Օրվա լրահոսը

Հայկ Չոբանյան. «Այսօր հրետակոծությունից վնասվել են տասից ավելի առանձնատներ. ընդհանուր 30 առանձնատուն է վնասված»

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ կառավարության աջակցությամբ վնասված բոլոր տները սեղմ ժամկետում վերակառուցվելու են

Հայի դիմումի հիման վրա «Amazon»-ը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը. Ermenihaber

Պատասխան նամակում ընկերությունը շնորհակալություն է հայտնել Շանթ Ջարչաֆջյանին իրենց ուշադրությունը այդ հանգամանքի վրա հրավիրելու համար և տեղեկացրել, որ «Հայոց ցեղասպանություն. Մեծ սուտը» վերնագրով գիրքը հեռացվել է կայքից։

Ալիեւի՝ ադրբեջանական բանակի «անպարտելիության» քարոզչական միֆը պայթել է

Վաղ թե ուշ կտրվի նաեւ Ալիեւի ռեժիմի «հզորության» միֆը հօդս ցնդեցնելու գործընթացի մեկնարկը Հուլիսի 14-ի ուշ երեկոյան Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում, բազմամարդ ցույցեր են անցկացվել: Ըստ տարբեր լրատվամիջոցների, նաեւ՝ ռուսաստանյան, ցույցերն աննախադեպ են եղել, քանի որ դրանց մասնակցել են մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ, փաստ, որը Ադրբեջանի պարագայում, թերեւս, ուշադրության է արժանի:

Արդեն չորս օր է, որ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չկա, բայց բացարձակ թվով կորոնավիրուսի դեպքերի դեռ մեծ ցուցանիշ է գրանցվում. Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր եւ ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն եւ տատանվում է 650-ի շուրջ

ՀՀ ԶՈւ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում

Հակառակորդը փորձում է մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները

«Տարբերություն կա ռազմաքաղաքական եւ քաղաքական ղեկավարության դիրքորոշումների առումով». Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի եւ այս օրերի համեմատության մասին

Հարցին՝ դուք ինքներդ դիմել եք բազմաթիվ երկրների խորհրդարանների ղեկավարներին, արձագանքն ինչպիսի՞ն է: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպառլամենտի նախագահին, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»:

«Թուրքիան արջի ծառայություն է մատուցում Ադրբեջանին». Վաղարշակ Հարությունյան

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ Թուրքիան հրահրում է պատերազմ և դրա միջոցով ուզում է վերականգնել թուրքական կայսրությունը:

Մի փոքրիկ եւ լուսավոր զրույց` առանց կաղապարների

Թագավարակը (կորոնավիրուսը) մեծ թափ է առել Երկիր մոլորակում, եւ, կարելի է ասել, որ ապրում ենք պատմության մի ժամանակաշրջան, որտեղ իրենց անուրանալի ավանդն ունեն բժիշկները: Ներկայումս բժիշկները համարվում են հերոսներ, քանզի հազարավոր կյանքեր են փրկում, հույս ու ուժ են տալիս: Պետք է նշեմ, որ կան երդվյալ բժիշկներ, որոնց աշխատանքը միշտ էլ ծանրաբեռնված ու պատասխանատու է եղել,

Ցոլակյանը մտահոգված էր ապատեղեկատվության հարցերով, վարչապետն ասաց՝ դրանով զբաղվում են

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեր երկրում մեդիագրագիտությունը արագ տեմպերով զարգանում է:

Հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

Կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա

«Իմ քայլի» օրինագիծը փոփոխվեց. գրավոր կքվեարկեն միայն մեկուսացված պատգամավորները

Բացառապես համաճարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրավասու մարմնի ցուցմամբ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորները կարող են քվեարկել գրավոր

Twitter-ում կոտրել են Բիլ Գեյթսի, Իլոն Մասկի, Բարաք Օբամայի էջերը

«Հետաքննություն ենք անցկացնում և քայլեր ձեռնարկում, որպեսզի շտկենք տեղի ունեցածը: Թարմացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-ասվում է հաղորդագրությունում:

«Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական». Նիկոլ Փաշինյան

Այսօր գիշերը ադրբեջանցիները դիվերսիոն գործողության են դիմել՝ փորձելով գրավել «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը:

