Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՌԱԿ. Վարչապետը, օրենսդրական փոփոխություններ իրականացնելու իրավունքի օգտագործման փոխարեն հակաօրինական գործողությունների է դիմում

Մայիս 20,2019 17:07
rak

ՌԱԿ Կենտրոնական վարչության հայտարարությունը

ՌԱԿ ԿՎ-ն իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներքին լարված իրավիճակի կապակցությամբ, ինչը արտահայտվում է հասարակության բաժանման և միմյանց դեմ ատելություն սերմանելու փորձերով։ Փաստը հատկապես մտահոգիչ է, երբ դրանում ներգրավված են գործող իշխանությունը և նրան սատարող քաղաքական ու հասարակական կազմակերպությունները։

Նմանատիպ պահվածքը պատճառ է հանդիսանում ՀՀ-ում ատելության մթնոլորտի ձևավորմանը։

Հատկապես մտահոգիչ է, երբ գործող իշխանության ղեկավարը, փաստացի վերահսկելով գործադիր ու օրենսդիր մարմինները, այժմ փորձում է ճնշում գործադրել դատական համակարգի վրա: Երևույթ, որն իր մեջ սահմանադրական համակարգի խախտման տարրեր է պարունակում:

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ օրենսդիր մարմնի բացարձակ մեծամասնություն ունեցող անձը՝ վարչապետը, օրենսդրական փոփոխություններ իրականացնելու իրավունքի օգտագործման փոխարեն հակաօրինական գործողությունների է դիմում:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը կոչ է անում հետ կանգնել օրենքը խախտող և սահմանադրությանը հակասող ցանկացած գործողությունից, հետ կանգնել հասարակությունը պառակտող քայլերից:

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը վտանգում է Հայկական պետության ապագան։ Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում, և ներքին խորքային պառակտումը և ատելության սերմանումը նպաստում է մեր թշնամիների ռազմատենչության ամրապնդմանը, միջազգային հանրության առաջ մեր երկրի հեղինակազրկմանը:

ՌԱԿ-ը լիահույս է, որ ստեղծված ոչ ցանկալի իրավիճակը ամենամոտ ապագայում բոլոր առողջ ուժերի և առաջին հերթին`գործող իշխանությունների ջանքերով կներմղվի գործունեության բնականոն հուն:

ՌԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031