Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ. հայտարարություն

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհրդի հայտարարություն Հաշվի առնելով, որ առաջիկայում՝ ս/թ–ի մայիսի 22-ին, նախատեսվում է ԲՈւՀ-ի Խորհրդի նիստ, ուր կայանալու է ռեկտորի ընտրություններ, ԲՈւՀ-ի Խորհրդում ներկայացնելով ուսանողների ձայնը, ձեռնամուխ ենք եղել քննարկումներ կազմակերպելու ԲՈւՀ-ի բոլոր ֆակուլտետների կուրսերի ներկայացուցիչների հետ, իսկ վերջիններս ներկայացրել են կուրսի մյուս ուսանողների կարծիքը, ուստի, հիմք ընդունելով ուսանողների մեծամասնության դիրքորոշումը և արձանագրելով ռեկտորի թեկնածության

Լիլիթ Մակունցը՝ Աջափնյակի դատարանի ապակին կոտրվելու մասին. «Հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է»

Ականատեսների պատմելով առավոտյան մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել) մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից:

Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. shantnews.am

«Շանթ». Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։ Ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։

«Թող ասեն». Դավիթ Սանասարյանը դատարան շրջափակողների թվում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքում գտնվող նստավայրն այս պահին շրջափակված է ցուցարարների կողմից։ Նրանց թվում է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի լիազորությունները կասեցրած, «Հեմոդիալիզի գործով» մեղադրյալ Դավիթ Սանասարյանը։ Նա նշեց, որ մասնակցելով այս գործողություններին` իր քաղաքական դիրքորոշումն է հայտնում։ Հիշեցնենք, որ դատարանների մուտքերը շրջափակելու կոչով երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրավապաշտպան կազմակերպություններն ու

«Իմ քայլի» պատգամավորները փակել են Վեդիի դատարանի դուռը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը լուսանկար է հրապարակել, թե ինչպես են խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանի հետ Վեդիում փակել Սնանկության դատարանի դուռը՝ նշելով. «Շարունակում ենք քաղաքացիների հետ հանդիպումը»:

ԲԴԽ անդամ. «Գտնում եմ, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։

Իզաբելլա Աբգարյան. Ժողովուրդը հանգիստ կարող է իրացնել իր՝ բողոքի և փոփոխություն պահանջելու իրավունքը

Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: ՀՀ Սահմանադրություն Ու եթե այդ իշխանության ճյուղերից ցանկացածի հանդեպ անվստահություն ու դժգոհություն կա, ժողովուրդը հանգիստ կարող է իրացնել իր՝ բողոքի և փոփոխություն պահանջելու իրավունքը: Իբր պետականամետ խաղացողները, որ տարիներ շարունակ թքած են ունեցել ապօրինի որոշումների վրա, խեղված ճակատագրերի, տրորված իրավունքների վրա, լուռ համաձայն էին այդ ամենի արդյունքում պետական ինստիտուտների

Նաիրա Զոհրաբյան. Իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու հայտարարությունների համատեքստում

Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:

Վահե Գրիգորյան. Բավարար հիմքեր ունեն արդեն անողոքաբար Սահմանադրությունն ու օրենքները գործադրելու դատավորների նկատմամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր արդարության դատելու

Հանրապետության վարչապետի ուշ երեկոյան կոչը, համաձայն որի առավոտյան դատարանների մուտքերը եւ ելքերը պետք է փակել, շատերի համար անսպասելի կարող է լինել։ Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն շուրջ մեկ տարի իմ հրապարակային խոսքում խնդրել եւ կոչ եմ արել դատական իշխանությանն արձագանքել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, վերագտնել իրեն նոր իրողության մեջ եւ անմիջապես առաջ գալ դատական իշխանության

Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով. Ազատ Դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն:

Հայկ Ալումյան. Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ

Զուգահեռներ էի անցկացրել և նշել էի, որ պարոն Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը Վարչապետին դուր չգալու դեպքում վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա: 

Դավիթ Շահնազարյան. «Վարչապետը նախաձեռնել է Հայաստանում սահմանադրական կարգի տապալում»

Այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փորձել էին զննություն իրականացնել այն մեքենայում, որտեղ գտնվում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ պատճառաբանելով, թե օպերատիվ տվյալներ ունեն ապօրինի զենք-զինամթերքի մասին, դեպքի վայր էին ժամանել մի շարք գործիչներ: Այնտեղ էր նաեւ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որն «Առավոտի»

Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը

Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։

ՀՀ ոստիկանության պարզաբանումը. Գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի

Վիտալի Բալասանյան. «Պատասխան կտան այս արարքի համար»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրավապահները Ավան վարչական շրջանում կանգնեցրել են այն մեքենան, որի մեջ գտնվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը` ասելով, որ պետք է զննեն։ Լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց. որ ինքը սպասում է, որ ոստիկանները փաստաթուղթ բերեն՝ դատարանի որոշում, որով թույլատրվում է մեքենայի մեջ զննություն կատարելը: Նա հայտնեց, թե

Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին պահպանել Սահմանադրությունն ու օրենքները․ Արմեն Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում

Նման գործողությունները կարող են կաշկանդել դատական համակարգի անկախությունը․ Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի, 19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության

Հայկական ազգանունով երկրպագուներին Բաքուն չի թույլատրում ներկա լինել Եվրոպայի լիգայի եզրափակչին. BBC

Եվրոպայի լիգայի ֆուտբոլի առաջնության եզրափակչի տոմսերը, դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, բանկային հաշվեհամարին բավականին խոշոր չափի գումարը, պարզվում է, բավարար չէ Բրիտանիայի բնակիչ Րաֆֆի Ուզունյանի համար Ադրբեջանի այցագիր ստանալու համար, հաղորդում է BBC-ն: Ուզունյանը որոշել է ներկա լինել Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: Բայց Ադրբեջանի էլեկտրոնային վիզաների տրամադրման

Երեւանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի մեքենան. «Ասել են, թե ապօրինի զենք-զինամթերքի մասին տեղեկություն ունեն»

Քիչ առաջ Times.am-ի խմբագիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց Երեւանում գտնվող Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, որի մեքենան Ավան վարչական շրջանում կանգնեցրել են իրավապահները։ Մելիք-Շահնազարյանը մեքենայից նկատել է Բալասանյանին եւ ինքն էլ կանգնել։ Բալասանյանը Հրանտ Մելիք-Շահնազարյանի հարցադրմանն ի պատասխան հայտնեց. «Մեքենան կանգնեցրին` ասելով, որ պետք է զննեն։ Ասացին, որ

ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը

Խոր­հուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխա­տա­կիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը դատական համակարգի վրա. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդգծում է, որ՝ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Սահամանդրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է

Երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի․ ՀՅԴ

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարվող քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունը արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը․ Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․ Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին

Փաշինյան. «Գուցե կան դատարաններ, որոնք բռնությամբ հարցեր լուծողներին աջակցություն են ցուցաբերում»

«Իհարկե, ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ դեռ մտածում են, թե բռնությամբ կարող են հարցեր լուծել»,-ակնարկեց Փաշինյանը

Հրաշալի յոթնյակը․ ի՞նչ ուտել օրգանիզմում բարենպաստ հիմնային միջավայր ձևավորելու համար

Մարդու օրգանիզմի համար բարենպաստ է հիմնային միջավայրը, ավելի ստույգ՝ թթվահիմնային ճիշտ հավասարակշռությունը, սակայն մենք, շատ հաճախ տրվելով «համեղ» գայթակղություններին, խախտում ենք այդ բալանսը, ինչն էլ իր հերթին խաթարում է մեր առողջությունը։ Մենք ինքներս ստեղծում ենք խնդիրներ, հետո՝ քաջաբար պայքարում դրանց դեմ, սակայն երբ հարցն առողջությանն է վերաբերվում, ավելի լավ է հիշել կանխարգելման ոսկե կանոնի մասին,

Դատարանների արգելափակման կարիքը չկար․ Լեւոն Բարսեղյան

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»․ Նիկոլ Փաշինյան: Ուղիղ կես ժամ առաջ արած այս գրառումը 7200 արձագանք, լայք ու դիսլայք ունի, 3200 տարածում եւ 1300 մեկնաբանություն, հիմնականում՝ դրվատական, հատուկենտ քննադատական: Եvս կես ժամ անց

Ես ուղիղ կդիմեմ Եվրոպական դատարան՝ Հայաստանում դատարան չլինելու հիմքով․ փաստաբան

Ես՝ որպես փաստաբան, վաղը գնալու եմ դատարան, և եթե հանկարծ որևէ մեկի մտքով կանցնի խոչընդոտ հանդիսանալ դատարանի շենք մտնելիս, ապա ես հաղորդում կտամ քրեական գործ հարուցելու համար և զուգահեռ ուղիղ կդիմեմ Եվրոպական դատարան՝ առանց ներպետական ատյանները սպառելու, այն հիմքով, որ Հայաստանում դատարան չկա։ Վարչապետի հայարարությունն էլ կկցեմ որպես ապացույց։   Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ https://www.facebook.com/ktumanyan/posts/2242391672520912

Գյումրիում փոթորկախառն քամին անակնկալի բերեց եվրադեսպանին․ նրա խոսքը կիսատ մնաց

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում, որը կրում է «Եվրոպայի հրապարակ» անվանումը, նշվեց Եվրոպայի օրը։ Տոնական միջոցառումները, բացառության Արամ MP3-ի համերգի, որ նախատեսված էր ավելի ուշ ժամի «Սև Բերդ» ամրոցի ներսում, բացօթյա էին։ Արևային տաք, հաճելի եղանակը ամրոց էր բերել մեծ թվով գյումրեցիների, սակայն  միջոցառումից մեկ ժամ չանցած՝ եղանակը կտրուկ փոխվեց․ այնպիսի

Հրաժարվե՛ք, պարոն վարչապետ, այդ քայլից․ Արթուր Սաքունց

Այն, որ Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրելու դատարանի վրա, չեմ կասկածում: Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին: Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031