«Փաստաբանների դեմ ճնշումներն ավելի վտանգավոր են, քանի որ դրանց ներգրավված են նաեւ հասարակական խմբեր»

Ասում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը – Այսօր ինչպիսի՞ ճնշումներ կան փաստաբանների նկատմամբ: Եթե համեմատենք երեք տարի առաջ եւ հիմա, վիճակագրությունն ինչպիսի՞ն է: – ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.05.2020թ. թիվ 9/5-Լ որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի զեկույցը, որն առնչվում է 01.01.2018 թվականից մինչեւ 10.02.2020 թվականն ընկած ժամանակահատվածում փաստաբանների իրավունքների խախտումներին: Նախկինում էլ են

«Ալիեւի ասածը բարձր գնահատական է ՀՀ ԱԳՆ-ին եւ մեր խորհրդարանական դիվանագիտությանը». «Իմ քայլի» պատգամավոր

Կիպրոսի եւ Հունաստանի՝ ՀՀ-ին սատարող հայտարարությունների համար շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, որոնք համախմբվել են մեր շուրջը

«Մենք կազմ-պատրաստ ենք։ Ճիշտ ժամանակին տեղ կհասնենք, երբ մեր կարիքը լինի». «Ժամանակ»

Եթե Ադրբեջանը ոտնձգություն անի Արցախի ուղղությամբ, դա կլինի իր վախճանը. ազատամարտիկ

«Ընդդիմադիրները մեզ ասում էին, թե ինչու ենք գրանտակեր հ/կ-ների հետ աշխատում, իսկ այսօր մեղադրում են». Մխիթար Հայրապետյան

Եթե կլինեն պատգամավորներ, որոնց հնարավոր կլինի կամք եւ խաղի կանոններ թելադրել, ապա մենք այդ թվին չենք դասվում

Ստացած հարվածների արդյունքում Ադրբեջանում ճգնաժամն ավելի է սաստկանալու. «Փաստ»

Հայաստանը թույլ չի տալու, որ ադրբեջանական ղեկավարությունն իր ներքին խնդիրները լուծի հայկական կողմի հաշվին

Մեր չեմպիոնի կերպարը

Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին են իր ուժերը, մինչեւ դրանք չփորձարկի։ Գյոթե Պատահական չէ, որ այս խոսքերն եմ ընտրել՝ որպես այս նյութի առաջաբան: Նյութիս հերոսի մասին քիչ թե շատ լսած կլինեն համարյա բոլորը, սակայն նրա կերպարային առանձնահատկությունների մասին քչերը գիտեն: Մարդկային հանգիստ կերպարում ամբողջացած են ուժն ու նպատակը, սերն ու նվիրումը: Արմեն Հայրապետյանի մոտ սպորտի հանդեպ

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը:

«ՀՀ պարետ, վարչապետ, բանակցեք Վրաստանի հետ, որ մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ». Մարուքյան

Մարդիկ ուզում են գալ, նրանք էլ են ծանր վիճակում, աշխատանք չունեն: Արդեն 4-րդ ամիսն է՝ այս խնդիրը չենք կարողանում կարգավորել

Հակառակորդի հրետակոծումից վնասվել է նաև Այգեպարի մանկապարտեզը

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Այգեպարի հրետակոծված մանկապարտեզից: «Այգեպարի մանկապարտեզին են խփել»-գրառել է նա:

Սմբատ Գոգյանը՝ Դիանա Գալոյանին աստիճանազրկելու վարույթի մասին

Աշխատանքներն ընթանում են, ԲՈԿ նախագահը խոստացավ ավելի ուշ մանրամասներ հայտնել:

Հեծանիվ հնարել պետք չէ…

Արդեն 6 ամսից ավելի է, ինչ աշխարհը բան ու գործ թողած՝ ընկել է կորոնավիրուսի հետեւից եւ ոչ մի կերպ չի կարողանում հասնել նրան…: Այլ խոսքով, ոչ կարողանում են բուժումը գտնել, ոչ էլ կարողանում են դեմն առնել: Իհարկե, այս ուղղությամբ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են կիրառվում, որոնց արդյունքներն էլ բնականաբար տարբեր են: Պատահում է, որ միեւնույն

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում. ՀՀ ԱԳՆ

Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031