Օրվա լրահոսը

Սպորտային պարերի աշխարհի առաջնությունը Թուրքիայի փոխարեն անցկացվեց Հայաստանում (Ֆոտոշարք)

«Փարավոն» համալիրում Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնությունն ու աշխարհի մեծահասակների բաց առաջնությունը, որին մասնակցեցին աշխարհի ուժեղագույն զույգերը: Այս հրաշալի միջոցառումը պետք է անցկացվեր Թուրքիայում: Սակայն Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան «Փարավոն» համալիրի ու այստեղ եղած պայմանների մասին տեղեկացրել է միջազգային ֆեդերացիային եւ միջոցառումը Հայաստանում անցկացնելու թույլտվությունն ստացել: Հայաստանի սպորտային պարերի

Դատավոր Արշակ Վարդանյանը՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրելու մասին

«Հավանաբար սուտ դատական փորձագետը կամ իրավապաշտպանը ինչ-որ նստվածք ունի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ». Արշակ Վարդանյան

Ո՞վ է Քոչարյանի գործով իրավապաշտպանին տեղեկություններ տրամադրած աղբյուրը

«Համբերեք երկու օր, մենք կանդրադառնանք դրան». Արտակ Գալստյան

Սերոբ Խաչատրյան. «Եթե երեխադ առցանց է ընդունվել, լավության տակից դուրս գալու խնդիր չունես»

Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսելով առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգի մասին՝ ասաց, որ այն փոխում է կրթական քաղաքականության վեկտորը. «Նախկինում նախարարությունը խրախուսում էր դպրոցի  ընտրությունը, ծնողն ազատ էր դպրոց ընտրելու հարցում, մինչդեռ հիմա ոչ բոլոր ծնողներն են կարողանալու իրենց երեխային ուղարկել իրենց նախընտրած դպրոցը»: Նրա խոսքերով. «Այս փոփոխությունը մեծ պատասխանատվություն է բերում ԿԳ

Վահե Գրիգորյան. «Ես չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարության վերաբերյալ»

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ,

ՊԵԿ-ը կվերահրապարակի գործող որոշմամբ սահմանված ձևաչափին համապատասխանող ցուցանիշները

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն

Մտահոգիչ է, երբ Փաշինյանը գերադասում է վերսկսել հեղափոխությունը՝ տքնաջան աշխատանքի փոխարեն. Թոմ դե Վաալ

«Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը մեկնաբանել է Հայաստանում դատարանները շրջափակելու հայտարարությունը: «Երբ հեղափոխական առաջնորդը չի ստանում այն ինչ ցանկանում է, արդյո՞ք նա դիմում է տքնաջան աշխատանքի, թե՞ վերսկսում է հեղափոխությունը: Մտահոգիչ նշան է, որ Փաշինյանը գերադասում է երկրորդը»,- գրել է դե Վաալը Twitter-ի իր էջում: When a revolutionary leader doesn't

Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի` «Արցախը հանձնելու» հայտարարությանը

Արցախի նախագահը Հայաստանի խորհրդարանում է. նա չասաց`Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է, թե ոչ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում

Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ. Tert.am

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է: Tert.am–ի հետ զրույցում գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: «Այս պահին այլ

Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում

Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են: Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն

Նիկոլ Փաշինյանն «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն, և հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը և հեռանկարները քննարկելու

Դատարանների մուտքերի փակումը ուղղված չէր դատարաններին, այն ուղղված էր արտաքին միջամտությանը. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ

Վարչապետի հետ փակ հանդիպմանը դատաիրավական համակարգի ներկայացուցիչներն էլ են ընդունել, որ համակարգում կան խնդիրներ

ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Aysor.am

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից։ «Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Վարկային միջոցները դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց և չեն օգտագործվելու, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: ՀՀ կառավարություն

Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց: Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել

Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում: «Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման գործընթացներում բազմաթիվ առերևույթ չարաշահումներ են պարզվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործընթացներ օրինականությունը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ

Նախագահը հանդիպում է ունեցել Ղազախստանի առաջին փոխվարչապետի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջև տնտեսական կապերն ու կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադարձ է եղել նաև

ՌԱԿ. Հրանտ Մարգարյանի նկատմամբ բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խսոտրեն դատապարտում է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։ ՌԱԿ-ը կարծում է¸ որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի։ Այս հարձակումը առավել մտահոգիչ է¸ քանի որ այն տեղի է ունեցել¸ երբ Հ. Մարգարյանը իր թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում։ ՌԱԿ-ը կոչ է

Արթուր Մկրտչյանը ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արթուր Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:   Նիկոլ Փաշինյան

Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում՝ ինչ են անելու այն դատավորներին, որոնք չեն ցանկանա հրաժարական տալ

Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում դնելու են քննարկման. Լիլիթ Մակունց

Տիգրան Պարսիլյանը ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Մայիսի 2019, 562 – Ա ՏԻԳՐԱՆ ՊԱՐՍԻԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

STR-ը անցկացրեց ավտոսպորտի «Drag Racing Yerevan 2019» մրցաշրջանի առաջին մրցումը

Հանգստյան օրերին մայրաքաղաքում անցկացվեց 2019-ում ավտոսպորտի մրցաշրջանի առաջին մրցումը: STR ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք Հայաստանում գործում են արդեն 15 տարի եւ զարգացնում են ավտոսպորտը: «Սա այս տարվա անդրանիկ միջոցառումն է, որին մասնակցում են նաեւ Վրաստանի մեր գործընկերները: Այն պիտի միջազգային կարգավիճակ ունենար, որովհետեւ պետք է գային նաեւ Իրաքից, սակայն ինչ-ինչ պատճառներով

ՌԱԿ. Վարչապետը, օրենսդրական փոփոխություններ իրականացնելու իրավունքի օգտագործման փոխարեն հակաօրինական գործողությունների է դիմում

ՌԱԿ Կենտրոնական վարչության հայտարարությունը ՌԱԿ ԿՎ-ն իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներքին լարված իրավիճակի կապակցությամբ, ինչը արտահայտվում է հասարակության բաժանման և միմյանց դեմ ատելություն սերմանելու փորձերով։ Փաստը հատկապես մտահոգիչ է, երբ դրանում ներգրավված են գործող իշխանությունը և նրան սատարող քաղաքական ու հասարակական կազմակերպությունները։ Նմանատիպ պահվածքը պատճառ է հանդիսանում ՀՀ-ում ատելության մթնոլորտի ձևավորմանը։ Հատկապես մտահոգիչ

Հայկ Խանումյան. ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքային և այլ զիջումների մասին, ավելին իր քայլերով ուժեղացնում է Արցախի և համայն հայության անվտանգության միջավայրը

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի  հայտարարությունը «Ազգային վերածնունդ»  կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին: Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը և սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչ և

ԲԴԽ անդամ. «Եթե լինի հանրային պահանջ, հրաժարական կտամ»

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ հանրային վստահության ցածր մակարդակը խոսում է այն մասին, որ կողմնակալ դատավորներ կան:

Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 80․000․000 դրամի վնաս

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Պարզվել է նաև, որ 2009-ից 2019

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031