների դիեր». Արծրուն Հովհաննիսյան
Եթե դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին այդքան ժամանակ մնացել կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպես էին հայտնվել մեր հսկողության տակ
Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հետագա էսկալացիան կանխելու համար. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին բախումները դադարեցնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հավանականությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թեժացման ֆոնին՝ Զախարովան
Կարո Փայլան․ «Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա». Ermenihaber.am
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ, մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած
Սամվել Կարապետյանը դիմում է Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին
«Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից վստահեցնում ենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք հանուն Արցախի և մեր համազգային շահերի պաշտպանության, կատարել Ձեր կողմից առաջադրված ցանկացած խնդիր»:


















































