Օրվա լրահոսը

Արմեն Գալստյան. Խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը

Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին. «Արցախպրես»

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ: Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի

Վաճառքը պետք է իրականացվի ավտոկայարանների հետ պայմանագիր ունեցող կազմակերպությունների տոմսարկղերից

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության ներկայացուցիչը վարչական դատարան է դիմել տեսչության կենտրոնական վերահսկողության բաժնի տեսուչ Հ. Բաղդասարյանի կողմից «Հայրենիք Տուր» ՍՊ ընկերության նկատմամբ արձանագրություն կազմելու հետ կապված: 2017թ. հունիսին կազմվել է թիվ 027190 արձանագրությունը` Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 34/13 հասցեում, առանց համապատասխան պայմանագրի, միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառք իրականացնելու փաստի հայտնաբերման հիմքով։

«Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ. Այսօր ձեզ հանդիպման եմ հրավիրել՝ քննարկելու համար, իմ կարծիքով, այլեւս անհետաձգելի եւ հրատապ լուծում պահանջող մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն, այսինքն՝ գործադիր իշխանություն, ժողովրդի

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Կովկասում ՆԱՏՕ-ի ամրապնդման կապակցությամբ

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների սահմանների մոտ մեծ մտահոգության տեղիք են տալիս: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը անդամ-երկրների խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: «Արևելաեվրոպական ուղղությամբ հսկայական մտահոգության տեղիք է տալիս ՆԱՏՕ-ի զորավարժությունների աճող քանակն ու ծավալները»,- հայտարարել է Սեմերիկովը: Նրա խոսքով՝ անհանգստացնում է «դաշինքի լիաչափ ռազմական գործունեության աճը, նրա

Լենա Նազարյան. «Սա Քոչարյանի գործի հետ կապ չունի»

ԱԺ փոխնախագահը դատարանների վրա ճնշում գործադրելու եւ մուտքերը փակելու մասին

Հայոց անառիկ միջնաբերդում՝ Քարվաճառում

Թարթառ գետի վերին հոսանքով սլանում ենք դեպի Արցախի հյուսիս-արեւմուտք՝ կուսական փարթամ բուսականությամբ, իր հանքային, բուժիչ ջրերով ու երբեմնի առողջարանային համալիրով հայտնի հայոց միջնաբերդ՝ Քարվաճառ: Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից Մեծ Հայքի Արցախի Ծար գավառում գտնվող Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։ Անտիկ դարաշրջանում Քարվաճառի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառի մեջ: 9-16-րդ դդ.

Գագիկ Հարությունյանը գնացել է հարեւան մասնաշենք, բայց չի կարողանում դուրս գալ ցուցարարների շրջափակումից

Ցուցարարների մի խումբ այս պահին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ է եւ արգելափակել է մուտքը։ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ներսում է, նա առավոտյան կարողացել է հաղթահարել փոքրաթիվ ցուցարարների արգելքը եւ մտնել շենք։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել շրջափակել դատարանների, եւ ոչ Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ 11:35 Գագիկ Հարությունյանը գնացել է

Հայկ Բաբուխանյան. Կոչ եմ անում չհետեւել իշխանությունը զավթած խմբակի ապօրինի կոչերին, կատարել սահմանադրության եւ ՀՀ օրենքների պահանջները

– Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունները ՀՀ դատական համակարգը կազմաքանդելու ուղղությամբ իշխանության բռնազավթման գործընթացի շարունակությունն է: Այն սկսվել է նախորդ տարի մայիսին: Իշխանության բռնազավթման փուլերից էր միջազգայնորեն ճանաչված 6-րդ գումարման Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի զավթումը, լուծարումը, որի փոխարեն ձեւավորվեց ապօրինի, խամաճիկային ներկայիս խառնաժողովը: Այսօր Փաշինյանը փորձում է զավթել երրորդ իշխանությունը` դատարանները, վաղը կփորձի վերացնել

«Ժողովրդի կեսից ավելին խաբված է դատավորների ձեռքով». ցույցի մասնակից

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի պահանջն է կատարում: Չե՞նք տեսնում, որ ժողովրդի կեսից ավելին խաբված է այս կաշառակեր դատավորների ձեռքով: Դատական ակտեր կան, որ կարդաք, կթքեք այդ դատավորների երեսին: Իսկ այդ պիժոն փաստաբանը եկել ինչ որ բաներ էր ասում: Մեկ ժամ հետո որոշումը կկայացվի եւ պարզ կդառնա, որ այսօրվա դատավորներն այլեւս գոյություն չեն ունենա: Կուսակցություններ կան, որ

«Նիկոլ, փրկիր մեզ էս թալանչիներից». Փաշինյանը՝ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց էր

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թե սա հակասահմանադրական քայլ չէ՞ արդյոք:

Բանակցություն-զորավարժություն՝ ռեժիմում

Ադրբեջանը նոր լայնամասշտաբ զորավարժությունների է նախապատրաստվում Օրերս, Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վայրին ու ժամկետներին, նշել էր, որ հաջորդ հանդիպման հավանական վայրը Վաշինգտոնն է, սակայն սխալ կլինի հյուրընկալող կողմի անունից որեւէ հայտարարություն անել: «Մի փոքր

Կարգադրիչը փորձել է ուժ գործադրելով պատուհանը փակել, ու այս ընթացքում էլ ապակուն հարված է հասցվել. ցուցարար

