Օրվա լրահոսը

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մոտ 30,000 հաճախորդի մարման ժամկետ հետաձգում է

  Ի լրումն 18․03․2020 թվականի հրապարակման, Վարկս Էյ Էմ-ը պարզաբանում է 18․03․2020-ին «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշել է ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Որպես

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008-2009թթ.  կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ: Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ «Ազատության» հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և պահանջել

Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը: Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում: «Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հեռավար ծրագրերի մասին

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջների՝ Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Նույն կետի համաձայն՝ հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող նաև հետևյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային,

«Ակնհայտ է, որ և՛ Ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, բայց ակնհայտ է նաև, որ երկու համակարգերում ունենք լրջագույն բարեփոխումների կարիք». Նիկոլ Փաշինյան

Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել, բայց արել ենք ուրիշ բան: Մենք, ըստ էության, ի հայտ ենք բերել խնդիրների շատ մեծ շրջանակ, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունենալ:

Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր՝ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին

Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում

ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ:  Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել,

Տրվել են ցուցումներ, որ արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը

Տեսչական մարմնի և ՃՈ կողմից առավոտից սկսված վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

6-րդ վարչությունից զանգել են Սաթիկ Սեյրանյանին ու պահանջել հեռացնել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման նյութը

Ես պահանջել եմ, որ միայն գրավոր ծանուցում լինի, որովհետեւ վաղը, մյուս օրը մենք պետք է հիմք ունենանք, իրենք պիտի հիմնավորեն, բացատրեն, թե ինչու են պահանջում հանել այդ նյութը: Կայքերում արդեն շիլաշփոթ իրավիճակ է, մի կայքին պարտադրում են հանել, մյուսն է դնում նույն նյութը: 6-րդ վարչությունից զանգեցին, ես ասացի՝ արտակարգ դրություն է, տնային պայմաններում ենք աշխատում՝ կարանտինում ենք ու անընդհատ նույն տեղում չեմ աշխատում:

Վերանայել ՀՀ հարավային սահմանով ներմուծվող շինարարական ապրանքների սահմանափակումները և արգելքը. «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» 

Կառուցապատողների հայկական ասոցիացիան գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին և ՀՀ պարետ պարոն Տ. Ավինյանին ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն.Փաշինյանին ՀՀ  ՊԱՐԵՏ՝  Տ.Ավինյանին Մեծարգո Վարչապետ, Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, 19.03.2020 թվականին «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հրավիրել է արտահերթ ժողով, որի ժամանակ քննարկվել է ինչպես ստեղծված իրավիճակի ուղղակի և անուղղակի ազդեցությունը կառուցապատման բնագավառի վրա,

Viasat, ֆիլմերի եւ մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքներն հասանելի կլինեն Ucom TV-ի բաժանորդների համար առանց հավելյալ վճարի

Մարտի 19-ից մինչև ապրիլի 30-ը Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքները առանց հավելյալ վճարի հասանելի կլինեն Ucom-ի հեռուստատեսային ծառայության բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդների: «Այսօր մեր հայրենակիցների մեծ մասը աշխատում է առցանց, առանց տանից դուրս գալու: Մեր ընկերությունը պատրաստակամորեն ապահովում է յուրաքանչյուր

ԵՄ-ն հետազոտական ծրագրեր կֆինանսավորի՝ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստվում է ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրի միջոցով հետազոտական ծրագրային առաջարկներ ֆինանսավորել՝ ի պատասխան կորոնավիրուսի (COVID-19) բռնկման: «Նորարարական դեղամիջոցներ» նախաձեռնության ներքո հասանելի կլինի մինչև 45 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում: Սպասվում է, որ նույնքան գումար էլ կուղղվի դեղագործական արդյունաբերությանը, ինչի արդյունքում ընդհանուր ներդրումը կարող է հասնել մինչև 90 միլիոն

Դեռևս ոչ մի երկիր իր տնտեսական հիմնախնդիրները չի լուծել արտաքին պարտքի միջոցով. Ջուլիետա Թադևոսյան

Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին պարտքի անվտանգային ռիսկերը

Հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են հայ օգտատերերի էջեր, տարածել ապատեղեկատվություն ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:

«Մեզ հարկադրում են հեռացնել նյութ, որտեղ հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ վարակվել է Կանադայի առաջին տիկնոջից». Արամ Անտինյան

