Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրաշալի յոթնյակը․ ի՞նչ ուտել օրգանիզմում բարենպաստ հիմնային միջավայր ձևավորելու համար

Մայիս 19,2019 23:00

Մարդու օրգանիզմի համար բարենպաստ է հիմնային միջավայրը, ավելի ստույգ՝ թթվահիմնային ճիշտ հավասարակշռությունը, սակայն մենք, շատ հաճախ տրվելով «համեղ» գայթակղություններին, խախտում ենք այդ բալանսը, ինչն էլ իր հերթին խաթարում է մեր առողջությունը։

Մենք ինքներս ստեղծում ենք խնդիրներ, հետո՝ քաջաբար պայքարում դրանց դեմ, սակայն երբ հարցն առողջությանն է վերաբերվում, ավելի լավ է հիշել կանխարգելման ոսկե կանոնի մասին, և նախապատվությունը տալ այն սննդատեսակներին, որոնք հոգում են օրգանիզմի PH հավասարակշռության մասին։

Հիմնային այս մթերքներն առավել քան հասանելի են մեզնից յուրաքանչյուրին, ուստի «ի՞նչ ուտել» միշտ արդիական հարցի պատասխանը փնտրելիս արժե հիշել այս յոթնյակի մասին։

1․ Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը մեծ քանակությամբ վիտամին E և կիսաչհագեցած ճարպաթթուներ է պարունակում։

2․ Հնդկաձավար

Հնդկաձավարն ամրացնում է սրտամկանն ու հոգում սիրտ-անոթային համակարգի լիարժեք գործունեության մասին։

3․ Կտավատի սերմեր

Կտավատի սերմերը հիմնային են՝ հարուստ բջջանյութով և վիտամին E-ով։

4․ Հատապտուղներ

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում։

5․ Գազար

Տեսողությունը բարելավող ամենահայտնի տարրերից մեկի՝ բետա-կարոտինի հարուստ աղբյուր է։

6․ Սխտոր

Հակավիրուսային ազդեցությամբ հայտնի այս հիմնային մթերքը նաև կարգավորում է զարկերակային ճնշումը։

7․ Բրոկոլի

Նվազեցնում է վատ խոլեսթերինի մակարդակն արյան մեջ։

Թվարկված 7 մթերքներից շատերը շատ լավ համադրվում են աղցաններում և ամենևին էլ դժվար չէ դրանք ամենօրյա սննդակարգում ներառելը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031