Ի դեպ, մենք նկատեցինք, որ կոտրվել է պատուհանի ներսի ապակին, այլ ոչ թե դրսի։ Իսկ ներսում ցուցարարներ չեն եղել։

Նիկոլ Փաշինյանը Արամ Ա-ին ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները

Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլ չտվեցին մտնել դատարանի շենք

Ժամը 11:00-ի սահմաններում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը (նա Արմեն Գեւորգյանի պաշտպանն է) փորձեց մուտք գործել Շենգավիթ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարան: Նա ցույց տվեց իր փաստաբանական արտոնագիրը եւ տեղեկացրեց, որ եկել է իր պաշտպանյալներից մեկի դատական ակտի ետեւից՝ հասկանալու համար, թե պե՞տք է բողոքարկել, թե ոչ: Սակայն դատարանի մուտքը արգելափակած ցուցարարները նրան ներս մտնել թույլ չտվեցին:

ՀԺԱՄ. Վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ

Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԺԱՄ կուսակցության  վարչության հայտարարությունը ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սահմանադրությունը ստեղծում է բավարար հիմքեր իշխանությունների տարանջատման և անկախ գործունեության համար, իսկ գործադիր իշխանությանը, վարչապետի գլխավորությամբ, օժտում լիազորություններով երկրի բնականոն առաջընթացն ապահովելու

Սիրո եւ հանդուրժողականության ցույցը՝ Վերաքննիչ դատարանի մոտ

Ցուցարարներից մեկը դատարանի մոտ առաջարկում էր դատավորներին պատժել. «Պետք է այ սենց գցեն գետին, զիբիլի ավելով ավլեն, տանեն Սանիտեքի ավտոն ու Սովետաշեն էլ չտանեն»:

Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից

ԲՀԿ. Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային

2 մետրանոց պատի վրայով մագլցելով՝ Վերաքննիչի աշխատողները փորձել են հետնամուտքով մտնել դատարան

Դատարանում մարդիկ կան, նույնիսկ ցուցարարները անհանգստացած էին, որ նրանք կփորձեն հայտնի մեթոդով՝ շտապօգնության մեքենա կանչելով՝ դուրս գալ շենքից հետո, բայց զգուշացնում էին. «Մինչեւ հիվանդին չտեսնենք՝ չենք թողի»:

Բոլոր դատարանների մուտքերն արգելափակված են. ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Այսպես, ժամը 8:40-ից. Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է

Գետինը մտնեն Քոչարյանին պաշտպանողները. Շենգավիթի դատարանի մուտքն արգելափակած ցուցարար

Ես գիշերն եմ եկել Կալինինգրադից՝ սատարելու Նիկոլ Փաշինյանին:

Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են այրվող տրոլեյբուսի ուղևորներին տարհանել և հրդեհը մարել

Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը: Արծրուն Հովհաննիսյան ՊՆ նախարարի

«Մի հատ հասկացեք, ես մամա եմ, պետք է բարձրանամ դատարան՝ երեխուս մոտ». ուզում են մտնել Վերաքննիչ դատարան

Նա հորդորում էր լրագրողներին իրեն չնկարել. «Գնա մորդ նկարի»: Երբ հարցրեցինք՝ դուք աշխատակի՞ց եք, նա ասաց, որ չէ, հարցրեցինք՝ բա ինչո՞ւ եք առավոտ 8:30 եկել դատարանի մոտ՝ նա պատասխանեց. «Իմ գործերով, հորդ գործերով»:

Գարեգին Բ. Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին ՀՀ-ում ստեղծված իրավիճակին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին`

Յուրատեսակ ցուցապաստառով ցույց Շիրակի դատարանի առջև

Գյումրեցիները վաղ առավոտյան, ժամը 8.00-ի սահմաններում շրջափակել էին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքը, թեև ավելի վաղ`ժամը 7.30 սահմաններում դատարանի որոշ աշխատակիցներ  հասցրել էին ներս մտնել ու դուռը ներսից կողպել: Ցույցին մասնակցում են մեծ թվով մտավորականներ, Ազգային ժողովի պատգամավորներ, թանգարանների տնօրեններ, իրավապաշտպաններ, տարբեր կուսակցությունների գրասենյակների ներկայացուցիչներ, ուսանողներ:  Մասնակիցների թիվը գնալով ավելանում է ` չնայած Գյումրիի

Արվում է ճակատագրական սխալ ու արվում է շատ անպատեհ պահի. Կարեն Բեքարյան

Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով: Մի կողմ դնելով Հայաստանի շահերի և արտաքին քաղաքական գերակայությունների առաջ մղման ամենօրյա և քրտնաջան աշխատանքը` ստիպված է լինելու «նապաստակ նկարել» և աշխարհի որոշակի հատվածի համար բացատրություններ փնտրել – թե ինչպես ստացվեց, որ գործադիր իշխանությունը սահմանադրական կարգն ու հնարավոր ու անհնար բոլոր նորմերը խախտելով նախաձեռնեց դատական իշխանության

Լենա Նազարյան. Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան և անարդարությունը տեղ չունեն

Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ շրջափակված դատարանի առաջ են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքում գտնվող նստավայրն այս պահին շրջափակված է ցուցարարների կողմից։ Դատարանի դիմաց են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Հայկ Կոնջորյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են ժողովրդի կողքին լինելու։ Հիշեցնենք, որ դատարանների մուտքերը շրջափակելու կոչով երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրավապաշտպան կազմակերպություններն ու քաղաքական

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031