Ոստիկանությունն այսօր առավոտյան ծանուցում է, որ կայքից հեռացնենք նյութը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ, սակայն ժամեր անց այդ ինֆորմացիան հաստատում է մեր ԱԳՆ-ն:

Մեզ շրջապատող աշխարհում գույները շատ են, լուծումները՝ բարդ, սակայն «սև-սպիտակի» դեպքում մտածել պետք չէ. Ստեփան Դանիելյան

Ինչն է ամենահետաքրքիրը, որ երկու ճամբարների (սևերի ու սպիտակների) համար էլ ռացիոնալ միտքը խորթ է, և բանական մոտեցում ունեցողները, նայած թե սև-սպիտակի որ ճամբարի դիտանկյունից են դիտարկում, միշտ օտարների բանակում են հայտնվում

«Մենք «վեթինգ» եւ «բարեվարքություն» բառերի միջեւ ընտրություն չենք կատարել». նախարար

Ասում ենք, որ հաշվետու, անկախ, թափանցիկ, կոռուպցիայից զերծ դատական համակարգ պետք է ունենանք՝ չխախտելով դատավորների անկախությունը:

«Մարաթուկ»-ի տնօրենը աշխատակիցներից տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը. ոստիկանության բացահայտումը

Հիշյալ ապօրինությունների հետևանքով «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք

Հետազոտության զեկույցում ներառված որոշ գծապատկերների և աղյուսակների տվյալները մոլորեցնող են. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի հետազոտության մասին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անունը սխալ է ներկայացված թե՛ հարցաթերթիկում, և թե՛ վերլուծությունում, ինչը թերևս կարող էր ունենալ ազդեցություն կառույցի նույնականացման վրա:

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով

Այդ առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը` երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հնարավորինս անցնցում և անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով:

«Դատավորին տրվող նվերների արժեքը 100.000-ի փոխարեն դարձվել է 60.000 դրամ». նախարար

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ երկու օտար լեզվի իմացության պահանջը փոխարինվել է մեկ լեզվի իմացության պահանջով

ՀՀ ոստիկանություն. Հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով

արզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են Ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։

Շիրակի մարզում սպանդանոցներ կառուցելու համար ներդրողները, այդ թվում արտերկրից, հերթ են կանգնել

2019 թվականը գյուղատնտեսության համար բարդ տարի էր, եթե չասեմ ամենաբարդ տարիներից էր։ Կարկտի և երաշտի պատճառով մենք բավականին կորուստներ ունեցանք և մեզ համար խիստ կարևոր է, որ այս տարի Շիրակի մարզը ևս ներառվեց գյուղատնտեսական ապահովագրության տիրույթում

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2017-2018թթ. դրսևորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք. ՀՀ դատախազություն

150մլն դրամի վնաս պետությանը՝ վայրի բույսերի հավաքման և օգտագործման բնօգտագործման վճարներից խուսափելու և արտահանման լիցենզիաներ ստանալու հանցավոր սխեմաների կիրառմամբ

Մարտի 23-ից ԿԲ-ն դադարեցնում է թղթային տարբերակով գրությունների ընդունումը

Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։

Fitch-ը կրկին վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը

Վերահաստատված վարկանիշը սահմանելիս Fitch-ը հաշվի է առել նաև Բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում:

Կան ահազանգեր, որ գործատուները պահանջում են աշխատավայր ներկայանալ և բնականոն աշխատել կամ հրաժարվում են վճարել պարապուրդի ժամանակահատվածի համար

Սակայն աշխատողի իրավունքների խախտման դեպքերը չեն վերաբերում միայն պարտադիր պարապուրդի վճարմանը: Այս շրջանում բարձրաձայնվում են նաև աշխատանքային պայմանագրեր չկնքելու, աշխատանքային բավարար պայմաններ չապահովելու և այլ դեպքերի վերաբերյալ:

Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում հաղթանակ տարավ միայն Դին Լիրենը

Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը: Երրորդ տուրում հաղթանակ տարել է միայն նախորդ երկու տուրերում պարտություն կրած չինացի Դին Լիրենը: Նա առավելության է հասել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Անիշ Գիրի-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Կիրիլ Ալեքսեյենկո-Յան Նեպամնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ-Վան Հաո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: Վան Հաոն, Վաշյե-Լագրավը եւ Յան Նեպոմնյչին վաստակել են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031